Չեմ կարող «մեռնեմ օրենքին» ասել, դուռը խփել ու գնալ. Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմումը հետ վերցնելու և իր հայցի մասին

06/05/2021 schedule21:31

Երեւանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցած գիտխորhրդի նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը անդրադարձավ իր հրաժարականի դիմումին, որի մասին չէր խոսել մինչեւ այժմ: Գեւորգյանն այդ դիմումում զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու ժամկետ էր նշել մայիսի 17-ը:

Գիտխորհրդի անդամներից մեկի հնչեցրած այն հարցին, թե համալսարանում ստեղծված ճգնաժամը, որի մասին խոսում է լիազոր մարմինը՝ իր դիմումից հետո՞ եղավ, թե՞ մինչ այդ էլ կար, եւ արդյո՞ք ռեկտորի պաշտոնակատարն իմացել է նախօրոք, որ իր դիմումով օգնելու է Կառավարությանը՝ ճգնաժամ հայտարարելու համալսրանում, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց հետեւյալը.

«Խորհրդի ճգնաժամը իմ դիմումից անկախ կար: Ես տեղյակ չեմ եղել իրենց քայլերից, եւ որեւէ մեկը աշխարհում տեղյակ չի եղել իմ քայլից: Իմ քայլը կատարելուց 10 րոպե առաջ ես տեղեկացրել եմ երկու հոգու՝ Բարխուդարյանին եւ Ասրիյանին(ԵՊՀ պրոռեկտորներն են-խմբ.): Նախարարության համար էլ էր դա սյուրպրիզ, ձեզ համար էլ սյուրպրիզ, տնեցիների համար էլ. մենակ ինձ համար սյուրպրիզ չէր: Դա երկար մտածված քայլ էր: Եվ ես չէի  կարող ենթադրել, որ իմ դիմումից հետո այդպիսի բան կլինի: Հիմա կարող եմ հետին թվով ենթադրել, որ գուցե իմ դիմումը պրոցեսն արագացրել է»:

Նիստի ընթացքում նշվեց, որ Գեղամ Գեւորգյանին շատ անգամ են հորդորել հետ վերցնել հրաժարականի դիմումը, այդ ժամանակ եւս նրան դիմեցին նույն առաջարկով, նույնիսկ փորձելով որոշակի հոգեբանական ճնշում գործադրել ռեկտորի պաշտոնակատարի վրա:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ դիմումը խորհրդի որոշմամբ է հաստատվում, եւ հոգաբարձուների խորհուրդը կարող է մերժել՝ հաշվի առնելով իրավիճակը, սակայն քանի որ խորհրդի հետ կապված հարցերը խիստ անորոշ են (անդամների կեսից ավելին եւս վայր են դրել լիազորությունները), այն կմնա ռեկտորի պաշտոնակատարի խղճին՝ պնդի՞ ազատվելու որոշումը, թե՞՝ ոչ:

Խղճին դիմելու քայլը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին անկեղծանալու հնարավորություն տվեց.

«Թույլ տվեք մի քիչ շեղվեմ այս օրակարգից: Հարցը եկավ, հասավ իմ խղճին: Ես արդեն 46 տարի է համալսարանում եմ՝ ուսանողից անցել եմ բոլոր փուլերով եւ հասել եմ այս պաշտոնին: Ավելին ասեմ՝ մինչեւ ծնվելս եկել-գնացել եմ համալսարան, այնպես որ ուղնուծուծով համալսարանական եմ:

46 տարվա ընթացքում ես չեմ արել որեւէ քայլ, որը կարող է համալսարանին վնասել: Նման բան չեք գտնի: Ինչքան էլ տարբեր մարդիկ թմբկահարեն՝  համալսարանը քանդեց, էս արեց, էն արեց, նման բան չեք գտնի: Եվ լինելով համալսարանական՝ ես չեմ կարող դուռը խփել ու գնալ, մեռնեմ օրենքին ասեմ ու գնամ: Էդ չի կարող լինել»,- ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Հաջորդիվ Գեղամ Գեւորգյանն անդրադարձավ իր անվան շուրջ տարածվող այն լուրերին, որ ԵՊՀ-ն իրեն վճարել է 13 մլն դրամ.

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը 2019 թվականին դատական հայց էր ներկայացրել ՝ ընդդեմ այն ժամանակ գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի, քանի որ նա ազատել էր իրեն պրոռեկտորի պաշտոնից: Սիմոնյանն իր այդ հրամանը հիմնավորել էր Գեւորգյանի նկատմամբ ունեցած անվստահությամբ: Գեղամ Գեւորգյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել համապատասխան հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Դատարանի որոշումը, փաստորեն, հօգուտ Գեւորգյանի է եղել:

«Ընդհուպ մինչեւ վերջերս՝ տարբեր ԶԼՄ-ներով  թմբակահարվում է, որ ես դատական կարգով համալսարնից ստացել եմ 13 միլիոն դրամ: Իրոք ես դատարան դիմել եմ՝ ինձ հանիրավի ազատելու համար: Դատարանով որոշումը համարվել է անօրինական, եւ էլի, մեռնեմ օրենքին կարգով, ասել եմ՝ պետք է տրվի փոխհատուցում՝ չստացված աշխատավարձի եւ դատական ծախսերի համար, որը երբեք 13 միլիոն չի կազմում: Չգիտեմ այդ 13 միլիոն թիվը որտեղից է եղել, ես չեմ ստացել այդ գումարը, չեմ ստանալու ու մտքովս էլ չի անցել ստանալու: Չնայած՝ էլի եմ ասում՝ օրենքով ես կարող եմ դա անել, բայց դա չի լինելու»,- հայտարարեց այսօր արդեն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նախկին պրոռեկտորը:

«Ի թիվս այլ չակերտավոր չարաշահումների՝ քննարկվում է ջրի տարայի հարցը, որ ես չարաշահումներով եմ դա պատրաստել,  աննպատակ ծախսեր եւ այլն: Սուտ մատնության հիման վրա նախաքննություն կատարվել է, պարզվել է, որ որեւէ խախտում չկա, իսկ ինչ վերաբերում է այդ տարայի  պիտանելիությանը, առնվազն 10 անգամ համալսարանը փրկվել է գարշահոտությունից: Հիշում եք՝ երբ որ ջուր  չէր լինում, ինչ գարշահոտություն էր լինում համալսարանում»,- հավելեց նա, ապա խոսեց իր պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին.

«Այս երկու տարիների իմ գործունեության արդյունքում համալսարանը կուտակել է եւս 1 միլիարդ 800 մլն՝ չնայած այս դժվար պայմաններին՝ նաեւ աշխատավարձը բարձրացվեց, այսինքն՝ ես համալսարանը չեմ հանձնում քանդված, այլ ինչ-որ  դրական բաներ արած: Դրական փոփոխություններ եղել են նաեւ գիտակրթական  գործունեույթան մեջ, եթե ուզեք, հետո այդ մասին էլի կխոսեմ: Ինչ վերաբերում է դիմումը հետ վերցնելուն, ես չեմ շտապի հետ վերցնել, բայց էլի եմ ասում՝ ես այն համալսարանականը չեմ, որ դուռը խփելու եմ, գնամ: Դա չի լինի»,- ասաց նա:

«Բայց որ ազգովի խնդրենք»,- հնչեց դահլիճից: Դրան ի պատասխան Գեղամ Գեւորգյանը նշեց՝ «Ես ասում եմ՝ համալսարանի դուռը չեմ խփի գնամ, էլ ինչը խնդրեք»:

Մարիամ Գեւորգյան

Տպել
924 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պաշտոնանկություններ Գյումրիում. Շիրակի մարզպետն ու ՔՊ թեկնածուն հերքում են իրենց ուղղված մեղադրանքները

Զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում․ «Արմենպրես»

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայանգրությունն ուղարկվել է ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը սպառնում է աշխատակիցներին (ձայնագրություն)

Միջազգային կառույցների ներկայացուցիչները խրախուսում են, որ ընտրությունները գերազանցեն 2018 թվին սահմանված բարձր նշաձողը

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության վերաբերյալ

Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր. Արցախի ՊԲ

Հունվար-մայիսին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը Հայաստանում է արձանագրվել՝ 5.5%․ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, այն կցուցադրվի այսօր ժամը 22։00-ին․ Գեւորգյան

ԳԹԿ-ն հրապարակել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության թեստերն ու պատասխանները

Դա հերյուրանք է ու վերջ․ Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին ձայն չտալու կոչի մասին․ Civic

ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը իր բացահայտ աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին

Գրականագետ Աբգար Ափինյանը Նիկոլ Փաշինյանի դեմ քարոզչություն անելիս հայտնվում է միջադեպերի կենտրոնում

Նորատուսի 21 փողոցներում եւ նրբանցքներում կկառուցվի լուսավորության ցանց

Սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք

Դատավորներին պաշտպանելու ենք նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող խոսքից. Արտակ Զեյնալյան

Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ավտոմեքենա փախցնել, ընտանեկան բռնություն, սպանության սպառնալիք

ՀՀ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող ՔՕ 149.1-րդ հոդվածը

Սոսիներից հատկապես արևելյանի կեղևներն են խիստ արտահայտված թափվում. «Կանաչապատման» ՀՈԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել

Նախկին փոխնախարարը դատապարտվել է 7 տարի ազատազրկման, իսկ Ռազմիկ Աբրահամյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել. Հետք

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունները քննարկել են օրակարգային մի շարք հարցեր

«Փողոց դուրս գալ կարելի է միայն մեկ դեպքում». Էդմոն Մարուքյանն իր թիմով քարոզարշավի վերջին օրն անցկացնում է Երեւանում

Նոր շինծու գործ, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 3 հայ գործարարների նկատմամբ. «Արմենպրես»

Այսօր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննության օրն է

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել

Սուրենավանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ. Գ. Դերձյան

Կորոնավիրուսով վարակվելու 86 նոր դեպք է հաստատվել. օրվա թվերը՝ ամփոփ

Այսօր քարոզարշավի վերջին օրն է. վաղը քաղաքական ուժերը պետք է լռություն պահպանեն

Երևանի Ալիխանյան փողոցում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. վարորդը հոսպիտալացվել է

Վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով հայցը

Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը կմասնակցի եվրոպական երկրների դատախազությունների համաժողովին

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է. աշխատակցին թույլ չէր տվել մասնակցել քարոզարշավին

Հրդեհ՝ Վայքի մարզադպրոցում. կրակը հանգցնելու համար մեկնել է 4 խումբ ու 1 լրացուցիչ ջրատար

Երեկ կայացել է նաև ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքը. հայտնի է մասնակիցների թիվը

Վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին․ այրվող մեքենայից դուրս է բերվել վարորդի դին. կա 3 տուժած

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների թիվը