Շնորհակալություն, որ անաչառ եք. Շիրակի մարզպետն ամփոփեց աշխատանքային 100 օրը

12/05/2021 schedule23:44

Շնորհակալություն, որ մեր առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը պահեցիք բարձր մակարդակում: Եղաք և օպերատիվ, և անաչառ: Այս 100 օրերի ընթացքում ձեր լրատվամիջոցներով չհրապարակեցիք այնպիսի տեղեկատվություն, որը կարող էր վնասել պետությանը:

Աշխատանքային 100 օրվա ամփոփիչ ասուլիսը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը սկսեց լրագրողներին ուղղված այս խոսքերով:

Այնուհետ մարզպետն անցավ ոլորտային ամփոփումներին: Շիրակի մարզը ղեկավարելը բարդ չէ, սակայն, ըստ մարզպետի, չափազանց պատասխանատու և պարտավորեցնող է:

Խաղաղ պայմաններում Խծաբերդում գերեվարված շիրակցի կամավորներին հայրենիք վերադարձնելու համար 24 ժամ աշխատանք է տարվում։ Այս պահին լուրջ խնդիր է հետպատերազմյան իրավիճակի հոգեբանական ճգնաժամի հաղթահարումը: Սոցիալական հարցերը քայլ առ քայլ լուծելի են դառնում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի միջոցավ: «Մենք ամենօրյա ռեժիմով ենք աշխատում բոլորի հետ, չխոսել այս խնդիրների մասին՝ կնշանակի աչքերը փակել կարևոր հարցերի վրա, դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որ մարդիկ զգան թե պետության, թե մարզային իշխանությունների աջակցությունը, հեշտ չէ հաղթահարել այսպիսի ծանր պատերազմի հետևանքները, հատկապես, երբ խոսքն անդառնալի կորուստի մասին է»,-ասաց մարզի ղեկավարը։

Շիրակի մարզն ավանդույթի համաձայն, տարիներ շարունակ խնդիրներն ուսին շալակած ապրել է: Դրանց մի մասը լուծվել, մի մասը ձնագնդիի նման մեծացել ու ավելի խորացել է: Որպես մարզպետ, աշխատելու է դրանք կյանքի կոչել:

Հովհաննես Հարությունյանն անցած 100 և ավելի օրերի ընթացքում աշխատել է որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարզի շահերով, շիրակցու մատից փուշ հանելու համար են եղել նախաձեռնություններն ու ծրագրերը․ «Անցած երեք ամիս ու մի փոքր ավելի ժամանակահատվածում աշխատել եմ ամեն ինչ անել խղճով և ցանկացած աշխատանքի մոտենալ պատասխանատվությամբ, մեր մարզի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման տեսլականն է եղել ինձ առաջնորդողը, ինձ համար կարևոր է խնդիրների համակարգային լուծման ուղիների որոնումը»,-լրագրողներին ասաց մարզպետը։

Քաղաքաշինության ոլորտում մարզպետը կարևորեց այն հանգամանքը, որ Շիրակում կապիտալ ծախսերը գործնականում չեն կրճատվել: «Այն, որ պետությունն ամեն ինչ անում է քաղաքաշինական ծրագրերը չկրճատելու համար, արդեն իսկ քիչ չէ։ Մեզ մոտ այս տարի սպասվում են լուրջ ճանապարհաշինական աշխատանքների իրականացում, դրանց մեկնարկը կտրվի մի քանի օրից։ Շուտով ավարտին կմոտենան գյուղական բնակավայրերում անօթևանների բնակարանաշինական աշխատանքները։ Կարևոր է նաև մասնավոր ընկերությունների կողմից բնակարանային շինարարությանը վերաբերող ծրագրերի իրականացումը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղեր, նոր շարժ»,-թվարկեց Հովհաննես Հարությունյանը։

Ներդրումային դաշտը բաց է, մարզային իշխանություններն առաջնորդվում են ներդրողներին քաջալերելու և նրանց աջակցելու աշխատելաոճով․«Բոլորս ենք հասկանում, որ ցանկացած նոր ներդում կարող է փոփոխություն բերել  իր հետ, սա վերաբերում է բոլոր տեսակի ներդրումներին։ Պետք է մեր ներուժը և կարողանանք ներկայացնել և կարողանանք ճիշտ օգտագործել։ Շիրակում ամենամեծ կապիտալը բանիմաց մարդիկ են, մեր մարզը պետք է դիտարկել լուրջ ներուժի տեսանկյունից։ Պայմանավորվածություններ ունենք, դրանք վերաբերում են ինչպես արտադրությանը, այնպես էլ շինարարաության բնագավառին»,-տեղեկացրեց մարզպետը։

Շիրակի մարզը խնդիր ունի ավանդական գյուղատնտեսությունից առավել շահութաբեր ու նորարար գյուղատնտեսության անցման ճանապարհին: Ըստ Հարությունյանի, Շիրակը գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է և ջանքերը պետք է ուղղված լինեն գյուղատնտեսությունը շահութաբեր դարձնելուն։ Դրա համար պետք է զբաղվել հստակ քարտեզագրմամբ ու ամեն քայլն անել առանց հապաղման ու դանդաղելու։

Առողջապահության բնագավառում ևս կան խնդիրներ: «Այն, որ մեր մարզում կան առողջապահական հիմնարկներ, որոնք նորոգման ու թարմացման կարիք ունեն՝ գաղտնիք չէ, սակայն վստահեցնում եմ, այս խնդիրները պետական հոգածության ներքո են, աշխատանքներ են տարվում նաև բուժսարքավորումների թարմացման առումով»։

Կրթության ոլորտում Շիրակի մարզպետը կարևոր հանգամանք  համարեց ստեղծված իրավիճակում հեռավար և հակառակ տարբերակի անցման ժամանակ կրթության որակի պահպանումը։

Կրթական հաստատությունների նորոգման աշխատանքներ են մեկնարկում մարզում: Մոդուլային տիպի 3 դպրոց՝ Կապսում, Բերդաշենում, Արեգնադեմում, Արթիկում էլ մանկապարտեզ կկառուցվի, սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն նորոգման բազմաթիվ ծրագրեր։

Ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ կիրականացվի մարզում: Մտահոգություն կա, որ մարզում աշխատուժի պակաս լինի: Շիրակցի տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի:

 

 

Տպել
974 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն