Ոչ մի բանի նկատմամբ սրտացավ չենք. մոմեր վաճառող պապը խոնավ ու քանդված գետնանցումի, իր կյանքի և հայի ապագայի մասին

03/05/2021 schedule20:13

Մոմեր վաճառող 83-ամյա Ստյոպա պապը 7 տարի է, ինչ մարդկանց ու աշխարհին նայում է Մաշտոցի պողոտայի խոնավ ու քանդված գետնանցումից:

Իր իսկ խոսքով՝ տեղը մռայլ է. իրեն այդտեղ պահողը իր աշխատանքն ու արդեն հարազատ դարձած անցորդներն են: Կյանքի օրերն էլ անցնում են քայլող մարդկանց նման. մեկ՝ տխուր, մեկ՝ ուրախ:

Մոմեր վաճառելու աշխատանքի մասին պապն ասում է, որ ժամը 10-ին է գալիս, երեկոյան գնում, բայց երբ իրիկնանում է, չի ուզում տեղից վեր կենալ, հավաքել իրերը եւ տուն գնալ:

Ասում է՝ « Մի քիչ էլ նստեմ, մեկի հետ մի բան էլ խոսեմ»: Իրեն մոտեցողների հետ է զրուցում, առօրյա կյանքից է պատմում, հումոր անում:  

«Այս տարիքում ուրիշ ոչ մի աշխատանք չեմ գտնում, ուրիշ զբաղմունք չունեմ, ամբողջ գիշեր նայում եմ՝ երբ պիտի լույսը բացվի, գնամ գործի, որովհետեւ փոքր տարիքից բոստանների մեջ եմ եղել, մեծ հողամաս ենք ունեցել, հողամասի մեջ աշխատել եմ, աշխատանքի սովոր մարդ եմ, մեկ րոպե տանը մնալ չեմ կարող: Գալիս եմ այստեղ, քեզ նման քաղցրիկ բալիկները գալիս  են, ասում-խոսում ենք, ծիծաղում ենք, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Ու հետո, ինձ նման ողորմելի մարդուց մոմ առնելը լավ նշան է: Եթե հասկացող մարդ լինի, ինձնից կառնի, ոչ թե եկեղեցուց, որովհետեւ այս մոմի որակը ոչ մեկը չունի: Եկեղեցու մոմը թանկ է, անորակ է, մշակում են, նորից են վաճառում»,- իրեն մոտեցած երիտասարդին մոմերը վաճառելով պատմում է պապը:

«Ոտքդ լավ նշանով էր, աղջիկ ջան, պրեմիա ստացա»,- ասում է նա՝ գումարը գրպանը դնելով:

Լավ հարգանք ու պատիվ վաստակած պապն այսօր ավելի հիշողություններով է ապրում, քան ներկայով. կյանքը փոխվել է, իր պատկերացումները աշխարհի ու մարդու մասին՝ նույնպես:

«Ամբողջ կյանքում լավ գործերի եմ եղել, լավ պատիվ, հարգանք եմ ունեցել: Եթե ինսուլտը ինձ չխփեր, ավելի լավ կլիներ: Իմ տարիքի մարդիկ շուտ են ծերացել, ես եմ այսպես ջահել մնացել: Ամեն տարի գնացել եմ ծովափ՝ հանգստանալու, բայց դե, ի՞նչ արած, որ կյանքը անցողական է, ժամանակը անցողական է, մարդու հուշերն են մնայուն: Երկարակեցությանս գաղտնիքն էլ էն է, որ առողջ եմ ծնվել, մեծացել լավ ընտանիքում, լավ խնամքի տակ: Մեր թաղում էլ ինձ սարքել էին կլուբի վարիչ՝ նարդի, շախմատ, աթոռ, բան դնում էինք, նստում ու, ինչ ասես խաղում: Այնպես շախմատ եմ խաղացել, կասես գրոստմայստերը չի կարող անցնել: Նարդու մեջ ինձ հաղթող չկա»,- ծիծաղում է, հետո հիշելով՝ իրեն ուղղում է. «Հլը շախմատի մեջ մեկ-մեկ պարտվում էի, բայց նարդի շատ ուժեղ էի խաղում: Արհեստավոր եմ եղել, բայց լավ արհեստավոր եմ եղել, որտեղ  աշխատել եմ հարգանքով, պատվով են ինձ ընդունել: Հետո մարդ կա, որ աթոռը այստեղից այնտեղ դնելու համար մի ժամ քաշում է, իսկ ես՝ շուտ-շուտ: Այնքան արագաշարժ եմ եղել, որտեղ աշխատել եմ, ինձնից գոհ են եղել, վստահել են: Բանակից առաջ չորրորդ կարի ֆաբրիկայում կարի մեքենայի մեխանիկ եմ աշխատել, 27 տարի ջրային տնտեսության մինիստրությունում եմ աշխատել, հետո դաշնամուրի գործարանում՝ մասեր եմ սարքել: Այդտեղ պատահական տվեցի աչքս վնասեցի, մի աչքս լավ չի տեսնում, հազիվ երևում է, որ լույս է »,-ասում է նա:

Ստյոպա պապը զրուցասեր, կենսուրախ մարդ է, ում անցյալի հաճելի հիշողությունները միայն ուժ են տալիս, վատ օրերը՝ ոչ թե միայն տխրեցնում, այլ դրանց միջով այլեւս չանցնելու եւ կյանքում ավելի ճիշտ ապրելու դասեր տալիս: 

Ջահել տարիների, անհոգ երիտասարդության մասին հիշողություները մեկ ոգեւորում, մեկ բարկացնում եւ նույնիսկ անհանգստացնում են պապին: Դրա համար նա իր պատճառներն ու հիմնավորումներն ունի. չէ՞ որ, ինչպես ինքն է ասում, հնի ու նորի մեջ համեմատություն անելով՝ կարող ես գտնել ճիշտը. ոչ թե՝ ոսկե միջինը, այլ՝ ամենաճշմարիտը:

«Շատ հետաքրքիր խոսակցություն չկա մարդկանց հետ: Առաջվա կյանքն եմ հիշում ու հիմիկվա կյանքն եմ նայում: Լավ կյանքս անց եմ կացրել, 20-22 սեզոն Ադլերի ծովափում եմ հանգստացել. աշխարհի ամենալավ տեղն է՝ իմ սիրած տեղը, ընտանիքիս էլ եմ տարել»,- հպարտանում է եւ ասում, որ ամենամեծ հարստությունը, որ մարդ կարող է ունենալ, ընտանիքն է: Անընդհատ կրկնում է, որ իր բոլոր ասածները տան բոլոր անդամները մի մարդու պես ընդունում եւ անում են, միայն այստեղ գալուն եւ մոմ վաճառելուն են ընդդիմանում.

«Ընտիր ընտանիք ունեմ, ընտանիքն իմ հարստությունն է, մի հատ քեզ նման թմբլիկ աղջիկ ունեմ (կատակ է անում), երկու հատ լավ տղա ունեմ, 5 թոռնիկ՝ բոլորն էլ աղջիկ: Ասում են՝ մի գնա, ուր ես գնում, ինչի համար ես գնում, ասում եմ՝ չեմ կարող տանը նստեմ: Զբաղվում եմ ինձ  համար. ուրախ-զվարթ գալիս եմ այստեղ, բոլորն էլ ինձ հարգում են, ես էլ իրենց աշխատում եմ կրկնակի, եռապատիկ ավելի պատվեմ, օրս անցնում է էլի»:

Պապի կարծիքով՝ հարկավոր է ուրիշներին լսել սովորել: Լսելու կարողությունը, ըստ նրա, հաճախ խոսում է մարդու բնավորության մասին:

Նա ամենից շատ մռայլվում է, երբ խոսակցությունը հանգում է ներկային: Հայրենիքի վիճակը նրան շատ է անհանգստացնում. իր խոսքով՝ ինչ տարբերություն, տո՞ւնդ է, թե՞՝ հայրենիքդ: Նույնն է: Պիտի ամեն ինչ անես, որ մենակ քեզ համար լավ չլինի. մեկով բան չի փոխվի: Աշխարհի ու այդ աշխարհում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին իր պատկերացումներից խոսելիս՝ Ստեփան պապը երբեմն լիահույս է, երբեմն էլ՝ հուսահատ:

«Շատ վատ է վիճակը. մարդ չի մնացել, ընկերություն չի մնացել, գնալ-գալ չկա, ինչի սենց կյանքը կտրվեց՝ ես չեմ իմանում: Հայաստանում շատ լավերը գնացել են արտասահման. Լոս Անջելոսից սկսած՝ մինչեւ աշխարհի որ ծերը, որ պետությունը գնաս, բոլոր տեղերում հայ կգտնես: Առավոտից երեկո նստած՝ արդեն 7 տարի է, նայում եմ ու մտածում՝ ինչ փոխվեց, ինչ եղավ. առաջ մարդիկ անցնում էին, մարդու նման դուրս էին գալիս փողոց ուրախ-զվարթ, իսկ հիմա… Հիմա ասում են՝ մտնենք Ռուսաստանի կազմի մեջ: Բայց ռուսը որ ձեռքը դնի մեզ վրա, կզավթի, կղեկավարի, ու ի՞նչ կլինի մեր օրը. մենք դիսցիպլինայի տակ չենք կարող ապրել, նամանավանդ որ խտրականություն կա, ինչքան էլ ռուսը մեր լավը ցանկանա, առաջին հերթին իր լավը կցանականա, հետո նոր՝ մեր: Սոցիալիզմին անուն էին դնում, շատ լավ էր, ապրում էինք, գործարաններ ունեինք, աշխատում էինք»,- խոսակցությունը կանգնած էլ չի կարողանում շարունակել. նստում է, ու թեպետ ասում, որ իր մանկական բնավորությունն է, ամբողջ կյանքում նստած է եղել, բայց զգում ես, որ բարկությունը զսպել է փորձում: Հիշում է Խորհրդային ժամանակները, համեմատում եւ դարձյալ անցյալի ու ներկայի մասին իր եզրակացություններն անում, ասում, որ հատկապես դժվարին պահերին են ավելի լավ երեւում բնավորության բոլոր կողմերը: Ու դժվար պահերին է, որ մարդ մնալը ամենադժվարն է՝ խոստովանում է նա ու շարունակում.

«Պատերազմից շատ եմ ազդվել. ամբողջ ցավն էն է, որ թուրքին ենք պարտվել: Հլը հայի պատմությունը նայի, հլը ղարաբաղցու պատմությունը նայի, քեզ նայի, քո պատմությունը նայի… Շատ էլ որ քեզ բնությունը պարգևել է նավթ, հանք, Կասպից ծով…»,- զայրանում է, զարմանում, տխրում ու անում իր վերլուծությունը.

«Մեր ազգը միշտ առաջավոր, լավ ազգ է եղել… բայց ինչքան առաջավոր, ինչքան  խելացի է եղել, այնքան էլ անբախտ է եղել: Մեր ազգի բախտը ոչ մի անգամ չի բերել: Իսկ թեկուզ մի 1000 տարի առաջ հայը լավ պետություն ու անուն է ունեցել աշխարհով մեկ, թուրքը ով ա, որ եկել ա, ուզում ա իշխել Հայաստանին. էլ ի՞նչ կուլտուրա, էլ ի՞նչ բան»:

Մտահոգված, դառնացած շարունակում է. ձայնը դողում է.

«Հենց էդ է, էլի, դա մնում է հանելուկ, այսօրվա դրությունը: Ադրբեջանը պետություն է դարձել, մեր հախից գալիս է, հլը մի տես, երբ մենք պետություն էինք, Ադրբեջանը ոչնչություն էր, բայց այսօր պետություն է դարձել…»: Ստյոպա պապը  նաեւ մտորում է եւ եզրահանգում, թե ինչու այսպես եղավ. «Մենք կազմակերպվածութուն չունենք, ամեն մարդ իր օգուտի համար վաճառեց ինչ ունեինք-չունեինք, այ դա է պատճառը»: Խոսակցությունը կարծես կանգ է առնում. այն շարունակելը դառնում է դժվար: Երկար դադարից հետո շարունակում է.

«Էդ նրանից է, որ շատ ենք կտրվել մեր ակունքներից, մեր արմատներից. ո՞ւր են մեր առաջվա հայկական գեղեցիկ երգերը, գեղեցիկ թատրոնները, համերգները: Հիմա հեռուստացույց ես միացնում, տեսնում ես գովազդ, գովազդ: Տելեվիզրը, ինչի, ստեղծվել է գովազդի՞ համար»,- սրտնեղում է  Ստյոպա պապը եւ ցույց տալով շուրջը՝ վերջացնում ասելիքը. «Այ, էս ենք մենք, ոչ մի բանի նկատմամբ սրտացավ չենք. ոչ մեր փողոցի, ոչ մեր ծառի, ոչ մեր քաղաքի, թեկուզ այ, օրինակ, սրա…»: Նկատի ունի գետնանցումը՝ նրա համար արդեն վաղուց հարազատ դարձած վայրը, որը, պապի կարծիքով, դեռ այնքան կմնա մռայլ, խոնավ ու ցուրտ, քանի դեռ մենք չենք հոգում, որ այն բարեկարգ, մաքուր ու լուսավոր լինի:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1599 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը