Համասն Իսրայելին վերջնագիր է ներկայացրել. հրթիռային հարվածների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Իսրայելում երեկվանից ծայրահեղ լարված իրավիճակ է, բախումներ ու հրթիռակոծություն:

Համաս շարժման ռազմական թևը՝ «Ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին երկու ժամ ժամանակ է տվել, որպեսզի իր զինվորներին դուրս բերի Ալ-Աքսա մզկիթի շրջանից:

«Եթե թշնամին չի դադարեցնում իր զինվորներով պաշարումը Ալ-Աքսա մզկիթում, թող երկու ժամվա ընթացքում սպասեն մեր պատասխանին»,- գրել է Համասի ներկայացուցիչ Աբու Օբաիդան «Տելեգրամ»-ում:

Ավելի վաղ նա ասել էր, որ Իսրայելը ժամանակ ունի մինչև ժամը 18:00-ն՝ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարարահի տարածքներից զինվորների դուրսբերման համար: Դրանից հետո Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել, որոնցից տասնյակներին որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը:

Համասի «Ալ-Քասամ» բրիգադը ստանձնել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների պատասխանատվությունը: Նրանք հայտնել են, որ դա պատասխան է Սուրբ քաղաք Երուսաղեմի և Շեյխ Ջարարահում ու Ալ-Աքսա մզկիթում ռազմական ագրեսիայի:

Ի պատասխան՝ Իսրայելը «հարվածների ալիք» է սկսել Գազայի հատվածում: Վերջին տվյալների համաձայն՝ ավիահարվածների հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 65-ը: Ինչպես հաղորդել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան, սպանվածների մեջ կա ինը երեխա ու մեկ կին:

Բացի այդ՝ բախումները Արեւելյան Երուսաղեմում շարունակվում են մի քանի օր: Կարմիր մահիկի տվյալներով՝ կիրակի գիշերը պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության բախումների հետևանքով վիրավորվել է 80 մարդ, իսկ վերջին օրերին՝ մոտ 300-ը:

Երեկոյան Իսրայելում տեղի կունենա անվտանգության կաբինետի նիստ՝ կապված իրավիճակի սրման հետ:

Հարավում հնարավոր հրթիռային հարձակումների հետ կապված որոշվել է արգելափակել Գազայի հատվածի հետ սահմանի տարածքում գտնվող որոշ մայրուղիներ: Սա վերաբերում է մայրուղի 4-ի, մայրուղի 34-ի, 232-ի և 232-րդ մայրուղուց դեպի արևմուտք տանող գյուղատնտեսական ճանապարհների հատվածներին: Երկաթուղային մի շարք կայարաններ փակ են, ուղևորները կենտրոն հասնելու համար ստիպված են լինելու տեղափոխվել շրջանցիկ ճանապարհներով ու երթուղիներով:

Բացի այդ՝ ոստիկանությունը նախազգուշացրել է հիվանդանոցներին, որ նրանք պետք է պատրաստ լինեն հնարավոր խոշոր ահաբեկչություններից տուժածների ընդունելու համար:

Իսրայելը սկսել է անվտանգության աշխատակիցներին դուրս բերել Ալ-Աքսա մզկիթից:

Ինչպես հաղորդում է Alquds պաղեստինյան հրատարակությունը, Իսրայելի իրավապահ մարմինները հարկադրաբար վտարել են հավատացյալներին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ձայնային նռնակներ: Ըստ Պաղեստինի Կարմիր մահիկի՝ առնվազն 612 պաղեստինցի վիրավորվել է Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների ընթացքում:

Եվրամիությունը կոչ է արել պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին  անմիջապես դադարեցնել բռնության բռնկումը Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև անընդունելի է համարել Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա հրթիռային հարձակումները: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հայտարարության մեջ:

Բրյուսելը կոչ է արել բոլոր առաջնորդներին պատասխանատվություն ցուցաբերել և խոչընդոտել ծայրահեղականների գործունեությանը: «Մենք կրկնում ենք մեր կոչը բոլոր կողմերին՝ հանգուցալուծման ջանքեր գործադրել: Նախ և առաջ պետք է խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ: 

Տեսանյութում փոխադարձ հրթիռային հարվածներն են

Տպել
6909 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց