Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

06/05/2021 schedule12:50

Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) Տիգրան Մկրտչյանը: Գրառմանը կից դեսպանը տեղադրել է հայերեն թարգմանությամբ հետևյալ տեքստը՝

«Այն, ինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհրդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը /թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր/, համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը /որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը/։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին։

Դեռևս 2020 թ․ ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ․փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում և որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում արտահայտել  փոխխոսնակ Դագմարա Բեյտներե Լե Գալլային, «Նոր պահպանողականներ» խորհրդարանական խմբի ղեկավար Յուրիս Յուրաշսին, Սաեյմայի քարտուղար, հայ ժողովրդի հին բարեկամ Անդրեյս Կլեմենտևսին, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, «Զարգացմանը՝ Այո՛» խորհրդարանական խմբի ղեկավար, Սաեյմայի փոխքարտուղար Մարիա Գոլուբևային։ Շնորհակալություն Արտաքին հարաբերությունների ներկա ղեկավար Ռիհարդ Կոլսին, ինչպես նաև հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ փոխնախագահ Օյարս Կալնինչին տարիների ընթացքում այս կարևորագույն հարցին աստիճանաբար, բայց հիմնավորապես մոտենալու և մեր մյուս բարեկամների հետ հարցին վերջնական կարգավորում տալու համար։

Խոնարհվում եմ Լատվիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին։

Հայտարարություն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից

Լատվիայի Հանրապետության Սաեյման

նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,

հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն,

ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով,

ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ,

դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ, 

հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,

հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ,

կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։

Տպել
1277 դիտում

Երևանում մեկնարկել է բազմամարդ երթ՝ ՔՊ կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին Հրազդանում դիմավորել է Սասուն Միքայելյանը

Խաղի ժամանակ ուշագնաց լինելուց հետո հոսպիտալացված Էրիկսենը դեռ կմնա հիվանդանոցում (լուսանկարներ)

Մենք մեր նահատակների առաջ պարտք ենք և իսկապես դավաճանություն կլինի երկիրը թողնել կեղեքող էլիտային. Նիկոլ Փաշինյան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

Կալանավորվել են «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանն ու Ջանֆիդայի բնակիչը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին

Կոտայքում վստահաբար ապագա կա՛. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Ամեն հնարավորը անելու ենք, որպեսզի հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացենք. Նիկոլ Փաշինյանն՝ Աբովյանում

Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ

Մենք պողպատյա մանդատով յուրաքանչյուրին ցույց ենք տալու իր արժանի տեղը. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Հաճնում

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է քրդամետ կուսակցության փակման պահանջը

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները (տեսանյութ)

Եթե ժողովուրդը որոշի, որ մենք հեռանանք՝ կհեռանանք. եթե որոշի, որ պետք է մնանք՝ կմնանք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Գեղիում

Վրաստանը 15 հայ ռազմագերիների վերադարձի համար բոլոր կողմերի հետ աշխատել է 3 ամիս. Զալկալիանի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

ԵԱՀԿ նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Ոչ միայն 15 գերիներ են վերադարձել, այլև վերադարձի գործընթացը վերակենդանացել է. Փաշինյանը՝ քարտեզների փոխանցման մասին

Արագածոտնի մարզպետը հերքում է Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Բերդաշենում շչակ է գործարկվելու

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Մխչյան համայնքում ամբողջությամբ հրդեհվել է վագոն-տնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել. լուրերը կեղծ են

15 ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ. Մ. Գևորգյան

Տեղ գյուղի 2 բնակիչ տրակտորներով հայտնվել են ադրբեջանական տարածքում. բանակցելուց հետո վերադարձվել են. ՊՆ

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի քայլերը ողջունում է․ կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին

Վարչապետը հրապարակել է գերությունից վերադարձած զինծառայողների անունները

Ադրբեջանում գտնվող գերիներից 15-ը վերադարձան Հայաստան

Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք. Տարոն Չախոյան

Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում. Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

15 գերի է վերադառնում, նրանք ճանապարհին են. Փաշինյանը հայտարարել է Կարմիր գյուղում և լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. ՀԱԿ-ը Գյումրիում քարոզարշավ անցկացրեց

Հադրութի շրջանում այսօր ևս 8 աճյուն է հայտնաբերվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

Հրդեհ Զովունիում. այրվել է խոտածածկույթ

Ինչ ունեցվածք ունի «Հայաստան» դաշինքի ցուցակի 18-րդ համար «Անռիվա» ընկերությունների հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը

Ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի զարմիկը. shamshyan.com