«Ձեր առաջարկները մատաղի պես ընդունելի են». Գևորգ Պետրոսյանի նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած, անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին ներկայացրեց իր հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագիծը վերաբերում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերի վարույթ ընդունելուն:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Մինչդեռ առկա իրավակարգավորումը, փաստորեն, չի նպաստում նման պահանջների արագ քննությանն ու լուծմանը, ինչի արդյունքում գրեթե վերանում է հիշյալ պահանջներով դատական հայցեր ներկայացնելու եւ խախտված իրավունքը պաշտպանելու՝ անձի մտադրությունը.

«Երբեմն տարիներով ձգձգվող դատավարությունների արդյունքում, փաստորեն, հնչեցված զրպարտության կամ վիրավորանքի տեքստը շրջանառվում է զանգվածային լրատվության միջոցներով, եւ անձը ստիպված է լինում պարբերաբար լսել իր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունները, նյութերը, հրապարակումները եւ տեւական ժամանակ մնալ դրանց հոգեբանական ազդեցության ներքո: Այդպիսով՝ գործող օրենքով նախատեսված ժամկետները չեն նպաստում խախտված արժանապատվության արդյունավետ պաշտպանությանը:

Պատվի եւ արժանապատվության պաշտպանությունն իրականացվում է միայն դատական կարգով: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ չեն գնում իրենց պատիվը եւ արժանապատվությունը դատական կարգով պաշտպանելու ճանապարհով դրա երկար քննության պատճառով»,- նշեց Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերը ապացուցողական բարդություն չեն ներկայացնում:

«Մարդու արժանապատվությունը վիրավորվում է, ինքը տարիներով ընկնում է դատարանների դռները, պետությունն էլ ասում է՝ դատարանը չի հասցնում քննել: Ինչ հայհոյանք ասես, մարդկանց տալիս են, դա ապացուցելը դժվար չէ»,- ասաց անկախ պատգամավորը:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը Պետրոսյանին առաջարկեց մի քանի փոփոխություններ իրականացնել նախագծում.

«Առաջարկում եմ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերը առաջին ատյանի դատարանում քննել եւ լուծել հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ եռամսյա ժամկետում՝ Ձեր առաջարկած երկամսյա ժամկետի փոխարեն»,- ասաց պատգամավորը: Ինչին ի պատասխան՝ Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ Արթուր Դավթյանի առաջարկն իր համար «մատաղի պես ընդունելի է»:

«Իմ քայլ»-ի պատգամավորը ևս մի քանի փոփոխություններ առաջարկեց նախագծում.

«Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետն էլ եկեք մեկ շաբաթվա փոխարեն դարձնենք երկու շաբաթ: Նաև առաջարկում եմ Վճռաբեկ դատարանն էլ եռամսյա ժամկետով հայցերը քննի»: Պատգամավորի առաջարկները նախագծի հեղինակն առանց առարկելու ընդունեց:

Պետաիրավական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց Գևորգ Պետրոսյանի նախագծին: Վերջինս էլ կատակեց՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին.

«Ես, լինելով աշխատանքային իրավունքի մասնագետ, աշխատանքայինից ինչ ներկայացրել եմ, մերժվել է, հիմա քաղաքացիականից ներկայացրի, ընդունվեց: Լուծումը գտել եմ, համահեղինակ եմ դնում նախագծին ձեզանից մեկին, ու պրծավ, պրոբլեմ չկա»:

Տպել
1243 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան