«Չարի վերջը» հեքիաթը և արդարադատությունը. Գևորգ Պապոյանն իր ելույթը սկսեց հեքիաթով (տեսանյութ)

«Այսօրվա ելույթը վերնագրել եմ «Չարի վերջը» հեքիաթը և արդարադատությունը»: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթը սկսելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և պատմեց հեքիաթը:

«Չարը, նույն ինքը՝ աղվեսը, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, հայտարարում է, որ «այս սարն իմն է, այս ծառն իմն է», հետևաբար մայր կկվից պահանջում է ձագերից մեկին տալ իրեն: Չկային արդարադատություն, դատարան, որ ասեին՝ ո՞վ է քեզ թույլ տվել կացին ունենալ: Միևնույն է, եթե ունենար էլ, աղվեսը գիտեր, որ դատարանն ասելու է՝ օրինական է, կամ ընդհանրապես կացին չունի աղվեսը: Աղվեսն էլ, ապօրինաբար տիրանալով սարին, ծառերին, կկվին, բնին ու ձագերին, գիտեր անպատժելիության մասին, գիտեր այն ժամանակ, երբ պատրաստվում էր ուտել առաջին ձագին, գիտեր երկրորդ և երրորդ ձագերին ուտելիս: Առաջին ձագին ուտելու պրոցեսը, ապօրինաբար սարին ու ծառին տիրելու պրոցեսն այս պատմության մեջ չարյաց փոքրագույնն են: Եթե առաջին ձագին ուտելուց հետո աղվեսը պատժվեր, գցվեր վանդակը կամ բանտարկվեր, ապա վստահաբար չէր կարողանա ուտել երկրորդ ձագին, եթե գոնե երկրորդին ուտելուց հետո պատժվեր, ապա չէր ուտի երրորդ ձագին: Անպատժելիությունն էր, որ բերում էր նրան, որ աղվեսը ձագերին ուտելուց հետո մարսում էր:

Գիտենք հեքիաթը. կկուն իր գլխով անցածի մասին պատմում է ագռավին: Ագռավը բացատրում է, որ աղվեսն ամենասովորական խաբեբա ու սրիկա է: Կկուն ևս տեղեկանում է իր իրավունքների մասին և տալիս է պատասխան աղվեսին: Աղվեսն իմանում է, որ կկվին գլխի գցողն ագռավն է, գնում է ագռավի մոտ: Սակայն ագռավը, ի տարբերություն կկվի, ոչ միայն գիտեր իր իրավունքները, այլև ավելի հեռատես ու ճարպիկ էր և այնպես է անում, որ աղվեսն ընկնում է ծուղակն ու դառնում շան փայ»,- ասաց Պապոյանը:

Նա նշեց, որ արդյունքում արդարադատության պակասից տուժեց ոչ միայն փաստացի տուժողը, ոչ միայն պետությունը, հասարակությունը, բնությունը, այլ նաև նույն ինքը աղվեսը, որովհետև եթե լիներ արդարադատություն, աղվեսը ոչ թե կդառնար շան զոհը, այլ կդատապարտվեր և պատիժը կրելուց հետո կշարունակեր բնության մեջ ապրել՝ բնության կանոններով:

«Իմ կարծիքով՝ եթե Հովհաննես Թումանյանը ապրեր մեր օրերում, ապա կգրեր, որ այս պատմության ավարտից հետո հայտնվում են զանազան արդարադատության իրականացնողներ, փորձագետներ, ովքեր իրավամբ պնդում են, որ աղվեսը չի կարողացել օգտվել իր արդար դատաքննության իրավունքից, և սա նույնպես արդարադատության բացակայության հետևանք է: Այսպիսով՝ արդարադատությունը անհրաժեշտություն է բոլորիս համար, ինչպես ենթադրյալ տուժողների, այնպես էլ նրանց համար, ովքեր գտնում են, որ գտնվում են անպատժելիության մեջ: Ես հուսով եմ՝ կգա այնպիսի իրավիճակ, որ չենք ունենա արդարադատության խնդիր և այն հարցերը, որոնք նկարագրել է Ամենայն հայոց բանաստեղծը»,- հավելեց նա:

Տպել
1584 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին