Երկիրը խառնելով՝ ցանկանում են իշխանությունն իրենց վերադարձնել. Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում տեղի ունեցած դեպքերի մասին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները մերժում են կալանավորվել Սյունիքի աղմկոտ դեպքերով անցնող առանցքային մեղադրյալներին: Մասնավորապես դատարաններում քննվել են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, վերջինիս եղբորը, Մեղրիի համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին եւ մյուսներին կալանավորելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունները եւ մերժվել: 

Ընդհանուր առմամբ, նախորդ շաբաթ վարչապետի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 27 անձ: Երեկ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը: Հարցին՝ մեղադրյալներից քանիսի՞ կալանավորելու միջնորդությունն է բավարարվել, քանիսինը՝ մերժվել, ՔԿ խոսնակը չպատասխանեց: Թադեւոսյանը նաեւ չասաց՝ գործով հետախուզվող անձինք կան, թե ոչ: Ըստ խոսնակի՝ այս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն: «Լրացուցիչ տեղեկություններ լինելու դեպքում ՔԿ-ն տեղյակ կպահի»,- փոխանցեց Թադեւոսյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ փոխանցեց, որ առաջին ատյանի դատարանների որոշումները՝ մեղադրյալներին չկալանավորելու վերաբերյալ, դեռ չեն ստացել. «Դատարանների պատճառաբանություններին եւ ներկայացրած հիմքերին ծանոթանալուց հետո յուրաքանչյուր գործի պարագայում դատախազությունը դիրքորոշում կարտահայտի բողոքարկելու կամ չբողոքարկելու վերաբերյալ»,- հավելեց Գոռ Աբրահամյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած դեպքերին եւ դրանց հետագա զարգացումներին, նշեց. «Իրավապահ համակարգը, քննչական մարմինները իրենց գործունեությունը պետք է կառուցեն ճիշտ փաստերի հիման վրա, մեղադրանքի հիմքում փաստացի նյութը պետք է լինի շատ ամուր: Բայց այն, ինչ տեղի է ունեցել, բոլորս ենք տեսել: Այնտեղ (Սյունիքում) խուլիգանությունն ակնհայտ էր: Դրա կազմակերպվածության բնույթը պետք է դարձնել ապացուցելի: Դա շատ կարեւոր է, պետք է պարզ երեւա, որ Սյունիքում ոչ թե հախուռն գործողություններ են տեղի ունեցել, այլ կազմակերպված սադրանք»:

Քոչարյանի խոսքով՝ դատարանները խուլիգանության դրսեւորումները չեն ցանկանում տեսնել. «Այն հանցակազմը, որը երեւում էր էկրաններից, թաքցնել հնարավոր չէ: Այսպես թե այնպես քննությունն իրականացնող մարմինը հասնելու է նրան, որ հայտնաբերի կազմակերպիչներին, եւ բացահայտվելու է սադրանքի բուն իմաստը: Այնտեղ միայն վարչապետի ճանապարհը փակելը չէր: Ըստ էության՝ ամեն բան կախված է նաեւ Զանգեզուրի եւ դրա անվտանգության հետ: Քննությունն անպայման հասնելու է նրան, որ կազմակերպիչների մասով կունենանք բացահայտումներ, այդ ժամանակ կտեսնենք, թե դատարանները ի՞նչ պետք է ասեն»,- ասաց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ակցիայի մասնակիցների ուզածը մեծ սադրանքի հասնելն էր.

«Ի պատիվ պետական պահպանության տղաների՝ նրանց սադրանքը կանխվեց, որովհետեւ նրանց ուզածը միայն հայհոյանքները ու մեքենայի վրա կանգնելը չէր: Նրանք շատ կուզեին, որ պետական պահպանության աշխատակիցները գնային կոշտ ուժային հակահարված կիրառելուն, ինչի իրավասությունն ունեին, սակայն չգնացին դրան: Սա չպետք է դիտել որպես թուլություն, այլ պետք է դիտել այն տեսանկյունից, որ քաղաքական օրակարգ թելադրողը սադրանք իրականացնողները չպետք է լինեն: Այսօրվա քաղաքական օրակարգն արտահերթ ընտրությունների թափանցիկ անցկացումն է»:

Անդրադառնալով այն պնդումներին, որ միջադեպի ժամանակ ոստիկանությունն անգործության է մատնված եղել՝ Քոչարյանը նկատեց.

«Ոստիկանությունն իր ուժային գործողություններից առաջ իրականացնում է շատ ավելի ընկալելի գործիքակազմ. խոսել, բացատրել, համոզել, հեռու պահել սադրանքներից: Ուժ կիրառելն ամենահեշտն է: Եվ այդ փոքրաթիվ սադրիչների վրա ուժ կիրառելով՝ այդ նույն սադրիչներին կտանք հնարավորություն երկիրը տանել խոր ցնցումների... Երկիրը խառնելով՝ նրանք ցանկանում են շանս ունենալ իշխանությունն իրենց վերադարձնելու: Բայց մոռանում են, որ հեղափոխությունը դրա համար չի արված: Հեղափոխությունն արված է, որ այդպիսի երեւույթները մերժվեն հավերժ»:

Խոսելով սյունեցիների՝ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սյունեցիների քվեարկությամբ կտեսնեք, որ նրանք ոչ մի կապ չունեն այն սադրանքների հետ, որոնք կառավարվում են առանձին խմբերի կողմից: Հարցին՝ ովքեր են այդ կառավարիչները, Անդրանիկ Քոչարյանը անուններ չնշեց. «Քննության արդյունքները կտան անուններ»:

Դիտարկմանը, որ Սյունիքի դեպքերին ականատես լինելով՝ քաղաքացիների կողմից կրկին հարց է առաջանում՝ ե՞րբ է լինելու թավիշի վերջը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց. «Թավիշի սկիզբը ու ավարտը կարձանագրվի հունիսի 20-ին»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2057 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում