ՀՀ-ն չի հանդուրժի Ադրբեջանի սադրիչ գործելաոճը. Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում խոսել է մայիսի 12-ի դեպքի մասին

Մայիսի 13-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվել է «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժման մասին։

Նա նշել է, որ Հայաստանն այդ գործողությունները դիտարկում է որպես ոտնձգություն իր ինքնիշխան տարածքի հանդեպ, որի նպատակն է Հայաստանի պետական սահմանի երկայնքով լարվածության նոր օջախների ստեղծումը, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումը։

Դեսպան Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն առայժմ փորձում է իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով՝ հետագա սրացումից և հնարավոր զոհերից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ դեսպան Պապիկյանը շեշտել է, որ Հայաստանը չի հանդուրժի Ադրբեջանի նման սադրիչ գործելաոճը։

Այնուհետև ՀՀ դեսպանը նշել է, որ Ադրբեջանի գործողություններին նախորդել են այդ երկրի նախագահի ռազմատենչ և Սյունիքի մարզի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման սպառնալիքը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ «Ադրբեջանի սադրիչ գործողությունների ֆոնին այդ երկրում տեղի են ունենալու զորավարժություններ, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։ Ադրբեջանի կողմից վերջին տարիների ընթացքում անցկացված զորավարժություններից առնվազն երկուսին հետևել է Արցախի դեմ հարձակումը՝ 2016 և 2020 թվականներին»։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի նման ռազմատենչ գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:

Տպել
570 դիտում

Քովիդի «օմիկրոն» նոր շտամն ու աշխարհի նոր սահմանափակումները. արդյոք այն արդեն տարածված է նաև Հայաստանում

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

Եթե մարդիկ պատվաստվեն ու դիմակ կրեն, ապա նոր սահմանափակումների կարիք չի լինի․ ԱՄՆ նախագահ

Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի

«Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում առաջին 3 մրցանակային տեղերը նվաճել է Լոռու մարզը

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

«Դեմեր» դամբարանաշտից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են համապատասխան ՊՈԱԿ-ին

Պնդումները սուտ էին, թե իբր պատերազմի ժամանակ հիմնադրամի նվիրատվություններով պարգևավճարներ են տրվել. Հայկակ Արշամյան

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-երեկո

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է

Արագածոտնի մարզպետը այցելել է Մաստարայի միջնակարգ դպրոց․ ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը

Պատերազմի մասնակից 30 զինծառայողներ կվերապատրաստվեն․ լավագույն 5-ը դասընթացները կշարունակեն Ֆրանսիայում

Ամերիկյան առցանց բառարանը 2021 թվականի բառ Է ընտրել «պատվաստանյութը»

Զորացրվել են եռամսյա վարժական հավաքների մասնակիցները

Ֆրանսիայի դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար

48-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ», ծանոթացել խնդիրներին

Մասնակի փլուզվել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

Նարեկ Զեյնալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՔՊ-ի թեկնածու Նարեկ Գրիգորյանը հանդիպել է Հացառատի բնակիչների հետ․ ներկա է եղել նաև Արսեն Թորոսյանը (լուսանկարներ)

Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Ես վստահ եմ մեր հաղթանակի վրա. Փարաքարում համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյան

«Ուրարտուն» շարունակում է անպարտելի մնալ․ բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը շարունակվում է

Անցած 3 օրում հանցագործության 124 դեպք է բացահայտվել

Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Քրեակատարողական ծառայության պետն այցելել է ՔԿ հիմնարկներ, տվել հասցեական հանձնարարականներ (լուսանկարներ)

Նվեր Պետրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական

Կայացել է Իջևան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը (լուսանկարներ)

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ. կստորագրվի համագործակցության «ճանապարհային քարտեզ»

Վերադարձել են ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՊՆ պատվիրակ մարզիկ-զինծառայողները (լուսանկարներ)

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «CAPTURE THE FLAG» հաքերային միջոցառումը

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. անցկացվել է ուսումնաշտաբային վարժանք (տեսանյութ)

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

«Ծառ՝ աղբի փոխարեն». ծառատունկ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում (լուսանկարներ)

Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմասեր. «Լը Ֆիգարոյի» փոխտնօրենը գրառում է կատարել

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունները պատրաստ են ձմեռային սեզոնին