Սևան քաղաքում արդեն գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն

30/04/2021 schedule22:39

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին և նույն հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանին: Հիմնադրամի ներկայացուցիչների այցի նպատակն էր` մարզպետին ներկայացնել և համատեղ քննարկել հիմնադրամի կողմից Սևան քաղաքում հիմնած հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեությանը, նպատակներին և խնդիրներին վերաբերող հարցերը:

Նշվում է, որ վերականգնողական կենտրոնը հիմնվել է ՀՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Սևանի համայնքապետարանի և Սևանի բժշկական կենտրոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում: Որպես կենտրոնի տարածք տրամադրվել է Սևանի «Բողբոջ» մանկապարտեզի մի մասնաշենքը, որտեղ էլ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրած միջոցների հաշվին իրականացված մեկամյա շինարարական աշխատանքներից հետո այն 2021 թվականի ապրիլի 5-ին հանձնվել է շահագործման:

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական այդ կենտրոնի գործունեության նպատակն է՝ բարելավել Սևան համայնքի և նրա հարակից 10 համայնքների ֆիզիկական զարգացման խնդիրներով և հաշմանդամություն ունեցող 0-17 տարեկան երեխաների առողջական վիճակը և կյանքի որակը, անհրաժեշտ պայմանների ապահովման միջոցով նպաստել երեխաների ճանաչողական և ֆիզիկական կարողությունների, խոսքի արտահայտման և ընկալման զարգացմանը: Վերականգնողական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով, ամբուլատոր բուժման միջոցով:

«Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու 120 երեխայի: Այս պահին Սևան քաղաքից և հարակից համայնքներից դեռևս հաճախում են 37 տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ: Կենտրոնը կահավորված է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Ունենք 14 աշխատակիցներ, որոնք 6-ամսյա դասընթացներ են անցել և վերապատրաստվել տարբեր մասնագիտությունների ուղղությամբ» ,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Արմեն Հակոբյանը կարևորեց կենտրոն հաճախող երեխաներին փոխադրամիջոցով ապահովելու, մասնագետների շրջանում ընթացիկ վերապատրաստումներ իրականացնելու, կենտրոնում ծագած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ծնողական ասոցիացիա ձևավորելու, կենտրոն տանող ճանապարհի բարեկարգման, 2022 թվականին նորաստեղծ կենտրոնը Սևանի ԲԿ-ի ենթակայությանը հանձնելու նպատակով իրավական ձևակերպումների, ինչպես նաև մեծահասակների համար ևս նոր վերականգնողական կենտրոն ստեղծելուն վերաբերող հարցերը:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի տնօրենը Գեղարքունիքի մարզպետի հետ խոսեց նաև հիմնադրամի կողմից մարզում իրականացվող համայնքային զարգացման, կրթական, վերականգնողական և այլ բնույթի ծրագրերի մասին:

«Ես մեծապես կարևորում եմ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շատ ու շատ ծրագրերի դերը: Դուք մարզում կարգավորում եք թիրախային բազմաթիվ հարցեր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այդ առումով և ակնկալում, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և պարբերաբար կգրանցի տեսանելի ու շոշափելի արդյունք: Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անունից պատրաստակամություն եմ հայտնում աջակցել ձեզ՝ բոլոր նախաձեռնություններում, որպեսզի դուք մարզի համայնքներում խոչընդոտների չհանդիպեք»,- հանդիպումը եզրափակել է Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց՝ առաջիկա օրերի ընթացքում այցելել և ծանոթանալ կենտրոնի գործունեությանը:

Տպել
1044 դիտում

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը