Բուհերում հրահանգում կամ հորդորում են «դեմ» քվեարկել ԿԳՄՍՆ նախագծին. «կողմ» կամ «դեմ» ձայները, սակայն, ոչինչ չեն փոխի

03/05/2021 schedule20:50

Որոշ բուհերում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացրած նոր նախագծին դեմ արտահայտվելու գործընթաց է սկսվել։ Բանն այն է, որ որոշ ուսանողներ եւ դասախոսներ հորդորում են իրենց գործընկերներին եւ ընկերներին e-draft.am հարթակում դեմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացրած նախագծով նախատեսվում է փոփոխության ենթարկել բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը կրճատելով եւ 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Առաջարկվող նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։

Օրեր առաջ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, նույն համալսարանի դասախոս Կառլեն Խաչատրյանն էր իր ֆեյսբուքյան ընկերներին առաջարկում դեմ քվեարկել նախագծին՝ դրանով իրենց կոշտ դիրքորոշումն արտահայտելով ԿԳՄՍ նախարարության մշակած նախագծի վերաբերյալ:

Նրա գրառմանն արձագանքել էին նաև որոշ դասախոսներ, ովքեր մեկնաբանություններում գրել էին, որ ընդունում են առաջարկն ու քվեարկել են:

Այսօր էլ civic.am կայքը տեղեկացրեց, որ համանման գործընթաց սկսվել է նաեւ Վ.Բրյոսովի անվան համալսարանում: Ուսանողները ահազանգում են, որ համալսարանում ՈՒԽ-ից սկսած մինչև դասախոսներ, ամբիոնի վարիչներ բոլորին հրահանգավորվել  է կառավարության որոշումների փոփոխությունների փաթեթին դեմ քվեարկել և ուղարկել են ապացուցող նկար՝ որպես իրենց քվեարկության հավաստում։

Նկատենք, սակայն, որ  e-draft-ում անցկացվող քվեարկությունը որոշիչ ազդեցություն չունի նախագծի ընդունման վրա: Դեռ 2017 թվականին մի առիթով «Հայկական ժամանակը» հարցում էր արել արդարադատության նախարարություն, որտեղից պատասխանել էին, որ այդ հարթակում ««Like կամ Dislike գործիքն ընդամենը հավելյալ մեխանիզմ է հանրության կարծիքն ու նախագծի վերաբերյալ դիրքորոշումն իմանալու համար. գերատեսչությունների համար կարեւորը նախագծի վերաբերյալ առաջարկություններ ստանալն է, որոնց ընդունված կամ չընդունված լինելն ու հիմնավորումներն արտացոլվում են նախագծի ամփոփաթերթում»:

Տպել
1162 դիտում

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին