Իրանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Զարիֆի խոսքերը Ռուսաստանի ու Սուլեյմանիի մասին

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն մեկնաբանել է նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքերը՝ Ռուսաստանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների, ինչպես նաև դրանցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Քասեմ Սուլեյմանիի դերի մասին, հայտնում է РИА Новости-ն:

Խաթիբզադեն կոչ է արել արտգործնախարարի ելույթը դիտարկել ամբողջությամբ, այլ ոչ թե առանձին հատվածներով: «Այս խոսակցությունը ձայնագրվել է միայն պետական կոշտ սկավառակների վրա և նախատեսված չի եղել հրապարակման: Անհասկանալի է, թե ում կողմից և ինչ նպատակներով է այն այդպես ընտրովի հրապարակվել մամուլում»,- ասել է նա:

Միաժամանակ, արտգործնախարարության խոսնակը շեշտել է, որ Զարիֆը «հարգանքով է խոսում Սուլեյմանիի, նրա անցյալի և սերտ հարաբերությունների, նրա իմաստության, քաջության և խոհեմության մասին»:

Իրանի արտգործնախարարը, որի խոսքերը հրապարակել էր The New York Times-ը, դատապարտել է Սուլեյմանիի որոշումը՝ թույլ տալ ռուսական ռազմական ինքնաթիռներին թռչել Իրանի վրայով՝ Սիրիան ռմբակոծելու համար, ինչպես նաև ռազմական տեխնիկա և անձնակազմ տեղափոխել Սիրիա պետական Iran Air ավիաընկերության միջոցով՝ առանց կառավարության գիտության:

Զարիֆը նաև կարծիք է հայտնել, որ գեներալն, իբր, աշխատել է Մոսկվայի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի գործարքը խափանելու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ համաձայնագիրը հաջողություն ունենա և «բոլոր ջանքերը գործադրում է»՝ խոչընդոտներ ստեղծելու համար:

Դիտորդները նկատել են, որ Իրանի արտգործնախարարի խոսքերն արտահոսել են երկրի համար դժվար պահին: Ներկայում Թեհրանը Վիեննայում Եվրոպայի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ միջուկային գործարքը նորից կյանքի կոչելու համար: Համաձայնագիրը կնքվել է 2015-ի ամռանը Թեհրանի և վեց միջնորդ երկրների միջև: 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարեց գործարքից միակողմանի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանն էլ համաձայնագրից հրաժարվելու մասին հայտարարեց 2020-ի հունվարին:

Տպել
975 դիտում

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան