15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն 2021 թվականին ավելացնել 2 մլրդ 942 մլն դրամով:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել՝ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար: Ինչպես նաեւ Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման եւ թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

«Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված են թվով 2 դպրոց՝ Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ եւ ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաեւ դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային կենտրոն, սպորտային կենտրոն: Այսինքն բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ:

Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում. «Այս նպատակով 1 մլրդ 396 մլն դրամ է նախատեսվում: Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 մլն դրամ: Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից յուրաքանչյուրի համար նախատեսվում է 100 մլն դրամ, որպեսզի սկսվի նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը»,- ներկայացրեց Դումանյանը:

Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը կայացվում է ի կատարումն կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների:

«Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների շուրջ մեր պատկերացումներն ըստ էության ամբողջացրել ենք: Այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչեւ բարձրագույն եւ հետբուհական կրթություն եւ ինչ-որ առումով նաեւ գիտության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ այստեղ եւս մի կոմպոնենտ են ավելացնում՝ ժողովրդագրական ծրագրերը նույնպես պիտի դրվեն այս շղթայի մեջ, որպես նախնական եւ կարեւորագույն օղակ:

«Շատ կարեւոր եմ համարում բարձրաձայնել, թե մենք որ համայնքներում ենք իրականացնում: Առաջինը դպրոցաշինության ծրագիրն է, դա անցյալ տարի մենք մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով գործողությունները որոշակիորեն դադարեցին եւ մենք հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա մանրամասնեց, թե որ համայնքների, որ դպրոցների մասին է խոսքը՝

Արագածոտնի մարզում՝ Լուսակնի միջնակարգ դպրոց եւ Գարնահովիտի միջնակարգ դպրոց

Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոց

Արմավիրի մարզում՝ Արգինայի միջնակարգ դպրոց,

Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի «Բարեղամյանի անվան» հիմնական դպրոց եւ Շատջրեք գյուղի հիմնական դպրոց,

Լոռու մարզում՝ Մեդովկայի միջնակարգ դպրոց եւ Հագվու հիմնական դպրոց,

Սյունիքի մարզում՝ «Հարժիսի Համլետ Մինասյանի անվան» միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց,

Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոց,

Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոց,

Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոց եւ Կաթնաղբյուրի հիմնական դպրոց:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարեւոր է ընդգծել, որ տանում են գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականություն, բայց մյուս կողմից էլ պարտավոր են իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի կենտրոնի դպրոցի հետ:

«Այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Մենք իրականացնելու ենք նաեւ հեռավար կրթության ենթակառուցվածքների իրականացում, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի պատկերավոր ասած Երեւանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ եւ շահագրգռություն ունենան»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաեւ ներկայացրեց, թե Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից բացի, որ համայքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք,

Արարատի մարզի Արալեզ համայնք,

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք,

Լոռու մարզի Սպիտակ համայնք,

Կոտայքի մարզի Հրազդան համայնք,

Շիրակի մարզի Արթիկ համայնք,

Սյունիքի մարզի Կապան համայնք,

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնք,

Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:

Փաշինյանն ասաց, որ որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը՝ Կառավարությունը միջոցներ է ներդնում, որպեսզի համայնքներում ստեղծի մանկապարտեզներ, բայց համայնքները պետք է իրականացնեն այդ մանկապարտեզների հետագա ֆինանսավորումը՝ հաստիքներ, աշխատավարձ եւ այլն:

«Մենք ի՞նչ բովանդակային փոփոխություն ենք իրականացնում. մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են իքս ժամից իքս ժամը: Դա կրթական պրոցեսի կարեւոր մաս է, երեխան մանկապարտեզ է գնում առաջին հերթին կրթություն ստանալու: Մենք ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նորից նույն ձեւով իրականացնելու ենք նաեւ մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակների համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց՝ առաջին հերթին այն համայնքներում են մանկապարտեզ կառուցում, որտեղ համայնքը ստանձնում է, որ հետագայում ամբողջ ֆինանսական ծախսերը կհոգա:

«2019 թվականին արձանագրեցինք մի այնպիսի իրավիճակ, որ ոչ բոլոր համայնքներն են, որ այդպիսի իրավիճակ ունեն: Նաեւ սա է պատճառը, որ 2020 թվականին մենք գույքահարկի համակարգի բարեփոխում իրականացրեցինք, ինչը հնարավորություն պիտի տա համայքնենրի եկամուտների ավելացման: Հիշում եք շատ մեծ աղմուկ եւ քննարկում եղավ, թե ինչպես կարելի է գույքահարկը մեծացնել, բայց դա ներդրվելու է այդ թվում գույքահարկ վճարողների երեխաների ապագա բարեկեցությունը ապահովելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ 1400 երեխա բոլոր մարզերում կգնան ժամանակակից մոդուլային մանկապարտեզներ, կկառուցվեն 15 դպրոցներ, որոնցից 3-ը Սյունիքի մարզում եւ դա այն փաստն է, որով արձանագրում են կրթական ոլորտը տանել դեպի բարեփոխումներ:

Տպել
306 դիտում

Երեւանում տասնյակից ավելի ապօրինի շինություններ են քանդվել. ինչ հերթականությամբ ու սկզբունքով է գործընթացն իրականացվում

Վերահաշվարկի արդյունքում ավելացած ու պակասած քվեներ, նոր անվավեր քվեաթերթիկներ

Ռուսաստանը պնդում է, որ կրակ է բացել բրիտանական Defender կործանիչի ուղղությամբ. Բրիտանիան հերքում է

Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի. պաշտպան

Չտարածեք իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ այս ամենը արեցիք դուք․ ավագանու անդամը՝ քաղաքապետարանին

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայ խաղաղապահները մասնակցել են զորավարժության (լուսանկարներ)

ԿԸՀ-ն վերահաշվարկել է 65 տեղամասերի քվերակության արդյունքները․ ներկայացվում է կողմ ձայների փոփոխությունները

Հրդեհ է բռնկվել հեռուստաաշտարակի մոտակայքում․ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Արմեն Չարչյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Խնդրում ենք ընտրողների ցուցակների շուրջ արհեստականորեն չստեղծել կեղծիքի և անճշտությունների պատրանք․ ոստիկանություն

Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի․ Shamshyan

Ձեր առջև բազմաթիվ խոյացած խնդիրներից երեքն ամենակարևորն են․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Խզմալյանի հետ

Նախարարությունը խորհրդատվությունների իրականացման գործընթաց է սկսում բուժաշխատողների համար

Ինչո՞ւ վերընտրվեց իշխանությունը եւ ինչպե՞ս վերադարձան նախկինները. քաղաքական մեկնաբանը 2 պատճառ է առանձնացնում

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դատի է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին

Նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից

Միասնական քննությունների ավարտից հետո են ուսումնասիրվելու բողոքարկման դիմումները. ԳԹԿ

Հայ երկու բռնցքամարտիկ կպայքարի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալի համար

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

14-րդը. ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատեց Ֆերդինանդ Կարապետյանի օլիմպիական ուղեգիրը

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայկ Չոբանյանին

Կինոյի տան շենքը ենթարկվում է անօրինական զավթումների․ Կինեմատոգրաֆիստների միությունն ահազանգում է (լուսանկարներ)

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Կերժակովի հետևից. Արտյոմ Սիմոնյանը կհամալրի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկի կազմը

էլեկտրահարված տղաներից մեկը շնչում է արհեստական սարքի միջոցով. մյուսի կյանքի համար բժիշկները պայքարել են 5 օր

Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ներգրավված սուբյեկտների քայլերին՝ դատախազությունը նախաձեռնելու է գործընթաց

Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են․ Դավիթ Խաժակյան

«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը դատի է տվել ԿԸՀ-ին

Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու պահանջին

Հարգում ենք ժողովրդի մեծամասնության ընտրությունը․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բաց է համագործակցության համար

Շենգավիթում կատարված սպանության փորձը բացահայտվել է. հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Մաթեմատիկայի միասնական քննությունից անբավարար է ստացել դիմորդների 22.5 տոկոսը. հայտնի են նախնական արդյունքները

Ես մեր քաղաքացիներին ասում եմ մոլորյալներ. Արթուր Վանեցյան

Հանցագործության համար պատիժը պետք չէ մեկնաբանել որպես քաղաքական հետապնդում. Տիգրան Ավինյան

Անչափահասների մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել (տեսանյութ, լուսանկարներ)