Երևան
13 °C
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Նշվում է, որ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի քաղաքական ղեկավարության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով՝ շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:
«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին»,- ասել է Զախարովան:
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Լավրովի ակտիվ շփումների առարկան: Ապրիլի 1-ին նա Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է նաեւ Լավրովի եւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թեհրանում կայացած հանդիպմանը: Ապրիլին նույնպես ՌԴ նախարարը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ քննարկել էր համագործակցությունը Ղարաբաղում՝ հակամարտության գոտում զոհերին օգնություն ցուցաբերելու հարցում:
Միաժամանակ, ТАСС-ը հիշեցրել է, որ հայկական կողմը պնդում է՝ Բաքուն չի պահպանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ութերորդ հոդվածի դրույթները՝ ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակման մասին: Երեւանն արդեն բազմիցս հայտնել է, որ տվյալ հարցը համարում է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրագործման առանցքային խնդիրներից մեկը: Ըստ լրատվամիջոցի՝ հավանաբար այս թեման կրկին կբարձրացվի Երեւանում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումների ժամանակ:
Հիշեցնելով Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ լրատվամիջոցը գրում է, որ «Լավրովի այցը տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի երկու արտահերթ նստաշրջանների միջեւ, որոնց ժամանակ քննարկվում է նոր վարչապետի ընտրության հարցը, որից հետո ակնկալվում է օրենսդիր մարմնի լուծարում: Կարելի է ակնկալել, որ այցի ընթացքում Ռուսաստանի նախարարը կտեղեկացվի հանրապետությունում քաղաքական իրավիճակի մասին»:
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր կազմակերպված երթին մասնակցել է 40-50 հազար մարդ, բացահայտ ստում է. Չախոյան
Իշխանափոխության հանրային պահանջ չկա. Գարեգին Միսկարյանը՝ ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության գործողությունների մասին
Տղամարդը մեղվի փեթակները գողացել է ու վաճառել
Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. Հակոբ Սիմիդյան
Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է
Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին
Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ
Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ
Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել
Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով
Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը
Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են
Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք. զգացվել է նաև Տավուշի մարզի որոշ գյուղերում
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021–Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետն ընդունել է Ռոբին վան Պույենբրոքին. ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. ՔԿ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է. կատարվում է նախաքննություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին
Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստին
Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ պոռնկությամբ զբաղվելու համար (տեսանյութ)
ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ (տեսանյութ)
Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ
Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, այնուհետ՝ բախվել այլ մեքենայի
Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
© 2022 Հայկական ժամանակ