Ավտոմեքենաների համարանիշների հափշտակությունը կքրեականացվի. միայն Երեւանում արձանագրվել է 306 դեպք

Ավտոմեքենաների համարանիշների հափշտակության համար տուգանք կամ ազատազրկում կնախատեսվի:

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման է դրել դատախազության ներկայացրած օրենսդրական նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել համարանիշի հափշտակությունը։

Մասնավորապես առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) ավելացնել նաեւ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հափշտակելը:

Տվյալ արարքը կատարելը`պատժվում է տուգանքով՝ 300-ից 500 հազար դրամով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իսկ, եթե տվյալ արարքը պատճառել է խոշոր վնաս (500.000-3 մլն դրամ)՝ պատժվում է տուգանքով` 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Եթե համարանիշների գողությամբ պատճառել է առանձնապես խոշոր վնաս (3 մլն դրամից ավելի)՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց պահանջի դեպքերը:

Մասնավորապես, կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն 2020 թվականին եւ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում եւ միայն Երեւան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք: Արձանագրված դեպքերից 261-ով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3 դեպքով նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:

Միեւնույն ժամանակ արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության դեպքերով քրեական գործեր չհարուցելու պրակտիկան պայմանավորված է գործնականում արարքի որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով: Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ:

Ըստ հիմնավորման՝ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է որոշակի գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչև 8 միլիոն ՀՀ դրամի:

Նշվում է, որ նման դեպքերը բացի համարանիշների սեփականատերերին վնաս պատճառելուց նպաստավոր պայմաններ են ստեղծում այդ համարանիշները այլ, առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար:

Տպել
735 դիտում

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը սպառնում է աշխատակիցներին (ձայնագրություն)

Միջազգային կառույցների ներկայացուցիչները խրախուսում են, որ ընտրությունները գերազանցեն 2018 թվին սահմանված բարձր նշաձողը

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության վերաբերյալ

Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր. Արցախի ՊԲ

Հունվար-մայիսին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը Հայաստանում է արձանագրվել՝ 5.5%․ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, այն կցուցադրվի այսօր ժամը 22։00-ին․ Գեւորգյան

ԳԹԿ-ն հրապարակել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության թեստերն ու պատասխանները

Դա հերյուրանք է ու վերջ․ Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին ձայն չտալու կոչի մասին․ Civic

ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը իր բացահայտ աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին

Գրականագետ Աբգար Ափինյանը Նիկոլ Փաշինյանի դեմ քարոզչություն անելիս հայտնվում է միջադեպերի կենտրոնում

Նորատուսի 21 փողոցներում եւ նրբանցքներում կկառուցվի լուսավորության ցանց

Սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք

Դատավորներին պաշտպանելու ենք նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող խոսքից. Արտակ Զեյնալյան

Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ավտոմեքենա փախցնել, ընտանեկան բռնություն, սպանության սպառնալիք

ՀՀ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող ՔՕ 149.1-րդ հոդվածը

Սոսիներից հատկապես արևելյանի կեղևներն են խիստ արտահայտված թափվում. «Կանաչապատման» ՀՈԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել

Նախկին փոխնախարարը դատապարտվել է 7 տարի ազատազրկման, իսկ Ռազմիկ Աբրահամյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել. Հետք

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունները քննարկել են օրակարգային մի շարք հարցեր

«Փողոց դուրս գալ կարելի է միայն մեկ դեպքում». Էդմոն Մարուքյանն իր թիմով քարոզարշավի վերջին օրն անցկացնում է Երեւանում

Նոր շինծու գործ, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 3 հայ գործարարների նկատմամբ. «Արմենպրես»

Այսօր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննության օրն է

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել

Սուրենավանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ. Գ. Դերձյան

Կորոնավիրուսով վարակվելու 86 նոր դեպք է հաստատվել. օրվա թվերը՝ ամփոփ

Այսօր քարոզարշավի վերջին օրն է. վաղը քաղաքական ուժերը պետք է լռություն պահպանեն

Երևանի Ալիխանյան փողոցում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. վարորդը հոսպիտալացվել է

Վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով հայցը

Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը կմասնակցի եվրոպական երկրների դատախազությունների համաժողովին

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է. աշխատակցին թույլ չէր տվել մասնակցել քարոզարշավին

Հրդեհ՝ Վայքի մարզադպրոցում. կրակը հանգցնելու համար մեկնել է 4 խումբ ու 1 լրացուցիչ ջրատար

Երեկ կայացել է նաև ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքը. հայտնի է մասնակիցների թիվը

Վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին․ այրվող մեքենայից դուրս է բերվել վարորդի դին. կա 3 տուժած

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների թիվը

Բա իհարկե, նրանք էլ ունեին այսպիսի տպավորիչ ցուցանիշներ, միայն թե իրենց անձնական եկամուտների մասին. Արարատ Միրզոյան

Մենք պետք է հույսեր կապենք մեր բանակի հետ. քաղաքական ուժերը՝ ՀՀ-ի անվտանգային հարցերի լուծման ուղիների մասին

Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն

«Հասել է ՀՀ քաղաքացու ճշմարտության պահը․․․ ընտրակաշառք բաժանողները ձերբակալվում են հենց այս րոպեներին ու կալանավորվում»

Ինձ համար անհասկանալի է, որ ընդդիմությունը զոհերի և գերիների թվերն ուռճացնում է․ Փաշինյանը տվյալներ հայտնեց