Հուշարձան-շենքը փոփոխության կենթարկվի. տարածքի մի մասը կօգտագործվի որպես ստոմատոլոգիական կլինիկա

Երեւանի Հանրապետության փողոցի 62 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքը փոփոխության կենթարկվի: Բնակելի տան սեփականատերերից մեկը թույլտվություն է խնդրել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից՝ իր տարածքն օգտագործելու որպես ստոմատոլոգիական կլինիկա: Թույլտվության որոշումը հաստատվել է Կառավարության նախորդ նիստում:

Նշենք, որ հուշարձան-շենքը կառուցվել է 1934-1938 թթ. ճարտարապետ Տիրան Երկանյանի նախագծով, սինթետիկ կաուչուկի գործարանի պատվերով, որի պատճառով կոչվում է «Բնակելի տուն սինթետիկ կաուչուկի գործարան»: Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: 

ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր բնակելի շենքն ունի բազմաթիվ սեփականատերեր: Շենքի առաջին հարկի շարքը տարիների ընթացքում ձեւափոխվել է, ավելացվել են կցակառույցներ, որի հետևանքով հուշարձան-շենքը փոփոխությունների է ենթարկվել: Բակի կողմից պատշգամբներ են կառուցվել, իսկ առաջին հարկի բնակելի տարածքների մի մասը և նկուղային հարկերը դարձել են հասարակական սպասարկման օբյեկտներ՝ խանութներ, սննդի կետեր, գրասենյակներ, որոնց գործունեության կազմակերպման համար գլխավոր ճակատում իրականացվել են մուտքեր, պատուհանները վերածվել են դռների՝ գլխավորապես առանց լիազոր մարմնի հետ համաձայնության։ Այս հանգամանքները հաշվի են առնվել նաև գիտամեթոդական խորհրդի քննարկման ընթացքում։

«Տվյալ դեպքում փոփոխությունը վերաբերում է առաջին հարկի երկու պատուհաններին, որոնք շենքի երկու տարածքների համար գլխավոր ճակատի կողմից ապահովելու են նոր մուտքեր, երկու գոյություն ունեցող պատուհաններից ձախակողմյան հատվածներինը վերածվելու են դռների՝ առանց լայնությունները փոխելու, իսկ աջակողմյանները՝ ցուցափեղկի, ինչպիսին արված են այդ շարքի մնացած հատվածներում:

Նշյալ փոփոխությունները նպաստելու են հուշարձան-շենքի տարածքների արդյունավետ և հարմարավետ օգտագործմանը։ Եվ կարելի է նշել, որ այդ շարքի մեծ մասամբ փոփոխված լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ այս նախագծի իրականացման արդյունքում կապահովվի շենքի միասնական ճարտարապետական լուծումը»,- նշում է նա:

Լիազոր մարմինը, համաձայն սահմանված կարգի, նախագիծը քննարկել է գիտամեթոդական խորհրդի նիստում, որի դրական եզրակացությունը հաշվի առնելով՝ շահագրգիռ կառույցներին է ուղարկել Կառավարության որոշման նախագիծը։

«Նշեմ, որ հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխությունը իրականացվում է ՀՀ կառավարության թույլտվությամբ։ Ստացվել են շահագրգիռ գերատեսչությունների դրական կարծիքները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի և քաղաքաշինության կոմիտեի: Թույլտվության որոշումը երեկ հաստատվել է Կառավարության կողմից»:

Մասնագետը շեշտում է, որ նախաձեռնությունը ոչ թե նախարարությանն է, այլ սեփականատիրոջինը և այս համատեքստում ընդգծում, որ  քաղաքում արձանագրվում են բազմաթիվ դեպքեր, երբ այդ միջամտությունները արվում են առանց լիազոր մարմնի թույլտվության, ու նախարարությունը ստիպված է լինում դիմել քաղաքապետարան, ոստիկանություն՝ այդ դեպքերը կասեցնելու, տուգանելու, օրինական դաշտ բերելու համար:

«Նախարարությունը խրախուսելի է համարում այսպիսի մոտեցումը, երբ քաղաքացիներն իրենց պատկանող հուշարձան-շենքերի տարածքներում ցանկացած գործունեություն՝ շինարարական, վերանորոգման եւ այլն, օրենքի պահանջով, համաձայնեցնում են լիազոր մարմնի հետ, այլ ոչ թե սեփական նախաձեռնությամբ, ինքնագործունեությամբ զբաղվելով՝ շատ դեպքերում աղավաղում են հուշարձան-շենքերի ճարտարապետական տեսքը»,- նշեց Հարություն Վանյանը:

Տպել
1507 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ