Ի՞նչը կամ ո՞վ ստիպեց ձեզ՝ իջնել հարավ, լիճը թողնել այն կողմում. Լեւոն Բարսեղյանը Սեւ լճի տարածքի քարտեզ է հրապարակել

13/05/2021 schedule13:35
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սեւ լճի տարածքի քարտեզը՝ ընդգծելով, որ լճի հայելու 10-15 տոկոսն է Ադրբեջանինը, իսկ փոքր լիճը ամբողջությամբ Հայաստանինն է:
 
Ստորեւ Բարսեղյանի գրառումը, որում նա նաեւ որոշ հարցեր է բարձրացնում:

«Քրեական գործն ո՞ւր է, արդեն մեկ օր անցել է: Եթե ես ունեմ այս քարտեզը (համացանցից), ՀՀ ՊՆ-ն եւ ԳՇ-ն պիտի ունենան սրանից ավելի մանրակրկիտ քարտեզներ:

Թվագրություններին ուշադրություն դարձրեք. կազմվել է 1950-52 թթ., թարմացվել է 1973-ին, ստուգվել է 1975-ին, տպվել է 1975-ին եւ հետո տեղանքին համապատասխանությունը նորից ստուգվել է 1985-ին: Սովետի քարտեզները Ավետարան չեն, բայց եղածը սա է:

Շատ եմ կասկածում, թե դրանից հետո՝ մինչեւ ՀՀ անկախ պետություն հռչակվելը, որեւէ բան է փոխվել այստեղ: Մեկ վանդակը 2կմ/2կմ ցանց մասշտաբով է: Մեծ Իշխանասարը ձախ ստորին անկյունում է, լճերից հվ/արեւմուտք՝ 3550,4 մ բարձրությամբ, Փոքր Իշխանասարը՝ Սեւ լճից ուղիղ գծով արեւմուտք՝ 3450,6 մ բարձրությամբ: Հայաստան/Ադրբեջան սահմանագիծը անցնում է այս գագաթներով: Քարտեզում, ճշմարիտ է, լիճը չի բաժանված, բայց աչքաչափով լճի հայելու 10-15 տոկոսն է Ադրբեջանինը, իսկ փոքր լիճը ընդհանրապես մերն է:

Հայաստանյան կողմից՝ հարավից լճի արեւմտյան (ձախ) ափ գնացող գրունտային ճանապարհը երեւում է՝ ընդհատ գծով, գնում, հասնում է լիճ, անցնում՝ լճի հարավով, ապա անցնում է արեւելք եւ մտնելով Ադրբեջան՝ գնում է դեպի հս-արեւելք, արդեն Ադրբեջանի տարածքով, սահմանի հյուսիսով: Ուրիշ ճամփեք էլ կան: Հարավից լիճ գնացող հայաստանյան ճանապարհը 1000-1200 մ լճին չհասած լեռնանցք (2803 մ) է հաղթահարում, որը, ըստ քարտեզի, ավտոմեքենաների՝ բեռնատարների համար անցանելի է մայիս-հոկտեմբեր ամիսներին: Հասկանալի է, որ զինված ուժերի, հետեւակայինների, հեծյալների համար հաղթահարելի է կլոր տարին:

Հիմա պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը պատմելիք ունեն, թե երբ անցած տարեվերջին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, դուրս բերեցին զորքերը Քաշաթաղի շրջանից, ի՞նչն ստիպեց կամ ո՞վ ստիպեց այս քարտեզի սահմաններից էլ իջնել հարավ՝ ցո՞ւրտը, քարտեզագիտական կրիտինի՞զմը, պատմեք, թե ինչը ստիպեց լիճը թողնել այն կողմում, որ Ադրբեջանի զինված ուժերն էլ գան առաջ, երբ հարմար համարեն:

Կարող է՞ լճերի տեղը չեք էլ իմացել: Ինչներդ է պակաս եղել, որ սահմանը պահեք, ամրանաք, ամրացնեք: Թե քաղաքական մակարդակից հրաման է եղել, հիմա ելեք եւ պատմեք, թե ահա այսինչ մարդը, մարդիկ ասել են՝ իջեք կամ իջեք, հետո գարունը կբացվի, կբարձրանաք, եթե հավես ունեցաք...: Եթե այդպիսի հրաման է եղել, ինչո՞ւ եք ենթարկվել: Եթե այդպիսի հրաման չի եղել, ու զեկուցել եք, թե սաղ լավ է՝ սահմանով կանգնած ենք, հիմա ինչ եք բացատրում, թե ... առաջ են եկել: Դուք սահման եք պահո՞ւմ, թե՞ դիտորդ եք ...

Հետո՞, պարոնայք վարչապետ, նախարար, ԳՇ պետ եւ այլք, էդ նորահայտ սահմանին հազար ու մի այսպիսի կտորներ ու տարածքներ կան, լեռներ, գագաթներ, կիրճեր ու լճակներ կան, էդ մյուս կողմերո՞ւմ դրությունը ոնց է, պատմեք, իմանանք՝ էդ 500 կմ-ի որ մասերում է ցուրտ եղել, հացը ուշ հասել, անկողինը կոշտ եղել, կոֆե չի եղել ու զորքը ցածն Է եղել: Կամ պատմեք իմանանք, թե երբ եք մարդկանց կոչ արել՝ այսինչի կարիքը լրացնել, որ մարդավարի սահման պահվի, ու մարդիկ ասել են՝ հարկերը տալիս ենք, հերիք է, գնացեք, պահեք:

Սա խոզություն չէ, սա անարգանք ու դավաճանություն է, սա լակոտական վերաբերմունք է պատերազմում կյանք ու առողջություն դրած մարդկանց, ընտանիքների եւ ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ: Ես ուզում եմ էս գործը քրեական տեսնել, մեկ օր անցել է, դեռ քրեական գործ չկա, ուզում եմ արագացված դատավորություն ու ցմահ ազատազրկումներ տեսնել, շատերն են ուզում, անկախ այն հանգամանքից՝ այս քարտեզով սահմանը կվերականգնվի, թե ոչ: Ոչինչ, թող էդ մեղադրանքներն ու դատերը թուրքը տեսնի, ուրախանա, էս ուրախությունը փշրանք է ունեցածի համեմատ, բայց մյուս անգամ նման բան անողները կիմանան, որ եթե մինչեւ ցմահ ազատազրկման վճիռը ողջ մնացին, փառք են տալու Աստծուն:

Լավ, սաղ մի կողմ՝ տգետ եք, անուղեղ եք, հիմար եք, բայց էդ տարրական բնազդն էլ է՞ վերացել, դրանից բոլորովին բան չի մնացե՞լ»:

քարտեզ.jpg (107 KB)
Տպել
5187 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)