Հայագետ Յասմին Դում-Թրագուտը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող 2 հետազոտական նախագիծ

05/05/2021 schedule10:33

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականից բյուջետային ֆինանսավորմամբ արտերկրում էականորեն ընդլայնվել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: 2020-2021 ուստարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների, այդ թվում՝ Զալցբուրգի համալսարանի հետ: Վերջինիս «Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի» («Center for the Study of the Christian East at the University of Salzburg») տնօրեն, ավստրիացի հայագետ, դոկտոր, դոցենտ Յասմին Դում-Թրագուտը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող երկու կարևոր հետազոտական նախագիծ:

Դրանցից համեմատաբար կարճաժամկետը (6 ամիս) «Ղարաբաղում հայերենի հանրալեզվաբանության» վերաբերյալ նախագիծն է, որի շրջանակում ուսումնասիրվելու են Արցախում հայոց լեզվի պատմությունը, բազմալեզու հասարակության մեջ դրա փոփոխվող գործառույթները՝ ընդհուպ մինչև Արցախի Հանրապետության պաշտոնական լեզուն դառնալը, դրա հեղինակությունը, լեզվի կենսունակությունը, արցախյան բարբառների և գրական հայերենի փոխհարաբերությունները: Այս նախագիծը ֆինանսավորվում է Զալցբուրգի համալսարանի հետազոտական ֆոնդի (Research Fund of the University of Salzburg) կողմից:

Միջգիտակարգային մյուս նախագիծը՝ «Ձիու մարմինը՝ որպես հանդիպման վայր. մշակութային փոխանակումները և գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև ուշ միջնադարյան հայկական ձիագրքերում», հաստատվել է միջազգային մակարդակով և տևելու է չորս տարի՝ սկսած 2022 թվականից՝ ավելի քան կես միլիոն եվրո բյուջեով: Նախագծի շրջանակում նախատեսվում է համագործակցություն Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի համալսարանի (Գերմանիա), Վիեննայի Անասնաբուժական համալսարանի և Գրացի Վեստիգիա (Vestigia) ձեռագրերի հետազոտման կենտրոնի (Ավստրիա), ինչպես նաև Լոնդոնի, Փարիզի, Թբիլիսիի, Կահիրեի, Գերմանիայի և ԱՄՆ-ի մի շարք ձեռագրերի հավաքածուների հետ:

Այս ծրագրի հիմքում ընկած են ձիաբժշկության մասին մի կորսված միջնադարյան հայկական ձեռագիր, որի գոյությունը հայտնի է միայն մեկ այլ ձեռագրի հիշատակարանից, ինչպես նաև 6-րդ դարի հայկական բժշկական մի ձեռագիր, որը հայտնաբերվել է 2008 թ.-ին: Սկսելով այս բոլորովին չուսումնասիրված բժշկական ձեռագրով՝ նախագիծը ծավալվում է և ընդգրկում գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև՝ միջնադարից վաղ արդիություն անցման փուլում: Հայերի կողմից ձիերի վերաբերյալ գիտելիքների ստացումը և հարակից մշակույթների, այդպիսով՝ համաշխարհային ձիաբժշկության մեջ ունեցած ներդրումը հնարավոր կլինի առաջին անգամ մանրակրկիտ վերլուծել՝ հիմնվելով հայերեն ձիագրքերի արաբերեն և վրացերեն չուսումնասիրված թարգմանությունների վրա:

Վերոնշյալ հայկական ձեռագիրը գրվել է Կիլիկիայում (1298 թ.), ապա տարվել է Սվաս/Սեբաստիա՝ Օսմանյան կայսրություն (1504), Թբիլիսի՝ Վրացական թագավորություն (1791), Սպահան՝ Իրանի Աֆշարինիների դինաստիա (19-րդ դար)՝ իր վերջնական հանգրվանը գտնելով Երևանում (2008 թ.). դրա անցած ճանապարհը եզակի հնարավորություն է՝ հետևելու շոշափելի մշակութային ժառանգության` ուշ միջնադարյան հայկական ձեռագրի անցած ճանապարհին, ինչպես նաև ընդգծելու դրա դերը որպես Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, միջնադարյան ձիաբուժության մինչ այժմ անհայտ աղբյուր:

Այս նախագիծը միջնադարյան հայկական ձեռագիրն ուսումնասիրելու նպատակով միավորում է գիտակարգերի մի աննախադեպ խումբ, ինչը կարևոր նշանակություն ունի ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների համար։ Յ. Դում-Թրագուտը ձևավորել է իր փորձագետների թիմը՝ կազմված հիմնականում Հայաստանից արաբերեն, վրացերեն և հայերեն ձեռագրագիտության հետազոտողներից, ինչպես նաև ավստրիացի և միջազգային համագործակցող խորհրդատուներից, որոնք ներկայացնում են ձեռագրագիտության և միջնադարագիտության, գիտության պատմության, կովկասագիտության ու իրանագիտության և անասնաբուժության ոլորտները։

Յ. Դում-Թրագուտն ընդգծել է, որ ոգևորված է այս նախագծով, քանի որ այն մեկ հետազոտական նախագծում ոչ միայն ներառում է իր երկու մասնագիտությունները՝ հայագետ-լեզվաբանի և ձիագետի, այլև իր երկու մեծ սերերը՝ Հայաստանը և ձիերը: Ավելին, Յ. Դում-Թրագուտի տեղեկացմամբ՝ ավստրիական մի էկումենիկ հիմնադրամի և Զալցբուրգի կաթոլիկ թեմի շնորհիվ հնարավոր է եղել ստեղծել Հայաստան ճամփորդելու հիմնադրամ՝ հայագիտություն մասնագիտացմամբ իր դոկտորանտ ուսանողների համար: Դա ուսանողներին հնարավորություն կտա Յ. Դում-Թրագուտի հետ այցելել Հայաստան, միասին աշխատել և իրականացնել դաշտային հետազոտություններ։

Տպել
717 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա