Մենք գոհ չենք կապիտալի շուկայի զարգացումներով, դրա համար էլ բացառությունը վերացրել ենք. Նուրբեկյան

04/05/2021 schedule18:02

Կենտրոնական բանկը շաբաթներ առաջ փոխել է պարտադիր պահուստավորման նորմատիվը արտարժույթի վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ը այսօր ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեց՝ հիմա երբ փոխարժեքի շուկան համեմատաբար կայուն վիճակում է, ի՞նչն է պատճառը, որ պահուստավորման նորմատիվը փոխվել է: Հարցրինք նաեւ՝ դա չի՞ բերի կապիտալի շուկայի զարգացման վրա բացասական հետեւանքների, քանի որ մի շարք խաղացողներ արդեն ծախսեր են արել եւ թողարկումներ են իրականացրել։

«Մենք բարձրացրել ենք պարտադիր պահուստավորման արտարժութային մասի վրա այդ նորմը: Դա չափազանց տեխնիկական է եւ հիմնականում պայմանավորված է մեր դրամայնացման քաղաքականության երկարաժամկետ հեռանկարներով: Մենք տեսնում ենք, որ այն տնտեսություններում, որտեղ ազգային արժույթի դոմինանտություն կա, նրանք համեմատաբար ավելի հեշտ են հաղթահարում ճգնաժամը: Մեր ստրատեգիային համահունչ՝ գնում ենք առաջ»,- ասաց Գալստյանը:

Անդրադառնալով այն ծալքերին, որոնք կարող են առաջանալ՝ ԿԲ նախագահն ասաց, որ ժամանակը դա ցույց կտա, բայց իրենք տեսնում են, որ այս պահին, օրինակ, դրամային տոկոսադրույքների որոշակի աճ կա, ինչը ստեղծված իրավիճակում նորմալ դրսեւորում է:

Նա ընդգծեց՝ այդ միջոցով էլ նաեւ պիտի կայունության էլեմենտները պահպանենք տնտեսությունում:

ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը եւս անդրադարձավ հարցին՝ նշելով. «Չէի անդրադառնա, եթե պարտադիր պահուստավորումը չկապեիք կապիտալի շուկայի զարգացման հետ: Քանի որ նշեցիք, մի քանի բան ավելացնեմ դրա հետ կապված: Մենք նախկինում բացառություն ենք արել եւ պարտադիր պահուստավորումն ավելի ցածր ենք պահել: Հիմա ընդամենը այդ բացառությունը վերացրել ենք: Քանի որ մենք գոհ չենք կապիտալի շուկայի զարգացումներով մինչեւ այն պահը, երբ այդ բացառությունները եղել են, դրա համար համարել ենք, որ մեր երկարաժամկետ նպատակները շատ ավելի կարեւոր են, քան կապիտալի շուկայի զարգացումները, որոնք դուք նշեցիք: Հետեւաբար մենք այս հարցը այլեւս կապիտալի շուկայի զարգացման հետ չենք կապում»:

Տպել
906 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին