Կարո՞ղ են պատվաստվել սիրտ-անոթային հիվանդություններով մարդիկ. բժշկուհին մի շարք հարցեր է պարզաբանում

Բժշկուհի Տաթևիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է կորոնավիրուսի պատվաստումների հետ կապված մի շարք հարցերի՝ փորձելով հակիրճ հարց ու պատասխանի ձևով ձևակերպել հիմնական ինֆորմացիան։ Նա նշել է, որ ինքն ընդհանուր տեղեկատվություն է միայն փոխանցում, և սպեցիֆիկ իրավիճակների դեպքում արժե դիմել Ձեր սրտաբանին։

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Արդյո՞ք բոլոր սիրտ-անոթային պացիենտները պետք է ստանան պատվաստում, թե՞ կան սպեցիֆիկ բացառություններ։

Կարևոր է, որպեսզի սիրտանոթային հիվանդություններով բոլոր պացիենտները ստանան ՔՈՎԻԴ-19 դեմ պատվաստում։ Այն կարող է չկանխարգելել հիվանդանալը, բայց միանշանակ նվազեցնում է ծանր հիվանդանալու և հետևաբար, նաև մահանալու կամ հաշմանդամ դառնալու ռիսկը։ Սիրտ-անոթային խնդիրներով պացիենտները գտնվում են հիվանդության ծանր ընթացքի ռիսկի խմբում և կարևոր է առաջարկվելու դեպքում համաձայնվել։ Սիրտանոթային հիվանդությունների օրինակներ են՝ նախասրտերի ֆիբրիլյացիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, բնածին սրտի հիվանդությունները, թոքային էմբոլիաները, ծայրամասային անոթային հիվանդությունները, ինսուլտը, զարկերակային հիպերտենզիան և այլն։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պատվաստանյութը սրտի խնդրով պացիենտի վրա։

 Պատվաստանյութերի կապակցությամբ արված կլինիկական հետազոտությունները ներառել են սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտներ։ Այս պացիենտների մոտ չեն գրանցվել լուրջ կողմնակի երևույթներ։ Ամենից հաճախ դրսևորվող գանգատներն են՝ ներարկման հատվածի ցավ, հոգնածություն, գլխացավ, դող կամ մկանացավեր։ Գանգատները որպես կանոն տևում են 24-48ժ և դրական պատասխանում են պարացետամոլի ընդունմանը։ Արտահայտված ալերգիկ ռեակցիաները շատ հազվադեպ են՝ հանդիպում են 2 միլիոն մարդուց 1-ի մոտ։ Հետևաբար, պատվաստման դրական ազդեցությունը միանշանակ գերակշռում է այդ ռիսկի հետ համեմատելիս։

Արդյո՞ք պատվաստանյութն ունի փոխազդեցություն սիրտ-անոթային դեղորայքի հետ։

Նման երևույթ հայտնի չէ։ Շատ կարևոր է, որպեսզի պատվաստման շրջանում պացիենտները շարունակել ընդունել իրենց ամենօրյա դեղորայքը։

Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո կարո՞ղ եմ վերադառնալ նորմալ կյանքի (չպահել սոցիալական հեռավորություն, չկրել դիմակ և շփվել մեծ քանակությամբ մարդկանց հետ)։

Պատվաստումն արդյունավետ է 75-95% դեպքերում, այսինքն հիվանդանալու որոշակի փոքր ռիսկ այնուամենայնիվ մնում է։ Բացի այդ՝ առայժմ հայտնի չէ՝ արդյոք պատվաստված անձինք հանդիսանում են վարակի փոխանցող, թե՞ ոչ։ Վերոնշյալ պատճառներից ելնելով՝ ամեն դեպքում խորհուրդ է տրվում շարունակել կիրառել պաշտպանիչ միջոցները (կրել դիմակ և պահպանել հեռավորություն)։

Ես հասկանում եմ, որ պետք է ստանամ պատվաստանյութը երկու անգամ։ Պարտադի՞ր է, որ դա լինի նույն պատվաստանյութը, թե՞ կարելի է փոխել տեսակը։

Իդեալականում ցանկալի է ստանալ նույն տիպի պատվաստանյութը։ Սակայն եթե ինչ-որ պատճառով պատվաստանյութն առկա չէ, կարելի է կատարել պատվաստում այլ տեսակով։ Քանի որ բոլոր պատվաստանյութերը հիմնված են համանման վեկտորի վրա, շատ հավանական է, որ երկրորդ տարբեր պատվաստանյութի դեղաչափն էֆեկտիվ լինի։

Ի՞նչ կպատահի, եթե ես չստանամ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը նշված ժամկետներում։

Չնայած պատվաստվելուց 12 օր անց իմունիտետն առաջանում է, սակայն երկրորդ դեղաչափը պարտադիր է՝ այն խթանելու համար։ Պֆայզեր ընկերության տվյալները խոսում են 21 օր ինտերվալի օգտին։ Աստրա-Զենեկա պատվաստանյութի հետ արված հետազոտությունները նշում են, որ այն կարող է էֆեկտիվ լինել, եթե երկու դեղաչափերի ներարկման միջև ընկնում է մինչև 12 շաբաթ։ Այդ պատճառով երկրների մեծ մասն աշխատում է առաջին ներարկումն անել ինչքան շուտ, այնքան լավ, իսկ երկրորդը՝ ոչ ուշ քան 12 շաբաթից։

Տպել
1164 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը