Ի՞նչ ազդեցություն են ունեցել պատերազմի վրա լրտեսության դեպքերը, քանի գործ կա հարուցված. գլխավոր դատախազի պարզաբանումները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին.

«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների հարցի ուղղությամբ աշխատանքները, այդ առումով մեր մյուս գործընկերը՝ ՌԴ գլխավոր դատախազը, ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ, եւ այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հնարավորություն է ընձեռվում ե՛ւ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, ե՛ւ հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները հիմնավոր փոխանցել, դրանով մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետեւեն իրավական գործընթացներ»,- ասաց նա:

Հարցին՝ քանի՞ ադրբեջանցու նկատմամբ է Հայաստանը հետախուզում հայտարարել, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ունենք բազում հետապնդումներ, հույս ունեմ՝ բոլորդ այնքան լուրջ եք մոտենում այս խնդրին, որ պատկերացնում եք՝ հրապարակային այս պահին դրա մասին խոսելը արդարացված չէ»:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, Դավթյանն ասաց, որ դա չի նշանակում՝ իրենք էլ պետք է բարձրաձայնեն. 

«Մենք այդ խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ: Բնականաբար, մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ գալիս ենք հետեւության, որ դրա մասին խոսելը չի օգնի, հակառակը, կվնասի: Իսկ ինչի մասին իրենք խոսել են կամ մեզ այլ եղանակով հայտնի է դարձել, դրա մասին էլ ենք մենք առիթ ունեցել ներկայացնելու մեր մոտեցումները: Մենք միշտ հակաքայլերը ձեռնարկել ենք, ու այդ հակաքայլերը բոլորը արդյունք են տվել, եւ նրանք որեւէ արդյունավետ հետախուզում, այսպես կոչված, մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»,- ընդգծեց նա:

Արթուր Դավթյանը խոսեց նաեւ պատերազմի ընթացքում եղած դավաճանության կամ լրտեսության դեպքերով քննվող գործերի մասին: Ասաց, որ գործերից մեկով նախկին զինծառայող է անցնում, շարքային չէ, բայց զինծառայող է:

«Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել, ուղարկվել է դատարան, դրա մասին որոշակի տեղեկություն եղել է: Դատական նիստը որքանով դռնբաց կլինի՝ կհետեւեք, կիմանաք մանրամասները: Այն գործերը, որոնք նախաքննության փուլում են, այս պահին ճիշտ չի լինի հրապարակումներ իրականացնել դրանց վերաբերյալ»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ շուրջ 1650 քրգործեր են քննվում:

Հարցին՝ ինչքանո՞վ է կոնկրետ զինծառայողի մասնակցությամբ լրտեսությունը ազդել պատերազմի ելքի վրա, գլխավոր դատախազը պարզաբանեց. «Վաղ է, որ ես ամեն մի կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական արդյունքի վրա  ազդեցությամբ: Հրապարակել ենք արդեն, շուրջ 1650 քրեական գործեր են քննվում: Յուրաքանչյուր գործի քննության արդյունքներով, երբ ունենանք իրավական գնահատականներ, մենք այդ հանձնառությունը վերցրել ենք, որ կանդրադառնանք պատերազմի ելքի վրա դրանց ազդեցությանը»:

Տպել
992 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին