«Նա գումար է հավաքել քեմալական շարժմանն օժանդակելու համար». Գանդիի մասին կարծիքները խիստ հակասական են

Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի հուշարձանի հրկիզումը հանրության շրջանում տարակարծությունների տեղիք է տվել:

Մի քանի օր առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Երեւանի քաղաքապետարանը գաղտնի տեղադրել է հայատյաց եւ Աթաթուրքի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանը։ Համացանցում ահագնացող քննադատություններն ու արձանի «բեռից» հանրությանն ազատելու խոստումները երկար սպասեցնել չտվեցին: Երեկ արդեն լուրեր տարածվեցին, որ պղծվել է Գանդիի արձանը՝ ջարդելով պատվանդանն այրել են այն:

Այսօր մեր այցելության ժամանակ ականատեսը եղանք Մահաթմա Գանդիի արձանի կոտրատված ու վառված պատվանդանին, բայց արձանն անվնաս էր: Մոտակայքում մի քանի մարդիկ կային հավաքված, նրանք զայրացրել էր արձանի պղծման լուրը: Մեր զրույցում հայտնեցին, որ երեկոյան ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով են իմացել ու այսօր եկել են համոզվելու եւ տեսնելու թե արձանից ինչ է մնացել:

Գանդիի մասին մեր անցկացրած հարցման ժամանակ զարմանալի էր հատկապես երկու իրար հակասող կարծիքներ կրող մեր քաղաքացիների վստահությունն իրենց իմացածում. մի մասը համոզված են, որ Գանդին Աթաթուրքի դաշնակիցներից է եղել՝  մուսուլմանապաշտ, հայատյաց, մյուս մասն էլ այն կարծիքին են, որ նա հայ ազգի մեծ բարեկամն ու բարերարն է:

«Հայկական ժամանակի» հետ զրուցում Հալաբյան թաղամասի բնակիչներից մեկն ասաց. «Տուզիկներ են այս արձանը վառողները, թող պատերազմին գնային նույն ոգեւորությամբ երկու հատ տանկ վառեին, Գանդին առաջիններից էր ով դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը»:

Որոշ մարդկանց կարծիքով Գանդիի արձանը տեղադրելու փաստը մի բանի մասին է վկայում՝ կա՛մ մեր ղեկավարությունն անտեղյակ է, չի տիրապետում պատմական ու քաղաքական զարգացումներին, կամ էլ անտարբերությունն ու ամեն ինչին մատների արանքով նայելն է բերում նման հանգուցալուծման:

Տեղի բնակիչներից մի տարեց կին էլ ասաց. «Ես մի քանի օր է նայում էի ու չէի ճանաչում, բայց զգում էի՝ սա հայ տղամարդ չէ, վարտիք չկա հագին, կոշիկ էլ չունի, սանդալներով է, հետո իմացա, որ հնդիկ է, բայց հնդիկն ի՞նչ գործ ունի այստեղ, մեր այգում: Ես ուղղակի չգիտեմ՝ սա հնդիկ է, հնդուս է, ո՞վ է, ինչ կապ ունի Հայաստանի հետ»:

Բայց ընդամենը մեկ նստարան այն կողմ նստած տղամարդկանց կարծիքով Գանդին հայերին շատ է օգնել, նա մեծ բարերար է: Նրանցից մեկն անդրադառնալով Հալաբյանի այգում արձանի տեղադրմանն ասաց. «Սա կուլտուրա է, սիրունություն, մարդկություն, այս մարդը կես միլիարդ փող է ծախսել մեզ վրա, բարերար է, հայ ժողովրդին ժամանակին օգնել է: Հիմա որ ասում են՝ Աթաթուրքի բարեկամ, եսիմ ինչ, էս ինչ լոբի են կերցնում մեր անտեղյակ խեղճ ժողովրդին ու բրախում փողոց, չեն էլ ամաչում: Արձան է, թող կանգնի ի՞նչ է եղել, էնքա՜ն հայերի արձաններ, եկեղեցիներ ունենք դրսում»:

Այդտեղ գտնվող որոշ անձանց կարծիքով էլ, եթե Գանդիի արձանը լիներ քաղաքի կենտրոնում, ապա դժվար թե նման բան անեին: Նրանք նաեւ նշեցին, որ այդ հատվածը երեկոյան ժամերին նորմալ չի վերահսկվում եւ բարբարոսներն առիթից օգտվել են:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին խիստ զայրացրել է նախ արձանի տեղադրումը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում չցանկանալով մանրամասն մեկնաբանել Մելքոնյանն ասաց, որ ժամանակին, երբ դեռ նոր էին շշուկները արձանը տեղադրելու մասին, իրենք նամակ են գրել ԱԳՆ-ին եւ Երեւանի քաղաքապետարանին, ենթադրելով, որ արձանի տեղադրումը կարող է այսպիսի տխուր վիճակ ստեղծել: Նրանց նամակներին ուշադրություն դարձնող չի էլ եղել: «Այդ մարդը 150 հազար ֆունդ գումար է հավաքել քեմալական շարժմանն օժանդակելու համար, եւ ունի արտահայտություններ հայերի ու հույների դեմ, թե նրանք իմպերիալիզմի գործակալներ են»,- ասաց պատմաբանը:

Գանդիի մասին ինչպես մեր հանրության շրջանում հնչող կարծիքներն են խիստ տարբեր, այնպես էլ համացանցում կարելի է գտնել հակասական տեղեկություններ: 

Չնայած Գանդին վայելում է համաշխարհային բարձր հեղինակություն, բայց իր կենցաղն ու փիլիսոփայությունը եւս հակասական կարծիքներ է առաջացնում: Ըստ Գանդիի մասին առկա տեղեկատվության՝ նա կանանց իրավունքների պաշտպան էր, բայց 70-ականների վերջին մերկ ննջում էր իր երիտասարդ զարմուհու հետ: Գանդին արդարացնում էր այդ արարքը որպես իր կամքի ուժը չափելու եւ սեռական ցանկությունները զսպելու կարողություն: Երիտասարդ տարիքում նա ռասիստական հայտարարություններ է արել: Ըստ տեղեկությունների՝ Գանդիի մասին կարծիքները վիճելի են նաեւ Հնդկաստանում:

Հիշեցնենք՝ Երեւանի ավագանին Գանդիի արձանը տեղադրելու որոշում էր կայացրել 2020 թվականի ապրիլի 28-ի նիստում:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ արձանի բացումը դեռեւս չի էլ եղել, այն ընդամենը մի քանի օր առաջ է տեղադրվել:

Հնդիկ քաղաքական գործչի արձանը տեղադրելու առաջարկն արել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը, դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ առաջարկելով Գանդիի 150-ամյակի կապակցությամբ տեղադրել վերջինիս արձանը:

ԱԳ նախարարությունից դիմել էին Երեւանի ավագանուն՝ փոխանցելով դեսպանատան առաջարկը: Ավագանու որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները:

Արձանը տրամադրել է հնդկական կողմը, ինչպես նաեւ հոգացել դրա Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Ավագանուն ներկայացված առաջարկ-գրության մեջ Գանդիի մասին հիշատակված էր հետեւյալը. «Մահաթմա Գանդին Հնդկաստանի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը՝ առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ:

Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրեւ ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր»:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակին» փոխանցեցին Մահաթմա Գանդիի արձանի պղծման մասին լրատվամիջոցների հրապարակումներից են տեղեկացել: «Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք վնասել են Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցներին հարակից այգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանն ու պատվանդանը»,-մանրամասնեցին լրատվականից: Նախապատրաստվում են նյութեր։

ՀԳ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը եւ հայտարարություն տարածել:

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ եւ հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր եւ անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Տպել
2043 դիտում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է