Նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այդ գործընթացին նպաստելու նպատակով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման առաջընթացը, առկա խնդիրները և հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո սահմանվել են նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանը: 

«Այս խնդիրը միշտ օրակարգային է եղել. նախադպրոցական  կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման բազմաթիվ ջանքեր և ռեսուրսներ են ներդրել մեր գործընկերները և տարբեր հաստատություններ, սակայն օրենքի փոփոխությունից հետո են միայն սահմանվել հստակ ժամկետներ և ընթացակարգեր: Համընդհանուր ներառականության անցնելու քաղաքականությունը հնարավորություն կտա ավելի համակարգված և հետևողական գործել թե՛ մեթոդաբանական, թե՛ մարդկային ռեսուրսների պլանավորման ու աշխատանքի կազմակերպման առումով: Այս իմաստով նախարարությունը նախաձեռնել  է մի շարք հարակից գործընթացներ, որոնք այդ քաղաքականության տիրույթում են»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ դրանցից առաջինը ՏՄԱԿ-ների ֆինանսավորման նոր կարգն է: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծով նախատեսվում է որոշակիորեն ավելացնել այդ կենտրոնների ֆինանսավորումը, որպեսզի դրանց գործառույթների շրջանակում անպայման ներառված լինի նաև նախադպրոցական ոլորտը:

«Մեկ այլ նախագծով նախատեսում ենք փուլային սկզբունքով պետբյուջեից ֆինանսավորում տրամադրել սոցիալական որոշ խմբերի երեխաների, որոնց թվում իրենց առաջնահերթ տեղն ունեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: Կարծում ենք, որ սա էապես կմեծացնի նախադպրոցական ոլորտում այդ երեխաների ընդգրկվածությունը, ինչը նրանց զարգացման տեսանկյունից ունի վճռորոշ նշանակություն: Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սա կարող է լինել ճակատագրական, քանի որ վաղ տարիքից ընդգրկված լինելով նախադպրոցական ծառայություններում՝ նրանք հնարավորություն կստանան էապես փոխել իրենց կյանքի որակը: Բացի դրանից՝ բոլոր այն խնդիրները, որ տեսնում ենք դպրոցական մակարդակում, կարող են մեծապես չեզոքանալ, եթե կարողանանք ապահովել այդ երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթության ոլորտում: Սա էլ իր հերթին էապես կբարելավի կրթության համակարգում համընդհանուր ներառականության ներդրման գործընթացը, այսինքն՝ դպրոցում կունենանք երեխաներ, որոնք արդեն ներառված են, կլինեն ծառայություններ, որոնք արդեն շարունակական են, և այս տեսանկյունից բոլորիս ջանքերը մեկտեղելն առավել քան կարևոր է»,- շեշտել է փոխնախարարը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը տեղեկացրել է, որ համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանն իրականացվում են «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում համընդհանուր ներառականության անցումը սկսվել է 2000-ականներից հենց նախադպրոցական կրթության ոլորտից, սակայն դրա շարունակականության ապահովման համար հնարավորություններ չեն եղել, քանի որ իրավական և ֆինանսական հիմքերը հստակ չեն եղել:

«Այսօր արդեն ունենք «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը, որը սահմանում է այդ ոլորտում համընդհանուր ներառականության անցման հիմնական ուղենիշները»,- ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ուղղված գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև նախադպրոցական ներառական կրթության գործընթացի համակարգումը և մեթոդաբանության մշակումը ներկայացրել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը: Ըստ այդմ՝ համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կանցկացվի 2 փուլով։ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2022 թ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում՝ 2023 թ.-ին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու խոչընդոտները և հնարավոր լուծումները: Այնուհետև տեղի է ունեցել համատեղ քննարկում՝ նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման մարտահրավերների և ՆՈՒՀ-երում ներառական կրթության ներդրման համար նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Տպել
870 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան