Սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը. նախագահի շնորհակալական ուղերձը

Սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը. նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական ուղերձը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման մասին։

Ուղերձը՝ ստորեւ․

Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Հայաստանի և հայ ժողովրդի հարգելի բարեկամներ,

Օրեր առաջ միասին ոգեկոչեցինք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը՝ բարձրաձայն ու շշուկով, մտովի ու բազմաձայն, հայերեն ու անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն, հունարեն, արաբերեն ու եբրայերեն, բոլոր այն լեզուներով, որոնց այբուբենն իր մեջ ցավի զգացողություն ունի:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը վերստին վկայեց, որ սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը: Ավելին, խիզախել և բարձրաձայնել այդ մասին:

Արդեն իսկ բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարություններ ու խորհրդարաններ, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներ, միջազգային կառույցներ էին հանդես եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ: Իմ Հայաստան երկրի, իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալության ու երախտագիտության խոսքեր ուղղել նրանց բոլորին և մեզ սրտակից ժողովուրդների բոլոր զավակներին:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ստացավ ծանրակշիռ ու խիզախ մի ազդակ՝ ի դեմս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարության, ում խոսքն, ըստ էության, վերահաստատումն էր երկու տարի առաջ 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանությանն ճանաչման և դատապարտման: Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահին ու նրա թիմին՝ մեր կողքին լինելու, նախընտրական խոստմանը հավատարիմ մնալու համար:

Շնորհակալ եմ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին և առանձնապես ամերիկահայությանն ու ԱՄՆ հայկական կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ Հայ Դատի գրասենյակներին ու հանձնախմբերին, Ամերիկայի հայկական համագումարին, ՀՅԴ-ին, ՌԱԿ-ին ու ՍԴՀԿ-ին, մեր բոլոր եկեղեցիներին, ՀԲԸՄ-ին, այն բոլոր անհատներին ու ազգային գործիչներին, ովքեր անկոտրում էին իրենց պայքարում, պայքար, որը դեռ շարունակություն ունի:

Շնորհակալ եմ Հայոց ցեղասպանությունից փրկված իմ հայրենակիցների սերունդներին, ում կյանքի անբաժան մասը ոչ միայն մշտարթուն հիշողությունն է կորուսյալ հայրենիքի ու նահատակված նախնիների մասին, այլև՝ արդար պայքարն ու չմարող պահանջատիրությունը և, իհարկե, հավատն առ այն, որ մոտ է արդարության հանգրվանը:

Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ բոլոր հայրենակիցներին, պետական, քաղաքական և հասարակական գործիչներին, քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին, մտավորականներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին. ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ: Սա վկայում է, որ մենք համախմբված ու կազմակերպված լինելու դեպքում կհասնենք արդյունքի:

Ցավը համախմբում է մեզ, բայց մենք պետք է համախմբվենք նախ և առաջ հանուն հաջողության, ինչպես նաև՝ հանուն մեր անվտանգության և շահերի: Համազգային միասնությունն ու փոխըմբռնումը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը հաջողության հասնելու լավագույն ճանապարհն են:

Վստահաբար, ճշմարտությունը վերհանելուն սատարելը, արդարության հաստատմանն աջակցելը շնորհակալական խոսքի որևէ ակնկալիք չեն ենթադրում: Այնպես, ինչպես չէին ակնկալում 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած 60 երկրների պաշտոնական պատվիրակությունները. այդ օրը հայ ժողովրդի կողքին էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, բարձրաստիճան պատվիրակներ այլ պետություններից և միջազգային կառույցներից: Այնպես, ինչպես չէին ակնկալում այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում մեզ հետ միասին մեր սրբադասված նահատակների հիշատակը հարգող արտերկրյա պատվիրակությունները, այդ թվում՝ Ֆրանսիայի Սենատի նախագահի, Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունները, նախարարներ, խորհրդարանականներ ու պատվիրակներ այլ երկրներից: Այնպես, ինչպես չեն ակնկալում բոլոր նրանք, ովքեր երբեք չեն դադարել պայքարել ինչպես հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այնպես էլ ընդդեմ ցեղասպանության ժխտողականության... Չեմ կարող չհիշատակել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, ում օրոք Ֆրանսիայում օրենք ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, և նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր, և, իհարկե, հոգևոր երկու առաջնորդների՝ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ և Ֆրանցիսկոս Պապերին, ովքեր խոսեցին Հայոց ցեղասպանության խոր վերքի մասին, որը 100 տարի անց էլ բաց է, չի սպիացել։

Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման յուրաքանչյուր քայլ յուրատեսակ ազդանշան և զգուշացում է բոլոր նրանց, ովքեր դեռ ձգտում են հարաբերությունները կարգավորել և նպատակներին հասնել բռնի ուժի և մարդու իրավունքների ոտնահարման միջոցով: Երեկ դա Օսմանյան կայսրությունն էր, այսօր՝ նրա ժառանգ ժամանակակից Թուրքիան ու վերջինիս «փոքր եղբայր» Ադրբեջանը: Իսկ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի...

Ես վստահ եմ, որ ազատ և անկախ ապրելու մեր ճանապարհը շարունակական է, որովհետև մենք կարո՛ղ ենք ու հաղթահարելո՛ւ ենք այդ ճանապարհի խոչընդոտներն ու մարտահրավերները, և դա անելու ենք նաև մեր բարեկամների աջակցությամբ:

Տպել
647 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան