Երևան
13 °C
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Աննա Մազմանյանը և մի շարք պաշտոնատար անձինք Լոռու մարզում տնկեցին հայ-լիտվական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները խորհրդանշող Լիտվական անտառի առաջին տնկիները։
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Լիտվայի Հանրապետությունը Եվրոպական Միությունից առաջին երկրներից մեկն էր, որ արձագանքեց ՀՀ կառավարության կոչին և միացավ «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը։ Նախաձեռնության շրջանակում Լիտվան շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։
Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում։
«Հայաստանի Հանրապետությանն ու Լիտվային միավորում են մշակութային ու քաղաքակրթական մի շարք ընդհանրություններ, որոնք լավագույն հենք են ապահովում մեր 30-ամյա կապերն ավելի ամրապնդելու, խորացնելու համար, ի մասնավորի նաև բնապահպանական ոլորտում»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Լիտվայի Հանրապետության գործընկերներին,- ողջունում եմ Լիտվայի Հանրապետության կողմից «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը 10,000 կեչու նվիրաբերությունը․ դա լավագույնս է արտահայտում վերաբերմունքը բնապահպանության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտի նկատմամբ
Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնապահպանական մի շարք ծրագրերի իրականացման և կլիմայական օրակարգի առաջմղման բավականին հավակնոտ պատրաստակամություն է հայտնել, և ահա այս շրջանակներում այս տարի հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ ծառատունկերի մեկնարկ է տրվել։ «10 միլիոն ծառ» նախաձեռնությունը հանրության համախմբումն է կլիմայական օրակարգի շուրջ։ Շնորհակալություն այդ օրակարգի մի մասնիկը դառնալու համար»։
Լիտվայի Հանրապետության արտգործնախարարն իր խոսքում մեծ պատիվ է համարել Հայաստանում գտնվելը:
«Մեր երկու երկրների միջև 30 տարի առաջ հյուսեցինք մեր համերաշխությունն ու բարեկամությունը և հիմք դրեցինք մեր հետագա համագործակցությանը։ Այցելելով Հայաստան՝ համոզված եմ, որ 30 տարի առաջ մեր ցանած սերմը մեծացել և ընկերության ու բարեկամության ծառ է դարձել։ Այդ առումով շատ խորհրդանշական է, որ մենք այսօր ծառ ենք տնկելու։ Ես համոզված եմ, որ 30 տարի անց, երբ հանդիպենք այստեղ՝ որպես երկու ժողովրդավարական ու քրիստոնյա երկիր, կքայլենք արդեն մեծացած ծառերի միջով և այն ժամանակ կունենանք 60 տարվա ընկերության ու համերաշխության ծառեր։ Սա նաև խորհրդանշում է, որ նույնիսկ ամենադժվար պահերին մենք նայում ենք դեպի ապագա․ քանզի ծառ են տնկում այն երկրները, որոնք հույս ունեն»։
Հանդիսավոր կերպով բացվել է Լիտվական անտառի ցուցատախտակը, և տնկվել են առաջին ծառերը։
Օգոստոսից բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչը դպրոցում աշխատել չի կարողանա. ինչ է առաջարկվում
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել
Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործունեությունը
Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)
Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET
Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան
Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում է (լուսանկարներ)
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան
Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին
Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան
Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը
Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի առաջին կարևորության հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպան
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը. Վարազդատ Հարոյան
ԱՄՆ-ը կշարունակի արդյունավետ գործընկերությունն ու կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը
Որքա՞ն արժեն Երևանի կենտրոնում տնկվող նոր ծառատեսակները և ինչ են արվում հատված ծառերը
Անդրե Չալըշըրը չի մասնակցի Հայաստան-Թուրքիա խաղին. ՀՖՖ
Ինչ են արել փոխվարչապետերի գրասենյակները 2022-ին. վարչապետին է ներկայացվել կատարողականը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
Գերմանիան բարձր է գնահատում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը
Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու գործի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանը տարբեր տեսակի և տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ
Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը
Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել
Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են
Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան
Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով
© 2023 Հայկական ժամանակ