Հայաստանում COVID-19-ի դեմ ամեն օր ավելի շատ մարդ է պատվաստվում. պոլիկլինիկաները կաշխատեն նաեւ շաբաթ-կիրակի

Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 2641 մարդ, որոնցից 597 արդեն ստացել է «Sputnik V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ներկայացրեց  առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Այս պահին աշխարհում 1.1 միլիարդ դեղաչափ պատվաստում է կատարվել, և գերակշռող պատվաստանյութը «AstraZeneca»-ն է՝ 200 միլիոն պատվաստում: Տարածաշրջանի մի քանի երկիր արդեն պատվաստել է բնակչության 40 տոկոսից ավելին և արդեն ունեն վարակի նահանջի միտում»,- ասաց Սահակյանը:

Խոսելով այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանում պատվաստումներ կատարած երկրների շարքում ցածր ցուցանիշ ունի՝ ասաց՝ պետք է հաշվի առնել, որ պատվաստումները մեզ մոտ սկսվել են դեռևս երկու շաբաթ առաջ:

«Մեր գործընթացը ընդամենը երկու շաբաթ է իրականացվում և երկու շաբաթվա ընթացքում օրական կտրվածքով աճ ենք գրանցում, յուրաքանչյուր օր նախորդից 4-5 տոկոս ավելի են կատարվում պատվաստումները»,- ընդգծեց նա:

Սահակյանը նաև ներկայացրեց՝ ինչ փոփոխություններ են արվել պատվաստման գործընթացում: Այսուհետ բոլոր պոլիկլինիկաները աշխատանքային նախկին հինգ օրվա ընթացքում կաշխատեն շաբաթ-կիրակի օրերին ևս:

«Շաբաթ և կիրակի օրերին հերթապահության ձևով կաշխատենք՝ ժամը 10:00-ից 16:00-ն՝ հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքը, որ աշխատանքային օրերին գերծանրաբեռնված լինելու հետևանքով չեն կարողանում այցելել պոլիկլինիկաներ և պատվաստվել: 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները ու ռիսկի և ոչ ռիսկի գոտում գտնվող մարդիկ կարող են դիմել «AstraZeneca»-ով պատվաստվելու համար: «Sputnik V»-ի դեպքում մեր քաղաքականությունը դեռ չի փոխվում, դրանով կշարունակեն պատվաստվել բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները, 18-ից մինչեւ 55 տարեկան քաղաքացիները: Իսկ 55-ից բարձր քաղաքացիները կշարունակեն պատվաստվել «AstraZeneca» պատվաստանյութով»:

Ըստ Սահակյանի՝ քաղաքացիների կողմից բողոքներ լինում են հատկապես, երբ պատվաստվելու ընթացքում «Sputnik V» պատվաստանյութի շշի վրա տեսնում են գրված «Գամաքովիդ»:

«Մարդիկ շատ են ահազանգում մեզ, ասում են՝ «Sputnik V»-ով պետք է պատվաստեն. վրան գրված է «Գամաքովիդ»: Դա «Sputnik V»-ի անուն է՝ որպես քովիդի դեմ պատվաստանյութ, իսկ «Sputnik V»-ին նրա արտադրական անունն է»,- հավելեց Սահակյանը:

Տպել
946 դիտում

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի