Ամաչե՛ք, ես ձեր փոխարեն գետինն եմ մտնում. ՇՊՀ ուսխորդի նախագահը ԵՊՀ-ի ակադեմիական շրջանակներին

10/05/2021 schedule22:52

Որպես ՀՀ ամենամեծ մարզային համալսարանի լեգիտիմ Ուսանողական խորհրդի նախագահ՝ ողջունում եմ ԿԳՄՍ նախարարի կողմից սկսված ռեֆորմների շարքը՝ առաջարկելով մեր աջակցությունը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանը: Գրառման մեջ ասված է.

«Դիտեցի ԵՊՀ Գիտական խորհրդի և ԿԳՄՍ նախարար՝ պարոն Վահրամ Դումանյանի հանդիպման երկու ժամանոց տեսագրությունը։ Խորապես հիասթափված եմ համալսարանի՝ Մայր բուհի ակադեմիական որոշ շրջանակների և քաղաքականացված ուսանողական խորհրդի ներկայացուցիչների ապակառուցողական, Մայր բուհի համար անպատվաբեր վարքից, մոտեցումներից և ակադեմիական անպարկեշտությունից։

Ես կերազեի, որ ԿԳՄՍ նախարարը լիներ Շիրակի պետական համալսարանի դեկաններից որևէ մեկը, որովհետև համալսարանում շարունակվող ճգնաժամը և շատ ու շատ խնդիրներ կլուծվեին այդ դեպքում՝ բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով և իրար «քյոմակ» լինելով, համալսարանի ու հանրային շահի շուրջ համախմբվելով։

Փոխանակ թև ու թիկունք լինեք իրար մեր երկրի համար այս ծանր իրավիճակում, միանաք նախարարի սկսած ռեֆորմներին և համալսարանի առողջացման ուղղությամբ լիազոր մարմնի կողմից տարվող աշխատանքներին՝ սաբոտաժ եք անում։ Եվ այստեղ հերթական անգամ ակնհայտ է դառնում այն, որ մեր խնդիրը պառակտվածությունն է և հանուն մեր երկրի շահի միասնական լինելու անկարողությունը․ նաև ևս մեկ անգամ համոզվեցինք՝  ԵՊՀ-ի լայն «ակադեմիական շրջանակները» ոչ թե ծառայում են համալսարանին, հանրային շահին, մեր երկրի զարգացմանը, այլ ինչպես և նախկինում իրենց տերերին ու դրանց նեղ քաղաքական շահերին։

Ամաչե՛ք, ամաչե՛ք ամաչե՛ք։

Ես ձեր փոխարեն գետինն եմ մտնում։ Հերի՛ք եղավ։ Բա՛վ է։

Որպես ՀՀ ամենամեծ մարզային համալսարանի լեգիտիմ Ուսանողական խորհրդի նախագահ՝ ողջունում եմ ԿԳՄՍ նախարարի կողմից սկսված ռեֆորմների շարքը՝ առաջարկելով մեր աջակցությունը։

Խաղաղություն և միասնություն մեր երկրին»:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը անդրադարձել է Կառավարության այն որոշմանը, թե ինչու է որոշվել փոփոխության ենթարկել հոգաբարձուների խորհրդի կազմը, մասնավորապես՝ խոսել ԵՊՀ-ում ստեղծված շուրջ երկու տարվա ճգնաժամի մասին:

շ

Տպել
2165 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները