Վիշտը դեմքին, հույսն աչքերում. զոհված զինծառայողների ծնողները դիմում են վերարտադրողական կենտրոններ՝ նորից մայրանալու

Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողները նորից մայրանալու հնարավորություն ունեն: Որոշ ծնողներ արդեն դիմում են համապատասխան բժշկական կենտրոններ:

Որդեկորույս մայրերը զավակ ունենալու ցանկության դեպքում կարող են դիմել և օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար: Այս տարվա փետրվարի 25-ին Կառավարաությունը փոփոխություններ կատարեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդ որոշման, շահառուների ցանկին ավելացան Արցախյան պատերազմի հետևանքով իրենց տղաներին կորցրած ծնողները, ընդ որում՝ ոչ միայն զինծառայողների, այլեւ պատերազմին մասնակցած կամավորների:

Ընդ որում, եթե շահառուների մյուս խմբերի դեպքում գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, նրանք պետք է  անզավակ լինեն և դիմեն մինչև 42 տարեկանը, ապա պատերազմում զոհվածների մայրերի դեպքում սահմանափակում չկա, իսկ ծառայությունից կարող են օգտվել մինչև 53 տարեկանը:

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով բժշկական ծառայություն մատուցող կենտրոները Երևանում հինգն են ՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» («Մարգարյան ծննդատուն»), «Շենգավիթ բժշկական կենտրոն», «Ֆերթիլիթի պտղաբերության կենտրոն», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ («Հանրապետական ծննդատուն») և «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Մոր և մանկան առողջության կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևը մեզ հետ զրուցում ասաց՝ զավակ կորցրած ծնողների նորից երեխա ունենալու ցանկությունը մեծ է, մայրերը կենտրոն են դիմում վիշտը դեմքին, բայց հավատը աչքերում: 

«Բավականին քանակով ծնողներ են դիմել, կոնկրետ թիվ չեմ կարող նշել, բոլորին անհրաժեշտ ծառայությունները տրվում է պետպատվերի շրջանակում, եթե որևէ մեկը այս ծնողների նկատմամբ գումարային հարց բարձրացնի, դա հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ոչ մի ծնողի չենք մերժել, բոլորը հնարավորություն են ունենում օգտվել վերարտադրողական ծառայությունից և նորից բալիկ ունենալ»,- ասաց նա:

Ծնողները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունից օգտվելու համար բժշկական կենտրոներ են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը՝ իրենց անձնագրերը, զոհված երեխայի մահվան վկայականը: Ըստ բժշկի՝ որդեկորույս ծնողների դիմումները կարող են մերժվել միայն, եթե նրանք ունեն առողջական լուրջ խնդիրներ:

«Արդեն ունենք հղիության դեպք, մայրիկը 7-8 շաբաթական հղիություն ունի: Ծնողները դիմում են մեզ, ներկայացնում են անհրաժեշտ փաստատթղթերը, մենք իրենց տվյալները ներկայացնում ենք նախարարության: Բավականին արագ դրական պատասխանը ստանում ենք՝ մեկ շաբաթ կամ 5 օրվա ընթացքում: Այլևս կարիք չկա, որ սպասենք դրական պատասխանը ստանալուն, մենք սկսում ենք գործընթացը, եթե հակացուցում չկա»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով՝ նորից երեխա ունենալու համար դիմում են նաև պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք, սակայն, ծառայությունից օգտվել չեն կարող, քանի որ իրենց երեխան զոհվածների ցուցակում չկա: Բժիշկն ասում է՝ հոգեբանական տեսանկյունից շփվել զավակ կորցրած ծնողների հետ՝ դժվար է: «Ցավում եմ, որ անհետ կորած ծնողներին մերժում ենք, իհարկե, հույս կա, որ իրենց երեխան մի օր գուցե գտնվի, բայց ես կուզեի իրենց էլ օգնեինք, նորից երեխա ունենային։ Հոգեբանորեն շատ դժվար է, երբ ծնողները դիմացդ նստած ամեն բառը ասելուց հետո լալիս են, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր ազգի կորուստը վերականգնենք: Հույսը վերջում է մահանում, տա Աստված, որ մենք կարողանանք բոլոր զոհված տղաների քանակը վերականգնենք, դա իմ ցանկությունն է»,- ասաց Գեորգի Օկոեւը:

10-ից ավելի որդեկորույս ծնող էլ արդեն դիմել է «Աստղիկ բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության կլինիկա»: Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ ծնողները, ճիշտ է, դեռ չեն հաղթահարել վիշտը, բայց ցանկանում են տանը նորից երեխայի ձայն լսել:

«Ծնողները հոգեբանական շատ ծանր վիճակում են, բայց հույս ունեն, որ նորից երեխա կունենան: Ճիշտ է, մի փոքր խնդիրներ են լինում, որովհետև դիմում են 42 տարեկանից բարձր մայրեր, որոնց ձվաբջիջները արդեն սահմանափակ են լինում, նման դեպքում դիմում ենք դոնորական ձվաբջիջի օգնությանը, մի կին ունենք 46 տարեկան, նա, օրինակ, կմայրանա դոնորական ձվաբջիջի միջոցով»,- մեզ հետ զրույցում ասաց Լիանա Բադիկյանը:

Այստեղ նույնպես դիմելու կարգը նույն է, միակ խնդիրը, որի պատճառով կարող է որդեկորույս ծնողների դիմումը մերժվել՝ նորից առողջականն է: «Անհրաժեշտ հետազոտություն են անցնում, եթե որևէ խնդիր չի լինում, արդեն սկսում ենք մայրանալու գործընթացը: Ունենք մեկ դեպք, երբ հետազոտության ընթացքում պարզվեց, որ կինը ունի կրծքի քացկեղ, այստեղ արդեն նա չի կարող մայրանալ,  քանի որ երեխա պետք  է կրի, դա բարդ հետևանք կարող է ունենալ իր համար: Բայց բացի առողջական խնդիրների առկայությունից, նախարարությունը որևէ ծնողի չի մերժել, բոլոր ծնողները հույս ունեն, որ կունենան մի զավակ և իրենց կյանքը նորից կիմաստավորվի»:

Հայրենիքի պաշտպանության համար  իրենց զավակներին կորցրած ծնողները նորից  զավակ ունենալու համար դիմում են նաև «Պտղաբերության կենտրոն»: Այստեղ մոտավորապես 20-ից ավելի որդեկորույս մայր կրկին կլսի երեխայի ճիչը:

«Ծնողները գալիս են մեզ մոտ, դիմում են մեզ եվ դիմելուց հետո մեր կենտրոնի բժիշկները սկսում են արտամարնային բեղնավորումը, այլեվս կարիք չկա դիմումները ուղարկել նախարարություն։ Գործընթացը սկսելուց հետո միայն, այդ ծնողների տվյալները ուղարկում ենք նախարարությանը։ Դիմում են 40-42 տարեկան և ավելի տարիք ունեցող մայրերը: Չեն շեշտում՝ տղա երեխա են ուզում կամ աղջիկ, իրենք ոգևորվածությամբ և մեծ հույսով ուղղակի սպասում են նորից զավակ ունենալուն»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:

«Շենգավիթ բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական բաժին» էլ դիմել են 6 որդեկորույս ծնողներ: «Քանի որ ծրագիրը նոր է, ծնողները դեռևս նոր են դիմում մեզ»,- ասաց վերարտադրողական բաժնի մասնագետ Մարգարիտ Գրիգորյանը։

Մասնագետի խոսքով՝ իրենց որդիներին պատերազմում կորցրած ծնողները ցանկանում են հատկապես լույս աշխարհ բերել տղա երեխա, ուզում են ապրել և ուրախություն զգալ։  Մայրանալու համար դիմում են նաև փոխնակ մոր օգնությանը։

«Ես մտածում էի, որ այդ ծնողները երևի հոգեպես պատրաստ չեն լինի նորից երեխա ունենալուն, որ իրենց հետ դժվար կլինի, բայց, երբ որ սկսեցին մեզ դիմել, հասկացա՝ բոլորն էլ կարծում են, որ կյանքը պետք է շարունակել,  կարող են նորից ուրախություն գտնել։ Այսինքն՝ իրենք հոգեպես ծանր վիճակում են, բայց շատ ոգևորված և հույսով սպասում են, որ նորից երեխայի ձայն լսեն։  Ճիշտ է, հիմնականում շեշտը դնում են տղա երեխայի վրա, կարևորում են, որ նորից տղա ծնվի: Այսինքն՝ ցանականում են նախօրոք որոշել սաղմի սեռը, բայց մենք բացատրում ենք իրենց, որ հատուկ սեռով պայմանավորված հղիությունը իմաստ չունի: Այսինքն՝ նախօրոք երեխայի սեռը հնարավոր է որոշել, դա արվում է հատուկ հետազոտությամբ, բայց նախ դա օրենքով արգելված է, և արվում է միայն որոշակի բացառությամբ, օրինակ՝ եթե կինը չի կարող լույս աշխարհ բերել աղջիկ երեխա, որովհետև ինչ-որ բջիջի խնդիր ունի, այդ դեպքում նախօրոք որոշվում է սաղմի սեռը: Ունենք արդեն նաև զույգեր, ովքեր ցանկանում են փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ, քանի որ իրենց տարիքը բարձր է»,- ասաց նա։

Վերարտադրողական բաժնի մասնագետի խոսքով՝ սա լավ հնարավորություն է ծնողների համար, որպեսզի իրենք նորից գտնեն իրենց կյանքի իմաստը։

Հանրապետական ծննդատան բժիշկ Վահան Վարդապետյան էլ մեզ հետ զրույցում նշեց՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել երեք որդեկորույս ծնող։ Նրանցից միայն երկուսի դեպքում են սկսվել անհրաժեշտ հետազոտությունները, երրորդ ծնողը առաջին այցից հետո այլևս չի այցելել կենտրոն:

Մենք նաև առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզել՝ ինչ որոշում է նախատեսում նախարարությունը, եթե Արցախյան այս վերջին պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները նույնպես ցանկանում են զավակ ունենալ։ Պարզվեց, որ այդ ծնողների դիմումները նախարարությունը արդեն ստացել է։ Մի քանի ծնողները արդեն վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցով կրկին մայրանալու հնարավորություն են ստացել։

«Անհետ կորած զինծառայողների ծնողները դիմում են արդեն մեզ՝ բժշկական կենտրոների փոխարեն: Իրենց համար գործում է նախարարի հատուկ հրամանը, որպեսզի կարողանան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով մատուցվող բժշկական ծառայությունից, այն դեպքերում եթե նրանք ծրագրում ընգրկված չեն: Աջակցել ենք բոլոր այն ծնողներին, ովքեր դիմել են, որևէ մեկը չի մերժվել»,- մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մոր և մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը:

Մերի Խաչատրյան

 

Տպել
1705 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին