Տեղի է ունեցել Անասնաբույժների ազգային ասոցիացիայի տարեկան հաշվետու ժողովը

07/05/2021 schedule16:44

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մայիսի 6-ին մասնակցել է Անասնաբույժների ազգային ասոցիացիայի տարեկան հաշվետու ժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, ասոցիացիայի անդամներ, անասնաբույժներ։

Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանը ներկայացրել է ասոցիացիայի գործունեությունը, իրականացված ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները։ 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանը, մասնավորապես,  ասել է․«Էկոնոմիկայի նախարարությունն ու անձամբ ես շատ ենք կարևորում հատկապես մասնավոր անասնաբուժությունը, քանի որ ամբողջ աշխարհում այն անասնաբուժության ոլորտի զարգացման շարժիչ ուժն է։ Ես ցանկանում եմ, որպեսզի Անասնաբույժների ազգային ասոցիացիան դառնա այնպիսի ուժեղ ու հզոր կառույց, որ կարողանա վեր հանել ոլորտում առկա բոլոր խնդիրները, ինչը կնպաստի անասնաբուժության ոլորտի հետագա զարգացմանը»։

Տեղեկացնելով, որ Էկոնոմիկայի նախարարությունն իր կողմից նույնպես քայլեր է ձեռնարկում ոլորտի կարգավորման ուղղությամբ՝ փոխնախարարն այս համատեքստում հատկապես կարևորել է «Անասնաբուժության մասին» օրենքում նախատեսվող մի շարք  փոփոխությունները, որոնք վերաբերվում են անասնաբուժական դեղամիջոցների ձեռքբերմանն ու իրացմանը։ Տիգրան Գաբրիելյանը վստահություն է հայտնել, որ այս փոփոխությունների ընդունմամբ հանրապետությունում զգալիորեն կբարձրանա անասնաբույժի մասնագիտության դերն ու  պահանջարկը։

Արման Օհանյանը նշել է, որ «Անանսաբույժների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը հիմնադրվել է 2018 թ., կազմակերպության հիմնական նպատակներն են գյուղատնտեսական կենդանիների անասնաբույժ մասնագետների միավորումը, անասնաբույժների մասնագիտական գիտելիքների ու կարողությունների բարձրացումը, անասնաբույժների շարունակական վերապատրաստման և լիցենզավորման համակարգի մշակումը, ինչպես նաև կենդանիների առողջության և բարեկեցության ապահովումը։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է նաև Անանսաբույժների ազգային ասոցիացիայի http://armenianvets.am/ կայքը, որտեղ զետեղված է տեղեկատվություն կազմակերպության առաքելության ու հիմնական նպատակների, անասնաբույժերի հավաստագրման վերաբերյալ, ներկայացված են օգտակար տեղեկություններ գյուղատնտեսական կենդանիների խնամքի, հիվանդությունների կանխարգելման ու բուժման վերաբերյալ: 

Միջոցառման ընթացքում Տիգրան Գաբրիելյանն ու Արման Օհանյանը շուրջ 50 անասնաբույժների հանձնել են ասոցիացիայի անդամակցության վկայականներ։

Ժողովին ներկա էր նաև անասնաբուծության ոլորտում ամերիկյան առաջատար «World Wide Sires» ընկերության մարքետինգի գծով տարածաշրջանային տնօրեն Թոմաս Մյուլլերը, ով հանդես եկավ անասնաբուժության ոլորտի ժամանակակից խնդիրների վերաբերյալ զեկույցով։ 

Տպել
209 դիտում

Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է, կա 5 վիրավոր․ Civic.am

Գորիսի քաղաքապետի գործն ուղարկվել է դատարան

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պաշտոնանկություններ Գյումրիում. Շիրակի մարզպետն ու ՔՊ թեկնածուն հերքում են իրենց ուղղված մեղադրանքները

Զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում․ «Արմենպրես»

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայանգրությունն ուղարկվել է ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը սպառնում է աշխատակիցներին (ձայնագրություն)

Միջազգային կառույցների ներկայացուցիչները խրախուսում են, որ ընտրությունները գերազանցեն 2018 թվին սահմանված բարձր նշաձողը

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության վերաբերյալ

Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր. Արցախի ՊԲ

Հունվար-մայիսին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը Հայաստանում է արձանագրվել՝ 5.5%․ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, այն կցուցադրվի այսօր ժամը 22։00-ին․ Գեւորգյան

ԳԹԿ-ն հրապարակել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության թեստերն ու պատասխանները

Դա հերյուրանք է ու վերջ․ Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին ձայն չտալու կոչի մասին․ Civic

ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը իր բացահայտ աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին

Գրականագետ Աբգար Ափինյանը Նիկոլ Փաշինյանի դեմ քարոզչություն անելիս հայտնվում է միջադեպերի կենտրոնում

Նորատուսի 21 փողոցներում եւ նրբանցքներում կկառուցվի լուսավորության ցանց

Սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք

Դատավորներին պաշտպանելու ենք նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող խոսքից. Արտակ Զեյնալյան

Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ավտոմեքենա փախցնել, ընտանեկան բռնություն, սպանության սպառնալիք

ՀՀ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող ՔՕ 149.1-րդ հոդվածը

Սոսիներից հատկապես արևելյանի կեղևներն են խիստ արտահայտված թափվում. «Կանաչապատման» ՀՈԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել

Նախկին փոխնախարարը դատապարտվել է 7 տարի ազատազրկման, իսկ Ռազմիկ Աբրահամյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել. Հետք

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունները քննարկել են օրակարգային մի շարք հարցեր

«Փողոց դուրս գալ կարելի է միայն մեկ դեպքում». Էդմոն Մարուքյանն իր թիմով քարոզարշավի վերջին օրն անցկացնում է Երեւանում

Նոր շինծու գործ, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 3 հայ գործարարների նկատմամբ. «Արմենպրես»

Այսօր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննության օրն է

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել

Սուրենավանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ. Գ. Դերձյան

Կորոնավիրուսով վարակվելու 86 նոր դեպք է հաստատվել. օրվա թվերը՝ ամփոփ

Այսօր քարոզարշավի վերջին օրն է. վաղը քաղաքական ուժերը պետք է լռություն պահպանեն

Երևանի Ալիխանյան փողոցում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. վարորդը հոսպիտալացվել է

Վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով հայցը

Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը կմասնակցի եվրոպական երկրների դատախազությունների համաժողովին

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է. աշխատակցին թույլ չէր տվել մասնակցել քարոզարշավին

Հրդեհ՝ Վայքի մարզադպրոցում. կրակը հանգցնելու համար մեկնել է 4 խումբ ու 1 լրացուցիչ ջրատար

Երեկ կայացել է նաև ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքը. հայտնի է մասնակիցների թիվը