Թուրքական մամուլը գրում է Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր փակման մասին

06/05/2021 schedule08:50

Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադանայի նահանգում տեղակայված Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ՌՕՈՒ-ի կողմից օգտագործված ավիաբազան փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները սովորաբար Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում: 

Թեմային անդրադարձել է նաև թուրքական «Hurriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինն իր «Բայդենը ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջուկային մարտագլխիկները» հոդվածում:

Ermenihaber-ը, ներկայացնելով հոդվածը, գրում է, որ հոդվածի հեղինակը միանշանակ տեսակետ չի հայտնում այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո ստեղծված իրավիճակում ավիաբազան կփակվի, թե չի փակվի՝ դրա հետագա ճակատագիրը պայմանավորելով մի քանի հանգամանքներով: Թուրք վերլուծաբանը նախ նշում է, որ Ինջիրլիքն իր ենթակառուցվածքով մեծ կարևորություն ունի Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում: Թուրքիան էլ, թույլատրելով միջուկային մարտագլխիկների տեղակայումն իր տարածքում, կարևոր դեր է ստանձնել ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցի» ապահովման գործում: Բացի այն, որ հիշյալ ռազմաբազան կարևորվում է Ռուսաստանին մոտ լինելու առումով, այն նաև մոտ է Մերձավոր Արևելքին: 

Ըստ հեղինակի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ՆԱՏՕ-ն իր միջուկային ծրագրերն ինչքան է կապում Ինջիրլիքի հետ՝ չպետք է սպասել, որ Բայդենի մոտեցումներն այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ զգալի փոփոխությունների կհանգեցնեն, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն:

Նրա կանխատեսմամբ՝ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասվելիք Էրդողան-Բայդեն հանդիպմանը նույնպես կշեշտվի միջուկային կանխարգելիչ քաղաքականության կարևորությունը: 

Հեղինակի կարծիքով, սակայն, սա չի նշանակում, որ ավիաբազայում միջուկային մարտագլխիկների հետագա տեղակայման վերաբերյալ հարցեր չեն կարող առաջանալ:

«Այս ամենով հանդերձ՝ եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորման գործընթաց չմտնեն և շարունակեն մնալ ճգնաժամերի մեջ, ապա չպետք է բացառել, որ ամերիկյան մամուլում, մտավորականության ու հասարակության մեջ Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումներն ավելի կխորանան»,- եզրափակել է Էրգինը:

Տպել
976 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին