Գերմանիայի Հալլեի համալսարանում Արցախյան 44-օրյա պատերազմի թեմայով համապարփակ դասախոսությունների շարք է նախատեսվում

2021 թ.-ի ապրիլի 20-ից մինչև հուլիսի 27-ը Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանին առընթեր «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար դոկտոր-պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանի նախաձեռնությամբ՝ «Քրիստոնյա Արևելք և Բյուզանդիա» սեմինարի շրջանակում մեկնարկել է թվային դասախոսությունների շարք՝ «Ղարաբաղի/Արցախի 44 օրերը. հակամարտության համապարփակ ներկայացում Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածաշրջանի վերաբերյալ» թեմայով:

Ողջ ամառային կիսամյակի ընթացքում, դասախոսություններով և գիտական զեկույցներով հանդես կգան արևելագիտության, հայագիտության, կովկասագիտության, քաղաքագիտության, իրավունքի, էթնոլոգիայի, արվեստի և մշակույթի ուսումնասիրությունների, հնագիտության, պատմության, բանասիրության և աստվածաբանության բնագավառների փորձագետներ, հեղինակավոր գիտնականներ, պրոֆեսորներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ Գերմանիայից և արտերկրի այլ գիտահետազոտական կենտրոններից:

Իրենց դասախոսություններում նրանք կապահովեն Արցախի չճանաչված հանրապետության վերաբերյալ ամբողջական անդրադարձը անցյալում և ներկայում, այդ թվում հետևյալ թեմատիկ ընդգրկումներով՝ 44-օրյա պատերազմի ներքին և արտաքին հետևանքները (ԱՀ Արտաքին Գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյան/Ստեփանակերտ), Գերմանական դիվանագիտության դերը Արցախի հակամարտության կարգավորման գործում (Հարություն Գրիգորյան/Պոտսդամ), Հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում՝ (Սիմոն Մաղակյան /ԱՄՆ, Դենվեր), Բազելի առաքելությունը Արցախի՝ Շուշի մշակութային մայրաքաղաքում(պրոֆ. Րաֆֆի Խ.Գազեր/Էրլանգեն), ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը և գործառույթը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու ձախողված փորձում(պրոֆ. Հանս-Յոխեն Շմիդթ/Բեռլին), Արցախը անտիկ դարաշրջանում  և միջնադարում (պրոֆ.Քրիստիան Աննեգրեթ Պլոնթկե-Լյունինգ/Յենա), Կովկասյան ալբանացիները և նրանց լեզուն (պրոֆ. Յոստ Գիփփերթ /Ֆրանկֆուրտ), Օսմանյան հայերի ցեղասպանությունը 1915/16 և հայերի վիճակը Արցախում, Լեռնային Ղարաբաղը 2020 թվականից հետո ( դոկտ. Էլկե Հարթմանն, Բեռլին),  Իրավիճակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից (ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան/Բեռլին), Թուրքիան ՝ որպես ղարաբաղյան պատերազմի երրորդ կողմ՝ նախապատմություն, գործընթացներ, հեռանկարներ( դոկտ. Րաֆֆի Քանթյան /Հաննովեր), Հակամարտության իրավական ասպեկտները. Լեռնային Ղարաբաղի անջատման օրինականությունը (դոկտ. Սարա Բաբայան/Համբուրգ), Ինչու՞ դիվանագիտությունը ձախողվեց և պատերազմը հաջողվեց  Արցախյան հակամարտության մեջ (Ժիրայր Լիպարիտյան/Միչիգան), Արցախի ընկալումը ժամանակակից արվեստում(Արչի Գալենց/Բեռլին): 

Պետք է ընդգծել, որ նման թեմատիկ շեշտադրումներով դասախոսությունների մեկնարկը հատկապես կարևորվում է այն հանգամանքով, որ տեղի է ունենում Եվրոպայի սրտում՝ կենտրոնական Գերմանիայում, որտեղ Արցախյան հակամարտությունն այսօր չափազանց մեծ կարիք ունի միջազգային լուսաբանման, ոչ միայն տարածման ու արձագանքների, այլև ուսումնասիրության ծավալի ընդլայնման առումներով։ Արցախում տեղի ունեցողը գլոբալ հարց է և գլոբալ խնդրի շատ էական դրսևորում, միջազգային մեծ տեղաշարժերի նոր փուլ։ Արցախի հարցի միջազգային քննարկումը անպայման արձագանք է գտնելու համաշխարհային նոր դրսևորումներում։

Նշենք նաև, որ Հալլեի համալսարանը գերմանական միակ համալսարանն է, որտեղ գործում է արտակարգ կամ արտապլանային հայագիտական ամբիոն: Վերջինիս կից Մեսրոպ Մաշտոցի անվան՝ «Մեսրոպ»  հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որն ունի արդեն 23 տարվա պատմություն, իր գործունեության ընթացքում բավականին լրջորեն ուսումնասիրել է մեր լեզուն, պատմությունն ու կրոնը, իրականացրել բազմաթիվ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր՝ նպաստելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայագիտության տարածման և ամրապնդման ազգապահպան գործունեությանը:

Տպել
1013 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ