500 հազար դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածների՝ անկախ հաշմանդամության կարգից

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, վարչության առողջապահական գծով տեղակալ Արմեն Նազարյանը, գնդապետ Մարտին Մկրտչյանը, ՀՀ ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Ռազմիկ Մարիկյանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներկայացնելով քննարկում կազմակերպելու շարժառիթը, նշել է. «Այսօր շատերը չգիտեն սոցիալական ծրագրերից օգտվելու ձեւերը եւ խճճվում են բյուրոկրատական քաշքշուկների մեջ»:

Գնդապետ Ավետիսյանը հանդես է եկել զեկույցով, որի շրջանակներում համապարփակ տեղեկատվություն ներկայացրեց Պաշտպանության նախարարության կողմից վերջին ամիսների ընթացքում իրականացրած զինծառայողների սոցիալական ապահովմանը միտված ծրագրերի վերաբերյալ։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմում զոհված 3039 քաղաքացու անձնական գործ նախարարությունը փոխհատուցումներ իրականացնելու նպատակով փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս պահին, իրենց ունեցած տվյալներով, հաստատված է 2500 քաղաքացու փոխհատուցման հայտ:

Հիմնադրամ է ուղարկվել 556 անհետ կորած զինծառայողի ընտանիքի դրամական փոխհատուցման հայտ: Կառավարության որոշմամբ՝ անհետ կորած անձանց ընտանիքները, որոնք դեռեւս որեւէ կարգավիճակ չեն ստացել, վեց ամիս կստանան 300.000 դրամ փոխհատուցում:

Ավետիսյանի խոսքով՝ 500.000 դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածների՝ անկախ հաշմանդամության կարգից. «Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը եւ աշխարհագրական հեռավորությունը՝՝ որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի եւ տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը: Ապա վերջիններս յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացնում են վարչություն, որն իրականացվում է տվյալների ճշգրտում, դրանից հետո՝ ուղարկում հիմնադրամ»:

Առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամության կարգ է ստացել 301 զինծառայող:

Ալեքսանդր Ավետիսյանը տեղեկացրել է, որ ունեն տվյալների հավաքագրման խնդիրներ, որը վերաբերում է հատկապես վիրավորվածներին:

Նախարարությունը փոխհատուցում է նաեւ զոհված զինծառայողների թաղման, ինչպես նաեւ գերեզմանների բարեկարգման ծախսերը՝ տրամադրելով համապատասխանաբար 1մլն 400 հազար եւ 700 հազար դրամ:

ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության պետը պատասխանել է նաեւ պատգամավորների ու հրավիրյալների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են զոհվածների վարկերին եւ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալուն:

Տպել
1030 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին