Ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացրել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում՝ կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը։

Այցն իրականացվել է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ:

Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին: Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը՝ մայիսի 12-ին, նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է տեղում հերոսական և անձնուրաց ծառայություն իրականացնող սպաների ու զինվորների հետ, քննարկել նրանց ծառայության հետ կապված հարցեր:

Նշվում է, որ այցի արդյունքները կամփոփվեն, և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:

Տպել
399 դիտում

Քովիդի «օմիկրոն» նոր շտամն ու աշխարհի նոր սահմանափակումները. արդյոք այն արդեն տարածված է նաև Հայաստանում

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

Եթե մարդիկ պատվաստվեն ու դիմակ կրեն, ապա նոր սահմանափակումների կարիք չի լինի․ ԱՄՆ նախագահ

Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի

«Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում առաջին 3 մրցանակային տեղերը նվաճել է Լոռու մարզը

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

«Դեմեր» դամբարանաշտից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են համապատասխան ՊՈԱԿ-ին

Պնդումները սուտ էին, թե իբր պատերազմի ժամանակ հիմնադրամի նվիրատվություններով պարգևավճարներ են տրվել. Հայկակ Արշամյան

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-երեկո

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է

Արագածոտնի մարզպետը այցելել է Մաստարայի միջնակարգ դպրոց․ ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը

Պատերազմի մասնակից 30 զինծառայողներ կվերապատրաստվեն․ լավագույն 5-ը դասընթացները կշարունակեն Ֆրանսիայում

Ամերիկյան առցանց բառարանը 2021 թվականի բառ Է ընտրել «պատվաստանյութը»

Զորացրվել են եռամսյա վարժական հավաքների մասնակիցները

Ֆրանսիայի դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար

48-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ», ծանոթացել խնդիրներին

Մասնակի փլուզվել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

Նարեկ Զեյնալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՔՊ-ի թեկնածու Նարեկ Գրիգորյանը հանդիպել է Հացառատի բնակիչների հետ․ ներկա է եղել նաև Արսեն Թորոսյանը (լուսանկարներ)

Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Ես վստահ եմ մեր հաղթանակի վրա. Փարաքարում համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյան

«Ուրարտուն» շարունակում է անպարտելի մնալ․ բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը շարունակվում է

Անցած 3 օրում հանցագործության 124 դեպք է բացահայտվել

Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Քրեակատարողական ծառայության պետն այցելել է ՔԿ հիմնարկներ, տվել հասցեական հանձնարարականներ (լուսանկարներ)

Նվեր Պետրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական

Կայացել է Իջևան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը (լուսանկարներ)

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ. կստորագրվի համագործակցության «ճանապարհային քարտեզ»

Վերադարձել են ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՊՆ պատվիրակ մարզիկ-զինծառայողները (լուսանկարներ)

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «CAPTURE THE FLAG» հաքերային միջոցառումը

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. անցկացվել է ուսումնաշտաբային վարժանք (տեսանյութ)

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

«Ծառ՝ աղբի փոխարեն». ծառատունկ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում (լուսանկարներ)

Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմասեր. «Լը Ֆիգարոյի» փոխտնօրենը գրառում է կատարել

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունները պատրաստ են ձմեռային սեզոնին