Դեռահասների շրջանում կախվածությունների թվի ավելացումը անհանգստացնող է. դասընթացներ Երևանի դպրոցներում

07/05/2021 schedule14:11

Կախվածություն ունեցող մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, ու առավել խոցելի տարիքային խումբը, իհարկե, դառնում են դեռահասները, քանի որ իրազեկվածության, վտանգների եւ ռիսկերի իրական տեղեկատվությանը նրանք այդքան էլ լավ չեն տիրապետում:

«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպությունը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը Երեւանի մի շարք դպրոցներում ուսուցիչների ու ծնողների համար համատեղ իրականացնում են իրազեկման դասընթացներ՝ «Կախվածությունների կանխարգելումը դեռահասների շրջանում» թեմայով: Դասընթացների շրջանակում խոսվում է քիմիական կախվածությունների՝ ալկոհոլ, թմրանյութեր եւ այլն, ինչպես նաեւ հոգեբանական կախվածության մասին՝ հեռախոս, համակարգչային խաղեր, խաղադրույքներ, կախվածություն սննդից եւ այլն:

«Միասին կարող ենք» ՀԿ ղեկավար Ռուզաննա Երեմյանը մեր զրույցում նշեց, որ դասընթացների մեկնարկը տրվել է ապրիլի 15-ին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, իսկ վերջին դասընթացը կլինի հունիսի 2-ին:

«Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ պայմանավորվածության շրջանակում առաջին փուլում մենք ընդգրկել ենք Երեւանի 12 միջնակարգ դպրոցներ, հաջորդիվ կընդգրկենք հիմնական դպրոցները: Նախատեսում ենք ավելի ընդգրկուն ծրագիր իրականացնել դպրոցների հոգեբանների, փոխտնօրենների, սոցիալական մանկավարժների համար, կանենք երկօրյա կամ եռօրյա վերապատրաստումներ, քանի որ խնդիրը շատ արմատացած է, եւ անհանգստություն կա ծնողների, ուսուցիչների, տնօրենների շրջանում: Նույնիսկ տարբեր մարզերից, տարբեր կրթական հաստատություններից են գրավոր դիմում՝ խնդրելով հնարավորինս շուտ գնալ իրենց մոտ»,- ասաց նա:

Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ այսօր ծնողները իրազեկված չեն համացանցի վտանգների մասին, թե որքան նարկոշոփեր կան սոցիալական կայքերում, չգիտեն, թե ում դիմել օգնության համար, որոշներն էլ վախենում են «խարանի» ենթարկվել, ամաչում են այդ մասին խոսել:

«Թեմայի մասին առաջինը երեխաներին ներկայացնելը, խնդիրների մասին նրանց հետ խոսելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ գովազդ լինել, այդ պատճառով առաջին փուլով մենք ծնողին ենք իրազեկում: Մեր նպատակը ծնողներին իրազեկելու միջոցով երեխաների պաշտպանությունն ապահովելն է»,- ասաց նա:

Դասընթացը եռամաս է: Առաջին փուլով ծնողն իրազեկվում է սոցիալական ցանցերում տիրող իրավիճակի մասին, թմրամիջոցների հայթայթման հնարավորությունները, ապա՝ ինչպես նույնականացնել, եթե երեխան ինչ-որ քիմիական նյութ է օգտագործել: Այսինքն՝ նույնականացման ամենատարրական բանալիներն ենք տալիս ծնողներին՝ վարքի փոփոխություն, սնվելու փոփոխություն եւ այլն: Օրինակ՝ երեխաները կարող են օրերով հաց չուտել կամ ընդհակառակը՝ չգիտակցելով ուտել շատ մեծ քանակի սնունդ, ձեռքերը սկսում են դողալ, դառնում են անտարբեր, ստախոս, եւ ուսուցիչը, ով դասավանդում է երեխային, շատ արագ այդ փոփոխությունները կարող է զգալ:

Երկրորդ փուլով հոգեբանը ներկայացնում է, թե ինչ վնասակար ազդեցություն է կրում երեխայի ֆիզիկական, հոգեբանական վիճակը, ինչ կարող են անել դպրոցի հոգեբանը, մանկավարժը, ծնողը, ում կարող է դիմել: «Երրորդ մասում մեր սոցիալական մանկավարժը ներկայացնում է՝ ինչ կարող են անել ուսուցչի օգնականները դպրոցում՝ պարզելու համար խնդիրները: Այսինքն՝ ծնողներին տեղեկացնում ենք, որ իրենց կողքին կան գործընկերներ՝ ի դեմս մեր կազմակերպության, ովքեր պատրաստ են աջակցել, իրենց կողքին լինել»,- ասում է Երեմյանը, ապա հավելում, որ երեխայի շատ փոքր տարիքից ծնողները պետք է պայքարեն հեռախոսային կախվածության դեմ, պետք է ապահովեն նրանց զբաղվածությունը, սահմանափակեն երեխաների՝ որոշակի կայքեր մուտք գործելու հնարավորությունը, անեն ամեն բան, որպեսզի երեխաները զգայական կապը չկորցնեն ընտանիքի հետ: Իսկ ուսուցիչները դասամիջոցների ժամանակ պետք է վերահսկեն երեխաների շարժը, կուտակումները, հետեւեն երեխաների՝ կրթության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին, միջանձնային հարաբերություններին, պահեն կապը ընտանիքի հետ, եւ եթե խնդիր են տեսնում, դպրոցի հոգեբանի միջոցով անմիջապես սկսեն աշխատանքը, անհրաժեշտության դեպքում դիմեն իրենց կազմակերպություն, Կախվածությունների բուժման ազգային կենտրոն:

«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության ղեկավարը նշում է նաեւ, որ ծնողների կողմից արձագանքը բավականին մեծ է, բոլորը ցանկանում են մասնակցել. «Արդեն 9 դպրոցում իրականացրել ենք իրազեկման աշխատանքներ, արձագանքը շատ մեծ է թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների կողից: Դասընթացից հետո մեզ շատ ծնողներ, ուսուցիչներ են գրում, կախյալ ընտանիքներ ունեցող մարդիկ, երեխաների, ամուսինների հետ կապված խնդիրներ ունեցողներ, ովքեր մինչ այժմ ամաչել են բարձրաձայնել դրա մասին»:

Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջաններում բոլոր երկրներում կախվածություն ունեցող անձանց քանակը շատ է մեծանում, իսկ Հայաստանը չի կարող բացառություն լինել. մեր երկրում նաեւ ազգային մենթալիտետի, հոգեբանի ինստիտուտի խնդիր կա: Իսկ այն, որ հիմա թմրանյութերի շրջանառությունը բավականին ակտիվացել է, դրանում նրանք համոզվել են ամենօրյա ռեժիմով իրականացվող մոնիթորինգի արդյունքում.

«Մեր հասարակական կազմակերպությունը ամենօրյա ռեժիմով վերահսկում է սոցիալական կայքերը, իրականացնում մոնիթորինգ, որի արդյունքում կատարած հետազոտությունները, ցավոք, վկայում են, որ, այո՛, բավականին աճ կա թմրանյութերի առքուվաճառքի շուկայում՝ պայմանավորված նաեւ հետպատերազմյան իրավիճակով: Հիմա շատ վտանգավոր, պայթյունավտանգ վիճակ է: Եվ մենք չենք առանձնացնում ոչ մի դպրոց, ոչ մի ուսումնական հաստատություն, որովհետև ցանկացած դպրոց թիրախի տակ է՝ թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող ստահակների կողմից»:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի ղեկավար Սուրեն Նազինյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ ծրագրի շարունակականության արդյունքում հնարավոր կլինի ընդգրկել ավելի շատ դպրոցներ, քանի որ խնդիրը բավականին անհանգստացնող է եւ հրատապ լուծման կարիք ունի:

«Այսօր թմրամիջոցները տարածվում են տելեգրամյան ալիքների, «Ֆեյսբուքի» եւ այլ սոցիալական ցանցերի միջոցով, ինչն ավելի մատչելի է դարձնում դրանց հասանելիությունը դեռահասներին: Մեր կենտրոնի սոցիալական աշխատողն ու հոգեբանը, ովքեր ունեն դեռահասների հետ աշխատանքի փորձ, մեթոդական օգնություն են ցուցաբերում ծնողներին եւ ուսուցիչներին, սովորեցնում այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց հետեւողական լինել եւ թույլ չտալ, որ դեռահասն ընկնի ազդեցության տակ եւ մտնի արատավոր օղակի մեջ: Իսկ եթե, օրինակ, դեռահասներին հասանելի է դարձել թմրամիջոցը, բացատրել՝ ինչ միջոցառումներ իրականացնել, ինչպես հաղթահարել: Այս ծրագիրը բավականին օգտակար է ծնողներին, ուսուցիչներին իրազեկելու առումով: Եվ մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքացու, ցանկացած կազմակերպության մեր օգնությունը տրամադրելու»,- նշեց նա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2077 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին