Աջակցության նոր ծրագրեր, տնտեսություն ու ներքին խնդիրներ. Պուտինն ավանդական ուղերձից բացառել էր արտաքին թեմաները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով դիմել է դաշնային խորհրդին՝ իր պաշտոնավարման ընթացքում 17-րդ անգամ:

ՌԴ նախագահը խոսել է ամենատարբեր հարցերի մասին, տվել հանձնարարականներ, ստացել հարցերի պատասխաններ: Իր խոսքի հենց սկզբում Պուտինն ասել է, որ այս անգամ իր ուղերձը կառուցել է մեծամասամբ ներքին հարցերի շուրջ: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին հայտնել է, որ վերջինս անցնող գիշերը սահմանվածից քիչ է քնել ու պատրաստվել ուղերձին, որի բովանդակությունն հիմնականում եղել է առողջապահության, սոցիալական քաղաքականության, տնտեսության խնդիրների մասին: Իհարկե, մի քանի խոսքով անդրադարձ է եղել  արտաքին հարցերի մասին ու բառացիորեն մի քանի խոսք `անվտանգության հարցերի վերաբերյալ:

ՌԴ նախագահի հերթական ուղերձը, լրատվամիջոցների գնահատմամբ,  թերևս ամենասոցիալականն էր: Վլադիմիր Պուտինը մեկ ժամ խոսել է  երեխաների, ընտանիքների դպրոցականների, ուսանողների, բժիշկների, ուսուցիչների և գրեթե քայքայված զբոսաշրջային բիզնեսի աջակցության միջոցառումների մասին, որոնք առաջիկայում նախատեսվում են: Բոլոր նախաձեռնությունների համար, պլանի համաձայն, կառավարությունը երկու տարվա ընթացքում ծախսելու է շուրջ 400 միլիարդ ռուբլի: Եվ օժանդակության կազմակերպումը լինելու է արագ՝ «առանց ավելորդ թղթեր, վկայագրեր և բյուրոկրատական քաշքշուկ»: Ինչ վերաբերում է արտաքին աշխարհին, ապա Ռուսաստանը կկարողանա պաշտպանել իր շահերը ամենուր, խոստացել է պետության ղեկավարը:

Նախագահը սկսել է նախորդ տարվա իրադարձություններից, երբ աշխարհը բախվեց համաճարակին:

Նա հիշել է  գերհագեցած հիվանդանոցները, դիմակների պակասը, խանութների դատարկ դարակները. «Համաճարակը զարգանում էր, բայց անհանգստության հետ մեկտեղ վստահություն կար, որ Ռուսաստանը կհաղթահարի փորձությունները»: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռուսներին համաճարակի ընթացքում հսկայական ներդրման և քրտնաջան աշխատանքի համար: Առողջապահության ոլորտի աշխատողները, գիտնականները, բիզնեսը, արտադրությունը. Յուրաքանչյուր ոք, ով աշխատում էր սեփական  կյանքի ռիսկի տակ, ըտ նախագահի, անում  էր տհաճ, բայց անհրաժեշտ նախազգուշական միջոցներ:

Այս համատեքստում Պուտինը կոչ է հնչեցրել. «Խնդրում եմ, ևս մեկ անգամ դիմում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին ՝ պատվաստվեք: Հակառակ դեպքում, աշնանը կոլեկտիվ իմունիտետ ձևավորել չի հաջողվի»:

Պուտինը նշել է, որ համաճարակը թեև ծանր հարված է հասցրել կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ ժողովրդագրությունը, բայց Ռուսաստանը չի հրաժարվի իր նպատակներից: Ծնելիության մակարդակը խթանելու համար նախագահը առաջարկել է բավականին լայն նախաձեռնություններ: Նա հիշեցրել է, որ ամբողջ տարին երեխաներ ունեցող բոլորընտանիքներին աջակցում էին ուղղակի վճարումներո վ՝ «առանց վկայականների, թղթեր և բյուրոկրատական համակարգ»: Ի դեպ, այստեղ նա գովեստի խոսքեր է շռայլել կառավարության հասցեին և իշխանության բոլոր օղակներին խորհուրդ տվել սովորել աշխատել առանց փաստաթղթերի: Օրինակ, դաշնային նպաստներ և կենսաթոշակներ տրամադրել մեկ պատուհանի ռեժիմով. «առանց դատարանների միջով անցնելու»:

Դպրոցականների ընտանիքներից յուրաքանչյուրին կվճարվի եւս 10 հազար ռուբլի, սա կանդրադառնա նաև նախադպրոցական տարիքի երեխաների վրա: Արդեն 78 մարզերում սահմանվել է երրորդ երեխայի նպաստ, ներդրվել է սուբսիդիա երեքից յոթ տարեկան երեխաների համար , իսկ հուլիսին պատրաստվում է աջակցության համապարփակ ծրագիր:

Այժմ ձեզ հարկավոր է հատկապես աջակցել միայնակ ծնողներին: «Կներեք, որ խոսում եմ նման առօրյական հարցերի մասին, բայց մարդիկ ապրում են հենց դրանով», - ասել է Պուտինը: Հուլիսի 1-ից միայնակ ծնողների ընտանիքներում 8-16 տարեկան երեխաներին կտրամադրվի միջինը 5600 ռուբլի ամսական:

Դպրոցականներին, հիշեցրել է Պուտինը, արդեն անվճար սնունդ է տրամադրվել: Եվ որպեսզի մանկական ճամբարներում հանգիստը հնարավորինս մատչելի լինի, նա առաջարկել է վերադարձնել վճարված կտրոնի արժեքի կեսը:

Նախագահը նույնիսկ նշել է  ալիմենտի հավաքագրումը և խոստովանել. «Դե, սա խնդիր է, ցավոք, մեր երկրում: Ընթացակարգը չպետք է նվաստացնի մարդուն: Տգեղ է, որ մայրը ՝ երեխային գրկած, թակում է իշխանությունների դռները»:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ երեխաների պաշտպանությունը պետության պատասխանատվությունն է:

Կյանքի դժվարին  իրավիճակում հայտնված ապագա մայրերին կտրվի ամսական 6350 ռուբլի նպաստ: Բարձրացվելու է հիվանդության արձակուրդի վճարը մինչև 7 տարեկան երեխաների խնամքի համար՝ հարյուր տոկոսով: Հիմա դա կախված է աշխատողի աշխատանքային ստաժից, ինչը նշանակում է, որ երիտասարդ մայրերը շատ քիչ են ստանում, ինչը, իհարկե, չի խթանում ծնելիության մակարդակը:

Համաճարակն իջեցրել է բնակչության եկամուտները, ուռճացրել գները: «Բայց ոչ ոք չի ասում, որ մենք գներ ենք սահմանելու, կան շուկայի մեխանիզմներ. Գլխավորն այն է, որ ապահովվի ռուսաստանցիների իրական եկամուտների աճը և առաջընթաց գրանցվի աղքատության դեմ պայքարում, - ասել է Պուտինը:

Նախագահը հիշեցրել է, որ գործնականում ոչ մի այլ տեղ չկա բարձրագույն կրթության այդքան անվճար հասանելիություն, որքան Ռուսաստանում: Եվ շուտով համալսարաններում կբացվեն բյուջեի կողմից ֆինանսավորվող եւս 45 հազար տեղեր: Առնվազն հարյուր ուսումնական հաստատություն դրամաշնորհ կստանա ուսանողների համար տեխնոլոգիական կենտրոններ ստեղծելու   համար:  Կառուցվելու է  1300 նոր դպրոց, գնվելու է 16000 դպրոցական ավտոբուսն, բարձրացվելու է միջին մասնագիտական կրթության ուսուցիչների աշխատավարձերը և ստեղծվելու է Մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամ:

«Եվ, կարծես, շուտով կվերանայվեն դպրոցական պատմության գրքերը: Ես զարմացած  զարմացած նայում եմ այնտեղ գրվածին: Կարծես  մեր մասին չէ՞: Ո՞վ է գրում, ո՞վ է թողարկում  նման դասագրքերը: Զարմանալի է, այնտեղ ամեն ինչ կարելի է գրել: Ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել»:

Պուտինը խոսել է նաև ամենակարևոր գիտական նախագծերի մասին: Դրա համար մինչ 2024 թվականը կհատկացվի 1,63 տրիլիոն ռուբլի: Կհայտնվեն նորարարական ծրագրեր, որոնք կստանան պետական նշանակության կարգավիճակ: Ռուսաստանին անհրաժեշտ է հզոր սանիտարական վահան `պատվաստանյութերի և դեղերի արտադրության ամբողջական ցիկլ: Երկիրը պետք է պատրաստ լինի չորս օրվա ընթացքում մշակել նոր վտանգավոր հիվանդությունների թեստային համակարգեր:

Մեկ այլ նպատակ է այն, որ բնակարանային և կոմունալ ծառայությունների համակարգը, ենթակառուցվածքները և ագրոարդյունաբերական համալիրը հարմարեցված լինի կլիմայի փոփոխությանը, և ստեղծվի խիստ վերահսկողության համակարգ:

Հիշեցնելով Նորիլսկի բնապահպանական աղետը ՝ նախագահն առաջարկել է սեփականատերերի ֆինանսական պատասխանատվությունը նախատեսել «Աղտոտողը վճարում է» սկզբունքի հիման վրա: Օրինակ ՝ Նորիլսկ-նիկելը վառելիքի արտանետման համար կփոխանցի 146 միլիարդ ռուբլի: Եվ մոտեցումն այժմ պարզ է՝ շահույթ ստացաք բնության հաշվին, մաքրեք  ձեզանից հետո: Բնապահպանական վճարները  ուղղորդվելու են դեպի շրջակա միջավայրի վերականգնում:

12 խոշորագույն արդյունաբերական կենտրոններում օդի արտանետումները կկրճատվեն 20 տոկոսով: Բրատսկում և Նովոկուզնեցկում ալյումինի գործարանները կվերանորոգվեն: Ըստ Պուտինի, սա ընդամենը օրինակ է, աշխատանքն այսքանով չի սահմանափակվի:

Եվ, վերջապես, հնացած նորմերը և ավելորդ ստուգումները կհանվեն: Պուտինը խնդիր է դրել, որ անհրաժեշտ է հեշտացնել Ռուսաստանում գործարանների կառուցումը, քան այլ երկրներում:

Կորպորատիվ հատվածի շահույթն այս տարի խոստանում է ռեկորդային լինել: Եվ կախված դրա օգտագործման եղանակից, որոշում կկայացվի հարկային օրենսդրությունը ճշգրտելու մասին: «Ես կասեմ առանց արձանագրության, - խորը հառաչեց Պուտինը: - Ինչ-որ մեկը շահաբաժին է հանում, իսկ մեկը ներդրումներ է անում: Ռուսաստանը կխրախուսի ներդրողներին»:

Պարտքի բեռը կկրճատվի: Եթե առևտրային պարտքը գերազանցի եկամտի 25 տոկոսը, ապա այն կփոխարինվի բյուջետային վարկերով: Ավելին, դրանք կվերակազմավորվեն և կերկարաձգվեն մինչև 2029 թվականը:

Ավելին, մարզերի համար նոր ենթակառուցվածքային վարկեր են ներմուծելու տարեկան ոչ ավելի, քան 3 տոկոս տոկոսադրույքով և մինչև 15 տարի մարման ժամկետով: Դրա համար մարզերին կհատկացվի 500 միլիարդ ռուբլի մինչև 2023 թվականը: Սկզբունքը սա է ՝ որքան պակաս պարտք, այնքան շատ վարկեր:

Նախագահը կոչ է արել մարզերի ղեկավարներին աշխատել ռիթմիկորեն և հստակ:

Շինարարության մասին խոսելիս, պաւոիտնը նշել է, որ դոտացիաների շնորհիվ կկարողանան վարկեր տրամադրել վարկառուներին նվազագույն տոկոսադրույքով: Սա թույլ կտա շատ շենքեր կառուցել: Միևնույն ժամանակ, նախագահը տարակուսանք է հայտնել, որ ոչ բոլոր ռուսներն են իրենց տներում գազ ունենում: Ըստ Պուտինի, այս հարցով պետք էմշակել մանրամասները «Գազպրոմի» և այլ ընկերությունների հետ: «Ես անձամբ կստուգեմ, թե ինչպես եք աշխատելու», - խոստացել է Պուտինը:

Բացի այդ, Ռուսաստանը կսկսի արտոնյալ վարկերի ծրագիր տուրիստական բիզնեսի համար `3-5 տոկոս տոկոսադրույքով: Իսկ օտարերկրացիներին տուրիստական վիզա կտրվի հեռակա կարգով և ոչ ավելի, քան չորս օրում:

Պուտինը մեկ ժամից ավելի խոսել է միայն պետության տնտեսության և ներքին գործերի մասին: Նա միայն վերջում է դիմել  արտաքին օրակարգին ՝ շեշտելով, որ երկար չի պատրաստվում խոսել այդ մասին:

Եթե այլ երկրներ չեն ցանկանում երկխոսություն վարել և ամբարտավան տոն են նախընտրել, ապա Ռուսաստանը կգտնի իր շահերը պաշտպանելու միջոց, վստահեցրել է նախագահը:

Նա վրդովվել է, որ Արևմուտքը չի նկատել Բելառուսում պետական հեղաշրջման փորձը. «Բոլորը ձեւացնում են, թե դա ընդհանրապես տեղի չի ունենում: Դուք կարող եք ցանկացած տեսակետ ունենալ Լուկաշենկայի վերաբերյալ, բայց սպանությունների կազմակերպման պրակտիկան չափազանց շատ է, բոլոր սահմանները հատվել են»,-ասել է նա:

Ռուսաստանին, ըստ Պուտինի կառչում են մեկ այստեղից, մեկ այնտեղից: «Կարծես նոր մարզաձև լինի՝  ով ինչ-որ բան կասի ավելի բարձր: Մենք մեզ պահում ենք զուսպ և, կասեմ առանց հեգնանքի, համեստ: Մենք հաճախ ընդհանրապես չենք արձագանքում ոչ միայն անբարյացակամ գործողություններին, այլև կոպիտ վիրավորանքներին: Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ: Բայց դրսից ամեն ինչ կարծես Կիպլինգիինն է (և նա, ըստ նախագահի, հոյակապ գրող է). «Փոքր Տաբակները» պտտվում են Շերխանի շուրջ ՝ ոռնալով փորձելով հաստատել իրենց ինքնիշխանությունը:

Բայց եթե ինչ-որ մեկը հատի կարմիր գծերը (դա կորոշի ինքը Ռուսաստանը), պատասխանը կլինի արագ, սիմետրիկ և կոշտ: Ցանկացած սադրանքի կազմակերպիչները, որոնք սպառնում են մեր անվտանգության հիմնարար շահերին, կզղջան կատարածի համար այնպես, ինչպես երբեք չեն զղջացել»,-եզրափակել է Պուտինը:

Վերջում, ավանդույթի համաձայն, նա խոսել է զենքի մասին և  ամփոփել. «Մենք ամեն ինչ անելու ենք դրված նպատակների համար և անպայման հասնելու ենք դրանց»:

Տպել
343 դիտում

3 բուհի խորհուրդների ձեւավորման ընթացքը կանգ է առել. նախարարությունը սպասում է Սահմանադրական դատարանի որոշումներին

Ռոսաստանի Գվարդիայի ուղղաթիռը կործանվել է․ երեք հոգուց բաղկացած անձնակազմը զոհվել է

ՄԻՊ-ը Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը

Թամանյանական ոճով կառուցված Հայթաղ համայնքի մշակույթի տունն առաջին անգամ կվերանորոգվի

Քննարկվել են Հայաստանում պղնձի արտադրությանը վերաբերող հարցերը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Խնդրում եմ զերծ մնանք բնության հաշվին կոնկրետ ոլորտ զարգացնելուց. Պետրոսյանը՝ «Sevan Startup Summit 2021»-ի մասին

Դատախազությունն արձագանքել է Չարչյանի հարցով հանրությանն ակնհայտ մոլորության մեջ գցելուն միտված անհիմն պնդումներին

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղի կկառուցվի

Քանաքեռավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք․ հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

«Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցները ցուցմունք են տվել, Չարչյանը շարունակում է մնալ հիվանդանոցում. պաշտպան

Հայաստանում ընտրության արդյունքներից դժգոհները իրենց չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում. քաղաքագետ

Երեւանում կտեղադրվի System of a Down (SOAD) խմբի անդամների քանդակը

ԿԸՀ-ն վերահաշվարկել է եւս 16 տեղամասերի քվերակության արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ

Գործարկվելու է Դողս համայնքի շչակը

Փողոցում վաճառվող ծիրանից թունավորումներ են լինում. թաղապետարանի աշխատողները Մաշտոցի պողոտայից հանում էին առևտրականներին

«Ինչո՞ւ չեք պահպանում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին». Փայլանը՝ թուրք նախարարին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Մոսկվա

Թռչունյանը ամերիկյան համալսարանում ծանոթացել է բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու հնարավորություններն

Նախարարությունը զոհված զինծառայողների նույնականացված մարմինների հուղարկավորության վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

Մայր Աթոռը պնդում է, թե Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան

Մոլդովական փողոցում իրականացվել են ապօրինի զավթած հողամասերի ցանկապատերի ապամոնտաժման, տարածքի մաքրման աշխատանքներ

Աթենքում 37-ամյա քահանան ազոտաթթուն լցրել է 7 եպիսկոպոսների վրա

«Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքում իրականացվել է հսկվող այրում (տեսանյութ)

Վերակառուցվում է Երևանի համար 116 դպրոցը․ ներդրումը կկազմի 1 միլիարդ 365 միլիոն դրամ

Հայաստանի առաջնության լավագույն դարպասապահներից մեկը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց

Եվրոպայի առաջնությունը մտնում է վճռական փուլ. խմբային փուլի ամփոփումը

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ

ՊԵԿ երկու հարկային տեսուչի և ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀԾԿՀ-ն նախաձեռնել է քննարկում ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ նվազել է

ԵԽԽՎ զեկույցը Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ

Գերեվարված շիրակցի աշխարհազորայինի հարազատները դադարեցրին նստացույցը. նրանք Կառավարությանը ժամանակ են տվել

Սպիտակում իրականացվում են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման աշխատանքներ

Կթողարկվեն 8 նոր տառերով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր

Դատախազի կողմից ՍԴ որոշումը քննադատելն անթույլատրելի է, դատախազը մարդ չէ, նա հանդես է գալիս ՀՀ-ի անունից. Հայկ Ալումյան