Պոլիտեխնիկի շուրջ հանգուցալուծումը երևում է. ԿԳՄՍՆ-ն ռեկտորի ընտրության արդյունքները ներկայացրել է հաստատման

27/04/2021 schedule11:57

Երկար ուսումնասիրություններից հետո Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները ներկայացրել է հաստատման: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը:

Նշենք, որ ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարը որոշել է հաստատման ուղարկել Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մանրամասն ուսումնասիրվել են Հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից ուղարկված փաստաթղթերը. ընթացակարգերը պահպանված էին:

«Որոշակի տարընկալումներ կային Հաշվիչ հանձնաժողովի անդամների մեջ եւ իրենց աշխատակարգում, բայց դա չէր կարող էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սահմանված կարգով հաշվիչ հանձնաժողովի արձանագրություն եղել է, եւ 5 անդամներից 3-ը իրենց ստորագրությունը դրել են արձանագրության տակ: Այսինքն՝ Հաշվիչ հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված: Հստակ սահմանված արձանագրության տարբերակ էլ կար, բայց անդամները տեղում կազմել էին արձանագրություն եւ ստորագրել»,- նշեց նա:

Նախարարության պաշտոնյան հավելեց նաեւ, որ, ըստ ընթացակարգի, Պոլիտեխնիկի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները հաստատելու մասին որոշման նախագիծը մինչեւ Կառավարության հաստատմանը ներկայացվելը՝ ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ կարծիքի:

««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության, նախագիծը շրջանառել ենք, որպեսզի Հայաստանի հիմնադրի անունից Կառավարությունը հաստատի ռեկտորի արդյունքները՝ Գոռ Պատվականի Վարդանյանին՝ որպես ընտրված ռեկտոր նշանակելով»,- ասաց Լուսինե Գրիգորյանը:

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության կարգում նշված է, սակայն, որ արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահն ու անդամները: Ավելի վաղ, ի դեպ, նաեւ այդ հանգամանքն էր վկայակոչվում՝ ցույց տալու համար ընթացակարգի խախտումները: Հարցին, թե այս դեպքում, երբ արձանագրությունը չի ստորագրվել հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամների, այդ թվում՝ նախագահի կողմից, որոշումը կարո՞ղ է իրավաչափ համարվել, Լուսինե Գրիգորյանը նշեց, որ այդտեղ որեւէ խնդիր չկա, ապա հավելեց.

«Փոքր հանձնաժողովի ընթացակարգային թերությունը չի կարող ազդել ամբողջ մրցույթի արդյունքի վրա: 5 անդամից բաղկացած հանձնաժողովից 3-ը ստորագրել են եւ արձանագրել են այն, ինչ կատարվել է, հետեւաբար որոշումն իրավաչափ է»:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից:

Նիստի ժամանակ հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից երկուսը, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը, հրաժարվեցին այդ հանձնաժողովի անդամ լինելուց: Մամիկոնյանն իր լիազորությունները վայր դնելը պատճառաբանեց նրանով, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները սահմանված նմուշից շեղված նշումներով երկու քվեաթերթիկները վավեր էին համարել: Հայտնվելով բավականին անորոշ իրավիճակում՝ մյուս անդամները, այնուամենայնիվ, հաստատեցին քվեարկության արդյունքները: Ընտրությունից հետո, սակայն, հայտարարվեց, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ: Բավականին երկար ժամանակ Կրթության նախարարությունն ուսումնասիրում էր հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից ուղարկված պաշտոնական գրությունը՝ պաշտոնական որեւէ դիրքորոշում այդպես էլ չհայտնելով:

Նշենք նաեւ, որ Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս 5 թեկնածուները միասին դեմ էին արտահայտվում ընտրապայքարում մնացած միակ թեկնածու Գոռ Վարդանյանի դեմ՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին կոչ անելով չվերարտադրել բուհի անփառունակ շարունակական կառավարումը:

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչված Գոռ Վարդանյանը 2012-2017 թթ․ եղել է նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը, 2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով, դրա նախորդող տարիներին՝ 2011-2017 թթ.՝ Ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի պատգամավոր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պաշտոնից ազատվել էր պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Այժմ ռեկտորի լիազորությունները կատարում է նույն համալսարանի ՀԱՊՀ Միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը:

Տպել
3275 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին