Երևան
5 °C
«Գրքասեր, կյանքը սիրող ու անունը գրքի հետ ասոցացվող». ահա այսպես են բնորոշում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանին նրա հարազատները, ընկերներն ու բարեկամները, ու նրանք իրենց մտքերն ու հիշողությունները մեկտեղել են Ալենի մասին պատմող գրքում:
Գրքի նախաձեռնողները Ալենի ընտանիքն ու ընկերներն են: Մտրիմ ընկերուհին՝ Շողակաթ Դևրիկյանը, մեզ հետ զրույցում պատմում է՝ 7 տարվա իրենց ընկերության ընթացքում Ալենն իրեն շատ հաճախ էր ասում՝ «Երբ Նոբելյան մրցանակ ստանամ, խոստացի՛ր, որ իմ մասին գիրքը դու ես գրելու: Դրա համար էս մի բանը հիշի՛ր, որ հետո գրքումս գրես», իսկ ինքն էլ պատասխանում էր՝ «Եթե գրելիս ինչ-որ բան մոռանամ, քեզնից կհարցնեմ»: Շողակաթը գիրքն արդեն գրել է, բայց առանց Ալենի, Ալենը միայն հոգեպես է ներկա թե՛ գրքում, թե՛ իր ընկերների շրջապատում: Հիմա էլ հնարավորություն չունի Ալենից հարցնելու միմյանց հետ անցակցած դեպքերի մասին, չնայած դրանցից և ոչ մեկն էլ չի մոռացել:
Պատերազմում Ալենի զոհվելուց հետո նրա մասին շատ բան ունեին ասելու, այդ պատճառով որոշեցին, որ լավագույն տարբերակը գիրք հրատարակելն է: Շողակաթի խոսքերով՝ այս գիրքը կօգնի մարդկանց ճանաչել Ալենին, գրքում ներառված պատմությունների միջոցով Ալենի կերպարը հնարավորինս վեր կհանվի և ճանաչելի կդառնա:
Ալենի մասին պատմող գրքում տեղ են գտել նաև նրա գրվածքները, ասույթները, տարբեր երկրների մասին պատմող իր գրառումները:
«Երբ ես փորձում էի գրել Ալենի մասին կամ կարդում էի մեր ընկերների ուղարկած պատմությունները, անընդհատ հիշում էի իր ասածը, որ ես պետք է իր մասին գիրք գրեի ու մտածում էի, որ ինչքան էլ գրեմ, իրավիճակն ու պայմանները այլ են: Գրքում շատ կան իր ձեռագրով գրվածքներ, իր ճաշակն էլ կա, թե ինչ էր հավանում գրքերում, իր սիրելի երկներից, իր խոսքերից, ես սկսել եմ մեր ծանոթության ամենասկզբի մեր դպրոցական տարիներից, փոքրիկ հիշարժան դրվագներով, փորձել եմ մեր 7 տարվա ընկերությունը ներկայացնել»,-պատմում է Շողակաթը:
Գրքում Շողակաթն Ալենին անվանում է առաքյալ, ասում է՝ սկսել էր հավատալ «Մի ծաղկով գարուն կգա» խոսքերին, որովհետև ճանաչում էր Ալենին: Ալենը միշտ այդ մի ծաղիկն էր, առաջին ծափը տվողն էր:
«Ալենն իր կյանքում միշտ էր պատերազմում ու պայքարում, բայց ոչ զենքով ու արյունով, այլ գրքով ու գրչով: Պայքարում էր կրթվածության, գրագիտության ու հանդուրժողականության հաղթանակի համար: Միշտ ամեն մարդու, երևույթի, մտքի մասին հիմնավորված կարծիք ուներ, բոլորի համար արդարացնող խոսք ուներ: Իր սիրելի արտահայտություններից էր՝ «Կրթվածության ամենաբարձր աստիճանը հանդուրժողականությունն է»: Ու այդ խոսքերին հավատարիմ՝ ցանկացած հարցի միշտ ըմբռնումով էր մոտենում»,- ասում է Շողակաթը:
Ալենի մայրն էլ մեզ հետ զրույցում պատմում է՝ գիրքն ու Ալենն անբաժանելի էին, գրքի նկատմամբ սերն էլ սովորել էր մայրիկից. «Սկզբում ընթերացասեր չէր, ինտերնետի դարաշրջանում մտածում էր, որ կարող է այդպես կարդալ, բայց երբ ասում էի, որ պիտի զգաս գրքի փոշին, ու փոքր տարքում «Գանձերի կղզին» կարդալիս, այնքան մեծ սեր առաջացավ գրքի հանդեպ, որ մի վայրկյան առանց գրքի չէր պատկերացնում: Գիրքն Ալենին ուղեկցում էր գնացքներում, ինքնաթիռներում, քայլելիս: Հետո միասին քննարկում էինք՝ ով ինչ է կարդացել, ով ինչ կարծիքի է այդ գրքի մասին ու երջանիկ էինք»:
Ալենը մորը խոստացել էր իր մասին գիրք գրել, որպես ուժեղ կնոջ տեսակ և այդ գրքի հիման վրա նաև ֆիլմ նկարել, սակայն, հիմա իր չիրականացրած երազանքն այլ կերպ իրականացնում է մայրը: «Ալենի հետ բոլորն ունեն ջերմ հշողություններ, բոլորն ուզում էին իրենց սրտի խոսը ասել իր մասին, իսկ ավելի լավ միջոց այդ խոսքը հավերժացնելու չէր կարող լինել, քան գիրքն է ու այդպես ծնվեց Ալենի մասին գիրք ունենալու միտքը՝ առանց որևէ հատուկ խմբագրման, առանց որևէ պրոֆեսիոնալ մոտեցման»,- ասում է տիկին Նազելին:
Ալենի մասին խոսելիս էլ մի դեպք է առանձնացնում. «Երբ աշխատում էի արդարադատության նախարարությունում, որպես ընդհանուր բաժնի պետ, ինչ-որ անարդարության էի բախվել ու սրտնեղած տուն էի եկել, Ալենը հասկացավ, որ մայրիկը սովորականի նման չէ, ու ինձ հարց տվեց՝ «մամ դու բարկացա՞ծ ես», պատասխանեցի՝ «այո», հետաքրքրվեց՝ «մամ դու ի՞նձ վրա ես բարկացել», ասացի՝ ոչ Ալեն ջան, «բա ո՞ւմ վրա ես բարկացած», ասացի՝ «աշխարհի վրա, էլի, Ալեն ջան, աշխարհի՛», ինքը մանկական անուշ իր ժպիտով, ձեռքերը լայն տարածեց դեպի կողքերն ու ասաց՝ «վայ մայրիկ ջան, աշխարհը պետք է սիրել, ոչ թե աշխարհի վրա բարկանալ», ու ես այդ վայրկյանին հասկացա՝ ինչ խորը փիլիսոփա է թաքնված այդ մարդուկի սրտում, ու ինքն էլ բանակ զորակոչվելուց առաջ պատգամ է թողել իր սենյակի գրատախտակին՝ որն է աշխարհը փոխելու քո ծրագիրը»:
Գրքի կազմի վրա Ալենը պատկերված է լայն ժպիտով, այդ նկարն ընտրել է մայրը, իսկ հաջորդ էջում տղայի ձեռագրով գրվածքն է՝ «Հուսով եմ՝ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հասունությանը, որ գիրք նվեր ստանալուց մեր պես ուրախանան»: «Գրքի շապիկի նկարը ես եմ ընտրել, այս նկարն ինձ համար առանձնահատուկ էր: Նկարն իր համար պատրաստել էին իր ուսանողները, քանի որ Ալենը դասավանդում էր նաև «Թումո» կենտրոնում՝ Tumo News (Teen) ստարտափի համահիմնադիրներից մեկն է, ու իր ուսանողները նկարը վերնագրել էին «Ուրիշ հուլիս»: Ես մի օր ասացի՝ ինչու է այդպես, պատասխանեց՝ մամ, այդ հուլիսին ես եմ իրենց դասավանդել և դա իրենց կյանքում ստացվել է ուրիշ հուլիս: Այդ նկարում ինքը ժպտուն աչքերով է, ես այլ կերպ իրեն չեմ էլ պատկերացնում»:
Գրքի վաճառքից ստացված հասույթը տիկին Նազելին, որպես կրթաթոշակ կտրամադրի Ալենի մի քանի ընկերներին, որոնք Հայաստանից դուրս ընդունվել են այլ համալսարաններ. «Հետագայում կստեղծեմ նաև կրթաթոշակի հիմնադրամ, որը կուղղվի կրթական ծրագրերին, և հնարավորություն կտա ուսանողներին տրամադրել կրթաթոշակ»:
«Բոլորիս Ալենը» գրքի շնորհանդեսը կկայանա վաղը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:
Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 30-ին՝ Մատաղիսում: 2016 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին։ 2020 թվականին՝ բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվել է Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Ընդունվելուց հետո, սակայն որոշել է չմեկնել, այլ կատարել հայրենիքի նկատմամբ իր պարտքը և 2020-ի ամռանը զորակոչվել է բանակ։
Մերի Խաչատրյան
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
© 2024 Հայկական ժամանակ