Ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է նահատակների ու երեխաների առաջ. Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:

Վարդաձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.

«Ժողովուրդ, պատերազմից հետո, ես հեռուստաուղերձում մի անգամ ասացի, որ այո, կարծում եմ՝ մեր բանակը, Զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում: Եվ երբ օդում կախված հարց կար՝ ինչպե՞ս, 2-րդ բանակային կորպուսի օրինակը դրա ամենավառ օրինակն է, երբ 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան, մեր բանակն ամուր պաշտպանական գիծը պահել է:

Եվ սա փաստ է, մենք պետք է մեր սպաներին, զինվորներին, գեներալներին արժանին մատուցենք: Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ 9-րդ պաշտպանական շրջանի այդ ճեղքումը տեղի ունեցավ, որը ցավոք, հետագայում չհաջողվեց կանգնեցնել: Բայց այստեղ մեր զինվորն է ներկա, մեր վիրավոր եղբայրը։ Այստեղ, համոզված եմ՝ պատերազմի մասնակից էլի մեր եղբայրներ կան, ու այսօր մեր ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է մեր նահատակների ու մեր երեխաների առաջ: Եվ այդ պարտավորության կատարումը հետևյալն է՝ մենք պետք է զարգացած և բարեկեցիկ երկիր ստեղծենք: Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի զարգացած, բարեկեցիկ երկիր:

Մենք, այո, վերջին տարիներին շատ բան արել ենք, բայց շատ բան էլ չենք հասցրել անել: Այո, մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք, որովհետև ճանապարհ կառուցում էինք ճանապարհ կառուցելու համար, մենք ճանապարհ չէինք կառուցում փող գողանալու համար: Այո, մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք, որովհետև մենք չէինք ուզում: Մեր նպատակը ժողովրդին ծառայելն էր:

Այո, մենք այս աղետի առաջ կանգնեցինք, որովհետև չկարողացանք կանգնեցնել մի գործընթաց, որը զարգացել, հասել էր կուլմինացիային, որը մեր երկրին և ժողովրդին Ղարաբաղի հարցի անարժանապատիվ լուծում պիտի պարտադրեր: Մենք կանգնեցինք, ժողովուրդ, մենք մինչև վերջ կանգնեցինք: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Ավարայրում, այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Սարդարապատում:

Բանակն առանց թիկունքի չի կարող պայքարել: Եվ ուզում եմ տուրք մատուցել բոլորիդ, որովհետև 2-րդ բանակային հերոսական կորպուսի թիկունքը դուք եք պահել: Դուք հավասարապես և հերոսաբար կանգնել եք մեր Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Բայց պատերազմից հետո, անընդհատ, այդ խոսակցությունն է զարգանում: Չգիտեմ, որտեղից ծագեց, ով առաջ բերեց այդ խոսակցությունը. թուրքը մեր թշնամի՞ն է, թե թուրքը մեր թշնամին չէ: Հարցը այն չէ՝ թուրքը մեր թշնամին է, թե... Իհարկե, մեր թշնամին է: Այստեղ ով կա, որևէ նոր բան կարո՞ղ է ասել: Դա ասելով չէ, դա պատմական փաստ և իրողություն է: Բայց հարցը հետևյալն է՝ մենք պետք է, այո, հանուն մեր նահատակների և հանուն մեր երեխաների այդ թշնամությունը կառավարենք: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամությունն ընդհանրապես այս տարածաշրջանում դառնա անկառավարելի: Եվ ես հույս ունեմ, որ ժողովուրդն այս գաղափարը կընդունի և կաջակցի: Բայց մենք նաև հասկանում ենք, որ մեր միջավայրն էլ այդպես պետք է գնահատի, այդպես պետք է ընկալի իրավիճակը: Պարույր Սևակը շատ լավ բառեր ունի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության մեջ, ասում է. «Ընկել ենք, սակայն երբեք չենք ծնկել»: Այո, այս պատերազմում մենք ընկել ենք, բայց այս պատերազմում մենք չենք ծնկել: Եվ մենք չենք ծնկելու: Բայց այդ թշնամանքը պետք է կառավարվի:

Ի վերջո, այս երեխաների ապագայի առաջ մենք պատասխանատու ենք: Մենք վերջին 30 տարում շատ բան ենք արել, շատ բան ճիշտ ենք արել, շատ բան սխալ ենք արել, բայց այս երեխեքի առաջ մեր պատասխանատվությունը բավարար չափով չենք կրել:

Այո, մեր Զինված ուժերը պետք է բարեփոխվեն, և մեր բանակը պետք է լինի շատ ավելի հզոր, քան եղել է պատերազմից առաջ: Բայց նաև մենք պետք է երեխաների համար մանկապարտեզներ կառուցենք, դպրոցներ կառուցենք, մարզադաշտեր կառուցենք:

Այսօր, ժողովուրդ, մենք պետք է առաջին հերթին մեր սերնդի առողջության մասին մտածենք՝ և՛ ֆիզիական առողջության, և՛ հոգեբանական առողջության: Իսկ առաջին հերթին մենք պետք է թույլ չտանք, որ մեր երեխաների հպարտությունը՝ թեկուզ այս պատերազմի հետևանքով, որևէ ձևով խաթարվի: Ու մենք պետք է ասենք հետևյալը՝ հայ ժողովուրդը կանգուն է, Արցախը կանգուն է, Հայաստանը կանգուն է, Հայաստանի ապագան կանգուն է: Եվ այդ ապագան մենք իրար հետ պետք է ստեղծենք՝ հանուն այս երեխաների: Իսկ ապագան ստեղծվում է այսօր:

Մենք լայնամասշտաբ մանկապարտեզաշինության ծրագրեր ենք իրականացնում ու պիտի իրականացնենք: Իմ ամենամեծ երջանկությունն այն է, որ մենք, ի վերջո, գտանք ձևը, թե ինչպես արդարացի ձևով ուսուցիչների աշխատավարձերը շարունակաբար բարձրացնենք, բայց դա մենք ուսուցիչների համար չենք միայն անում, դա երեխաների համար ենք անում, որ համոզված լինենք՝ դասարան մտնող ուսուցիչը մեր երեխային տալու է լավագույն հիմքը, իր մասնագիտական հմտություններն անընդհատ բարձրացնելու է:

Հաջորդ խնդիրը, որի մասին այդքան շատ և հաճախ խոսվում է՝ Հայաստանում արդարություն և արդար դատական համակարգ հաստատելու մասին է: Այո, մենք արդարություն հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում: Արդարություն հաստատել ենք այնքանով, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշիչ ուժ է: Դուք գիտեք, որ դուք որոշող եք, և դա ամենամեծ արդարությունն է: Եվ դուք հունիսի 20-ին, այո, դատ եք անելու: Դուք դատ եք անելու, դուք դատելու եք մեզ բոլորիս: Եվ համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդարացի, արժանի և արդար դատավճիռ կկայացնի:

Կրկին ուզում եմ ասել՝ այսօր Հայաստանի Հանրապետության բանտերում պատմականորեն ամենաքիչ մարդը կա: Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել մեր երկրի պատմության ամբողջ ընթացքում: Դա ինչ է նշանակում: Դա նշանակում է՝ հազարավոր հայրեր այսօր իրենց երեխաների կողքին են: Դա ամենամեծ արդարությունն է: Դա նշանակում է, որ այսօր Հայաստանի բանտերում ոչ մի արդար մարդ չկա: Այսինքն՝ բանտում միայն այն մարդիկ են, ովքեր օրենքով արդարորեն պիտի այդտեղ գտնվեն, բայց մենք այդ մարդկանց էլ վերաբերվում ենք որպես մեր եղբայրների:

Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կալանավորը պետության տված հացը ուտում է, որովհետև պետությունը հաց է տալիս կալանավորին, որովհետև այդպիսինն է քրիստոնյա ժողովուրդը, քրիստոնյա պետությունը և քրիստոնյա իշխանությունը: Աստվածաշնչում այսպիսի մի խոսք կա, ասում է. «Բանտում հիվանդ էի և չեկար ինձ տեսության, բանտում էի և չայցելեցիր ինձ»: Այսօր բանտում գտնվող ամեն մարդ տեսնում է, անկախ կատարած իր արարքից, որ պետությունն ամեն օր այցելում է իրեն: Եվ պետությունը հնարավորություն է տալիս, որ այդ մարդը վերադառնա բնականոն կյանքի: Սա արդարություն է, սա մեծագույն արդարություն է: Այո, բազմաթիվ մարդիկ, որ պետք է լինեն բանտում, գուցե ազատության մեջ են, բայց ոչ մի անմեղ մարդ բանտում չէ, և սա մեծագույն արդարություն է:

Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այն բանի համար, որ դուք լավատես եք և ընկճված չեք: Եվ ես համոզված եմ, որ մենք իրար հետ աշխատանքով, չարչարվելով, տրտմելով, տխրելով՝ մեր Հայրենիքը շենացնելու ենք, մեր տարածաշրջանում թշնամությունը կառավարելու ենք, թոււյլ չենք տալու, որ այդ թշնամությունը դառնա անկառավարելի:

Այո, մենք պետք է մեր երեխաների համար խաղաղ ապագա ապահովենք, բայց այդ խաղաղ ապագան չի կարող լինել անարժանապատիվ: Մենք պետք է արժանապատիվ խաղաղություն ապահովենք, զարգացում ապահովենք, բարեկեցություն ապահովենք, և ես շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք այս մտքի հետ, որովհետև այս երեխաները պիտի ապրեն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանում:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Ուզում եմ խոնարհումով մեր բոլոր նահատակների առաջ՝ շնորհավորել բոլորիս եռատոնի առիթով: Այս տարի մենք տրտմած ենք, տխուր ենք, այլ կերպ ենք մտածում, բայց սա շատ լավ առիթ է, որ մեր մասին մտածենք, մենք մեզ ավելի լավ ճանաչենք, ինքնահայեցման մի շրջան անցնենք, որից դուրս ենք գալու ուժեղացած, անպայման ուժեղացած՝ հանուն մեր նահատակների, հանուն մեր զինվորների, հանուն մեր երեխաների»:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ կատարել մոմավառություն։

Տպել
1346 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում