Առաջիկա ընտրություններին ՔՊ-ն կներկայանա «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով. Նիկոլ Փաշինյան

«Երբ մենք ասում ենք՝ Հայաստանն ունի ապագա, ի՞նչ նկատի ունենք, ինչպիսի՞ն պետք  է լինի ապագան»: Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ մեր ժողովրդի ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունը մեզ համար գերակա խնդիրներ են:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Հայաստանում ապագա կարելի է ստեղծել աշխատանքով, կրթությամբ, տնտեսությամբ. «Եվ մենք ամեն բան կանենք: Առաջիկա ընտրություններին ՔՊ-ն կներկայանա «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով»:

Փաշինյանի խոսքով՝ վերջերս եկել են մի եզրակացության, որ Հայաստանն էականորեն զարգացել է իր պատմության այն ժամանակահատվածում, երբ երկիրը որոշակիորեն ապաշրջափակված է եղել։

«Այդպիսին է հենց Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը, որտեղ, ըստ էության, այնպիսի տնտեսական թռիչքային աճ ենք ունեցել, որը հիմա նույնիսկ շատ դժվար է պատկերացնել։ Մեր հակառակորդները նույնպես սա արձանագրել են և ռազմավարական խնդիր են դրել՝ շրջափակման մեջ պահել Հայաստանը, մեկուսացնել և ինչ-որ առումով կարողացել են այդ խնդիրը լուծել։

Չնայած այս օրակարգը իմանալով՝ ՀՀ-ն մինչև հիմա Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող պատշաճ ճանապարհ չունի: Բայց մենք կարծում ենք, որ մեզ համար գերակա խնդիր պետք է լինի կոմունիկացիոն ուղիների բացումը, Հայաստանի ապաշրջափակումը: Հիմա ընթանում են քննարկումներ այդ թեմայով: Կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրքորոշում ունենալ և տարբեր հայտարարություններով մեր հանրության շրջանում անհեթեթ վախեր սերմանի, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իշխանության ռազմավարական ուղղությունը Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումն է, որում անկյունաքարային նշանակություն ունեն հայ-ռուսական համատեղ զորախումբը և հակաօդային պաշտպանության համակարգը:

«Որպես այս գործընթացի շարունակություն պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը և ռազմավարական հեռանկարում ունենանք պրոֆեսիոնալ բանակ: Խնդիրը, որ մեր առաջ դնում ենք, նաև ժողովրդագրական վիճակի էական փոփոխությունն է, կրթության որակի էական փոփոխությունն է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Տպել
1379 դիտում

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր