Առաջին մարդը, որ Մեղրին ուզում էր տալ Լաչինի դիմաց, Քոչարյան Ռոբերտն էր․ Գրիգոր Հարությունյան․ civic.am

«Այս պահին Մեղրիում խաղաղ է, հանգիստ վիճակ է, ոչ մի լարվածություն չկա, այդ լարվածությունն արհեստական էր։ Սարքեցին մեր ժողովրդի գլխին, խայտառակ արին մեզ։ Մեղրեցուն հարիր չէր էդ տիպի հայհոյանքները, Մեղրիի ժողովրդի ինտելեկտը ուրիշ է, սա չգիտեմ՝ ինչ սերունդ է սենց դաստիարակվել, մեծացել, պատրաստվել․ ամոթ բան էր»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով ապրիլի 21-ին վարչապետի այցը խոչընդոտելու միջադեպի մասին՝ ասել է ՀԺԿ անդամ, Մեղրիում բնակվող Գրիգոր Հարությունյանը։

Նա նշել է, որ ինքը լուրջ հարցեր ուներ վարչապետին՝ կապված ջրամբարի, գազաֆիկացման, հյուսիս-հարավի հետ։ Այնուհետև նա նշեց, որ Մեղրիում առողջապահություն գոյություն չունի, ոչ էլ բժիշկ կա։

«Ես կառավարության որոշում էի նախապատրաստել, դեռ 2000 թվին էր, անցկացրեցինք, որ տարեկան Բժշկական համալսարանում Մեղրիին տեղեր հատկացվեին։ Կառավարության որոշումն ընդունվեց, էսքան տարի է գնացել, սովորել են, ո՞ւր են էդ բժիշկները, ո՞ւմ էրեխեքն են գնացել, ի՞նչ է եղել, ինչո՞ւ Մեղրիում բժիշկ չկա։ Էս վիճակն է կոնկրետ։

Էս ամենը նաև իրենց թուլության արդյունքն է, բաց են թողել։ Մեղրին ի՞նչ իրավունք ուներ գար, էսպիսի վիճակի հասներ, ի՞նչ է նշանակում էս ձևի բանդա ձևավորվի, Քաջարանից, Երևանից գան, էստեղ բաներ կազմակերպեն։ Խեղճուկրակ երեխեք էլ կան։ Ափսոսում եմ՝ ընկել են էդ հոսանքի տակ, էդ պրոպագանդայի տակ, չգիտեմ, էդ փողի դիմաց․ ընտանիքներ ունեն, չէ՞, փոքր տեղ է, բոլորն իրար ճանաչում են, էս ընտանիքներին խառնել են իրար։ Եվ ասեմ, որ ժողովուրդը ցավով է տանում այս ամենը և գտնում է, որ երկրում օրենք պետք է գործի, մարդիկ վախենում են խոսեն»,- ասել է Գրիգոր Հարությունյանը։

Այնուհետև նա ասաց, որ մեղրեցիների շրջանում լուրեր են շրջանառում, որ Մեղրին տալու են, բայց, Գրիգոր Հարությունյանի խոսքով, Մեղրին տվողը Քոչարյանն է, նա էր, որ ուզում էր Մեղրին փոխեր Լաչինի հետ, իսկ այդ երիտասարդները չեն հասկանում։ 

«Առաջին մարդը, որ Մեղրին ուզում էր տար Լաչինի դիմաց 2000 թվականին, Քոչարյան Ռոբերտն էր։ Էդ հարցը ԱԺ-ի Պետաիրավական հանձնաժողովում ես ու Վիկտոր Դալլաքյանը կազմակերպեցինք, քննարկում եղավ, Վարդան Օսկանյանն էլ եկավ, քննարկմանը մասնակցեց։ Լրագրողների ու բոլորի ներկայությամբ Վարդան Օսկանյանը տարբերակներ էր ասում, թե ինչ են քննարկել․ Արաքսի ափով 1,5 կմ լայնությամբ, էստակադայի տարբերակ, Մեղրիի փոխանակում, ու այս սենց բաներ էին դուրս տալիս, մենք կանգնեցրել ենք էդ պրոցեսը, իրենք ռիսկ չարեցին, որ ավելի խոր գնային։

Իսկ Քոչարյան Ռոբերտը, որի ամբողջ գործունեությունը իր ղեկավարման տարիների ընթացքում ես ուսումնասիրել եմ, ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը կործանվի, սկսած քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծում, իր էդ կեղտոտ ընտրություններով՝ արտագաղթի նպաստում, բիզնեսների խլում․ բոլոր ռազմավարական ձեռնարկությունները սեփականաշնորհվել են Քոչարյան Ռոբերտի ժամանակ։

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մասնավորեցվել են մինչև 35 աշխատատեղ ունեցող ձեռնարկություններ, կաֆեներ, վարսավիրանոցներ, այ էս տիպի բաներ։ Իսկ ծանր արդյունաբերությունը, կոմունիկացիաները, տրանսպորտը, ատոմակայանը՝ ֆինանսական կառավարում, «Արմենտել»-ը, մյուսը-մյուսը․ էդ բոլորը արելա Քոչարյան Ռոբերտը։

Ինքը խնդիր էր դրել Հայաստանը կործանելու և այդ ուղղությամբ էլ տանում է, կիսատ է մնացել, ուզում է շարունակի, իսկ ջահելները չեն հասկանում։ Բա ի՞նչ եք ուզում, Քաջարանի կոմբինատը տարեկան 200.000 միլիոն շահույթ է բերում, բա ուր են գնում այդ փողերը։ Ռուսների անունն են գցել մեջտեղ, իբրև թե ռուսներն են։ Սուտ է, մի երկու հոգի ռուս էլ կան մեջները, նույնը Քաջարանի կոմբինատը, բոլորը գիտեն, որ Սերժը լուրջ մասնակցություն ունի էնտեղ։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մի բելազի գնով վաճառվել է, իշխանություններն էլ լռվել են, չգիտեմ՝ ինչ են անում, թավիշ են անում»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։ 
       
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տպել
2640 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ