Բելգիայից՝ Սանդրոն, Թեհրանից՝ Թարան. շրջիկ բուժկենտրոնում COVID19-ի դեմ պատվաստվել ցանկացողների հոսքն այսօր մեծ էր

Երեւանի Հյուսիսային պողոտայում տեղակայված շրջիկ բուժկետում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար այսօր առավոտվանից մարդկանց հոսքը չի դադարում: Մեր այցելության պահին էլ այդտեղ մեծ հերթ էր գոյացել: Քովիդի դեմ պատվաստվել ցանկացողները 20-70 տարեկաններ էին, գերակշիռ մասը՝ օտարերկրյա քաղաքացիներ:

Սանդրոն, օրինակ, անցած շաբաթ է եկել Հայաստան՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար, բայց դեռ չէր պատվաստվել: Այսօր էլ Հյուսիսային պողոտայով անցնելիս նկատել է շրջիկ բուժկենտրոնը, մոտեցել, հասկացել՝ պատվաստում են քովիդի դեմ և միանգամից հերթագրվել է: Ասում է՝ Բելգիայում պատվաստվելու համար պետք է սպասեր մի քանի ամիս, բայց ինքն ավելի շուտ էր ուզում պատվաստվել:  

«Ուրախ եմ, որ պատվաստվելու եմ, շատ ոգևորված եմ: Տարբերություն չկա՝ որ պատվաստանյութն է: Ինձ համար պատվաստանյութից ավելի վտանգավորը կորոնավիրուսային հիվանդությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Սանդրոն մեկ տարի առաջ վարակվել է քովիդով: Թեստ չի ցանկացել հանձնել, բայց վստահ է, որ հենց կորոնավիրուսով է հիվանդացել, որովհետեւ ունեցել է կորոնավիրուսային հիվանդության ախտանշանները: «Շատ հիվանդ էի, շատ վատ էի զգում ինձ»,- ասում է նա՝ հավելելով, որ նորից դրա միջով անցնել չի ցանկանում: Հավատում է՝ պատվաստվելով ապահովագրված է վիրուսով վարակվելուց:

Նա Հայաստանում կմնա դեռ 8-12 շաբաթ, քանի որ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու է այդ ընթացքում: Պատմում է՝ ԱյԹի ոլորտի մասնագետ է, աշխատում է Բելգիայի համալսարաններից մեկում, աշխատանքը օնլայն է, այդ իսկ պատճառով չի շտապում լքել Հայաստանը:

Թեհրանից Թարան էլ ծնողների հետ պողոտայով քայլելիս է տեսել շրջիկ պոլիկլինիկան, և միանգամից որոշել են պատվաստվել քովիդի դեմ: Այսօր, սակայն, պատվաստվեցին միայն ծնողները, ինքը կպատվաստվի հաջորդ շաբաթ:

««Աստրազենեկա»-ի մասին մի քանի հոդվածներ եմ կարդացել, դրանցից մեկում նշված էր, որ պատվաստանյութի առաջացրած բարդությունը միլիոնից մեկի մոտ է լինում, բայց եթե դու պատվաստվես ու մի քանի րոպե բժշկի հսկողության տակ լինես, քեզ հետ ամեն ինչ կարգին կլինի, դու չես մահանա: Ես էլ, անշուշտ, կպատվաստվեմ, միայն քննություն ունեմ, ցանկում  եմ դա հանձնել, հետո: Պետք է Դիլիջան գնամ»,- մեզ հետ զրույցում ասաց Թարան՝ շարունակելով. «Դու ավելի շուտ կմահանաս կորոնավիրուսային հիվանդությունից, իսկ պատվաստանյութը կկտրի վարակի շղթան»:

Սիրիահայ ամուսիններ Ստեփանն ու Ջոզեֆինանն էլ ասում են՝ փախուստ չկա, պետք է պատվաստվել: Մեկ ժամ շարժական բուժկենտրոնի մոտ սպասել են պատվաստման իրենց հերթին, ասում են՝ եթե 10-ից ավելի մարդ իրենց աչքերի առջև պատվաստվել է և ոչինչ չի եղել, ուրեմն իրենք էլ կպատվաստվեն:

«Այս քովիդը ընդհանուր խնդիր է, ամենը պատվաստվեցին, մենք էլ կպատվաստվենք, ինչ լինելու է, կլինի, բախտի բան է: Ոչինչ 100 տոկոս երաշխիք չունի»,- ասում են նրանք ու հավելում՝ միայն վիրուսի դեմ պատվաստումը վերջ կտա հիվանդության տարածմանը: 

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող, 20 տարեկան Ահարոնի կարծիքով էլ՝ միայն պատվաստումը կօգնի կանգնեցնել վարակի տարածման շղթան: Ասում է՝ վաղուց էր սպասում, թե երբ կարող է պատվաստվել:

«Ես մեկ անգամ վարակվեցի վիրուսով, կարծում եմ, որ ավելի լավ է պատվաստվել, քան նորից անցնել դրա միջով: Բոլորին խորհուրդ եմ տալիս, որ պատվաստվեն»,- մեզ հետ զրուցում ասաց նա:

Շրջիկ բուժկենտրոնի աշխատակիցները Երևանի տարբեր պոլիկլինիկաներից են, հերթը մեր այցելության ժամանակ Նորք-Մարաշ վարչական շրջանի համար 5 պոլիկլինիկայինն էր, հաջորդը լինելու է Երևանի Մարշալ Բաղրամյանի հասցեում գտնվող թիվ 8 պոլիկլինիկան:

Պատվաստվել ցանկացողներից շարժական բուժկենտրոնի բժշկուհին նախ հարցնում է՝ ունեն արդյոք հիվանդություններ, թե ոչ, հետո չափում է նրանց ճնշումը, սրտի աշխատանքը ու ջերմաչափում: Եթե ամեն ինչ նորմալ է, քաղաքացիները ստորագրում են թերթիկը, որով իրենց համաձայնությունն են տալիս կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Պատվաստանյութի մեկ սրվակը բացվում է 8-10 անձի համար, պատվաստման երկրորդ դեղաչափը ստանում են 8-12 շաբաթ հետո:

«Առավոտյան ժամը 11-ից Հյուսիսային պողոտայում ենք, մարդկանց հոսքը բավականին շատ է: Երկու անգամ հերթափոխ է լինում, մենք աշխատում ենք մինչև 16:00-ն, հետո մեզ փոխարինելու է գալիս հաջորդ խումբը: Անձինք մոտենում են մեզ, եթե հետաքրքրող հարցեր ունենում են, տալիս են, մենք պատասխանում ենք, եթե ուզում են պատվաստվել, հերթագրում ենք ու պատվաստում: Քաղաքացիներից վերցնում ենք իրենց տվյալները, որպեսզի (պատվաստվելուց հետո) իրենց հետ կապը պահենք»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց բժշկուհին:

Հավելենք, որ շրջիկ բուժկենտրոնում ժամը 12-ի դրությամբ պատվաստվել է 25 մարդ: Այն գործում է մինչև 20:00-ն:

Մերի Խաչատրյան

Տպել
1587 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)