ԵՊՀ-ն կդիմի Վարչական դատարան՝ վիճարկելու բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումը

Երեւանի պետական համալսարանը կդիմի Վարչական դատարան՝ վիճարկելու բուհերի հետ կապված Կառավարության որոշումը: Այսօր տեղի ունեցած գիտխորհրդի արտահերթ նիստի ժամանակ խորհուրդը նաեւ որոշեց դիմել ՄԻՊ-ին՝ խնդրելով կառավարության որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Կառավարության կողմից ընդունվեց որոշում, որով փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20:Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։

Նշենք նաեւ, որ հայտարարության տեքստում ի սկզբանե ընդգրկված  էին Սահմանադրական, Վարչական դատարաններ, Եվրոպական համալսարանների ասոցացիային դիմելու հարցերը: Սակայն երկար քննարկումներից հետո որոշվեց հանել Եվրոպական համալսարանների ասոցացիային դիմելու հարցը՝ ժամանակատար լինելու պատճառով:

Նիստի ընթացքում իրավական քննարկումների տեղիք տվեց նաեւ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացը: Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ այդ խնդրանքով ավելի ճիշտ է դիմել ՄԻՊ-ին, քանի որ այդ լիազորությունը պատկանում է նրան, ընդ որում՝ նրա կողմից ուղարկված դիմումները մարդու իրավունքների տեսանկյունից առաջնահերթություն ունեն:

Խմբագրական փոփոխությունների արդյունքում որոշումն ընդունվեց 48 կողմ, 2 դեմ, 8 ձեռնպահ ձայնով: Ձեռնպահ քվեարկողների շարքում էր նաեւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

Հավելենք նաեւ, որ նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ ըստ համալսարանի կանոնադրության՝ ռեկտորն է կյանքի կոչում խորհրդի որոշումները, սակայն ինքը չի պատրաստվում ստորագրել վարչական դատարան դիմելու հայցը: Դրան ի պատասխնան՝ Գ. Ղազինյանն ասաց, որ հայտարարությունը ձեւակերպված է այնպես, որ էական չէ՝ ով կդիմի Վարչական դատարան՝ ռեկտորի պաշտոնակատարը, հոգաբարձուների անդամներից որեւէ մեկը, թե խորհուրդը:

ՀԳ. Այսօր Ազգային ժողովում, մինչեւ ԵՊՀ գիտխորհրդի նիստը, ՄԻՊ-ը եւս անդրադարձել էր կառավարության նշված որոշմանը եւ ասել, որ դիմելու է Սահմանադրական դատարան:

Տպել
285 դիտում

Աջափնյակում մեծ բանդա է գործում. նամակներ են ուղարկվել ե՛ւ գլխավոր դատախազին, ե՛ւ ԱԱԾ տնօրենին. Մարության

Մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել. Քերոբյան

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահին

Կիմ Չեն Ընի քույրը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել Փհենյանի հետ երկխոսության հույսեր չունենալ

Երևանի «գայի պլաշչադկայում» փորձարարության ժամանակ փորձագետը վրաերթի է ենթարկել փաստաբանին. նա հոսպիտալացվել է

Հնդկաստանում հայտնաբերված COVID-19-ի նոր տեսակը տարածվել է ավելի քան 90 երկրում. ԱՀԿ-ն անհանգստացած է

Թեհրանը խոչընդոտ չի տեսնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտի համար. Ալի Ռաբի

Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Իրանը շնորհավորել է Հայաստանին արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ

Ռուսաստանն անում է հնարավորը՝ հայ գերիներին վերադարձնելու համար. ՌԴ դեսպան Կոպիրկին

ԳԹԿ-ն հրապարակել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության թեստերն ու պատասխանները

Ինչո՞ւ ժողովուրդը ձեզ չներեց. Քոչարյանը լրագրողի հարցին ուղիղ չպատասխանեց

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Նորայր Նորիկյանը

Կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան. Քոչարյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել. իրավապահներն աշխատում են

Վրաց օրենսդիրները և իրավապաշտպանները ողջունել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ես Փաշինյանի մեկնած համախմբման ձեռքը չեմ նկատել. Ռոբերտ Քոչարյան

Աջափնյակում զանգվածային ապօրինի շինարարություններ են տեղի ունենում. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Սևանում տղամարդը ծեծելով սպանել է մորը, օրեր անց ինքնասպան եղել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում. Քոչարյանը՝ մանդատը վերցնելու ցանկության մասին

13 հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը հուլիսի 1-ին է նշանակվել

Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ բանակցություններ են ընթանում. ԶՈՒ ԳՇ պետ

40-50 հոգի, որոնք զինված են եղել, կրպակ են տեղադրել. մեր աշխատակիցները ոստիկանների հետ փորձել են կանխել, բայց չի ստացվել

44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների քննարկման հարցը ներառվել է ԵԽԽՎ հանձնաժողովի այսօրվա օրակարգում. Հայրապետյան

Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները. նախագահը շնորհավորել է Գուտերեշին

Այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը. Քոչարյանը՝ իշխանությունների հաղթանակի մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ լուսանկարներով

ՀՀ 4 կալանավայրերի դատապարտյալներ համաձայնեցված կարգով կեղծ ՍՊԸ են հիմնել, այդ կնիքով՝ արել խոշոր հափշտակություններ. ՔԿ

Քաղավիացիայի կոմիտեի նախագահն արձակուրդ է մեկնում

Արցախի նախագահը երեկոյան հրավիրում է հանրահավաքի. խոստանում է խոսել բաց ու անկեղծ

2021թ. մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը

«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ընտրությունների արդյունքները

ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին, քաղաքական ուժերին էլ հորդորել խուսափել քաղաքական հաշվեհարդարներից

Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ