ՈՒԵՖԱ-ն հաղթեց Սուպերլիգային, բայց գլխավոր հարցը դեռ լուծված չէ

21/04/2021 schedule19:19

Եվրոպական Սուպերլիգայի կյանքն ընդամենը երկու օր տևեց: 12 թոփ ակումբները, որոնք հայտարարել էին նոր սուպերմրցաշարի ստեղծման մասին, սկսեցին հերթով դուրս գալ նախագծից: Թվում է՝ ՈՒԵՖԱ-ն հաղթանակ տարավ, սակայն արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզ է:

12 ակումբներից առաջինը դուրս գալու մասին հայտարարեցին անգլիական ակումբները, ինչին հետևեց Սուպերլիգայի փոխնախագահ Անդրեա Անյելիի հայտարարությունը. «Առանց անգլիական ակումբների մրցաշարի անցկացումն անհնարին է դառնում»: Մյուս կողմից, Սուպերլիգայի ստեղծումը հուսահատ քայլ էր՝ աշխարհի առաջատար ակումբների կողմից՝ ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար, և այժմ՝ ձախողվելուց հետո, այդ ճգնաժամը միայն կարող է խորանալ: Ընդ որում, անգլիական ակումբները մյուսների համեմատ ավելի լավ ֆինանսական դրություն ունեն, իսկ ահա իտալական և իսպանական ակումբներն այժմ պետք է լրացուցիչ տարբերակներ փնտրեն ճգնաժամը հաղթահարելու համար: Թերևս հենց այդ պատճառով էլ անգլիացիները Սուպերլիգայից դուրս գալու մասին հայտարարելիս նշում են, որ հաշվի են նստում երկրպագուների կարծիքի հետ, իսկ մյուսներն ասում են՝ «թեև Սուպերլիգան այս պահին չհաջողվեց, բայց մենք շարունակելու ենք ելքեր փնտրել իրավիճակից դուրս գալու համար»: 

Եթե նախկինում թոփ ակումբները կարող էին սպառնալ ՈՒԵՖԱ-ին նոր սուպերմրցաշարի ստեղծման շնորհիվ ֆինանսական հոսքերը ՈՒԵՖԱ-ից տանելու մասին, ապա հիմա նրանց այդ հաղթաթուղթը կարելի է սպառված համարել: Բայց ՈՒԵՖԱ-ն էլ իր հերթին չի կարող աչք փակել ակումբների ծանր վիճակի վրա: Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցն ամեն ինչ անում է, որ բավարարի գերակումբների պահանջները, բայց միջոցները սահմանափակ են: Սուպերլիգայի չեղարկումը չի կարելի համարել խնդրի լուծում: ՈՒԵՖԱ-ն և ակումբները հիմա պետք է շարունակեն բանակցությունները՝ փորձելով գտնել ելքեր, քանի որ առանց փոխզիջումների դրությունից դուրս գալ հնարավոր չէ: Եթե ընկնի թոփ-ակումների մակարդակը, կընկնի նաև հետաքրքրությունը ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի նկատմամբ, իսկ դա կտանի ֆինանսական հոսքերի նվազման: ՈՒԵՖԱ-ին պետք են թոփ ակումբները, և նրանց միջև ճգնաժամը չպետք է խորանա: 

Մինչ այդ շշուկներ են սկսում տարածվել, որ Սուպերլիգայի նախաձեռնող ակումբներից մի քանիսի նախագահները շուտով կլքեն իրենց պաշտոնները: Հարվածի տակ են հատկապես «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Էդ Վուդվորտն ու «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, որոնք Սուպերլիգայի ակտիվ նախաձեռնողներից էին: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հեղինակությունը ևս սասանվեց: 

ՈՒԵՖԱ-ն, կարծես, հաղթեց, բայց կոպիտ սխալ կգործի, եթե չաշխատի ակումբներին հասկանալու ուղղությամբ: Ակումբներից մի քանիսը, միգուցե, խնդիրներ չունենան՝ իրենց հարուստ սեփականատերերի շնորհիվ (ինչպես, օրինակ, «Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն-Ժերմենը»), բայց եթե նրանց միջև ֆինանսական տարբերությունը խորանա, կհանգեցնի մրցաշարերի նկատմամբ հետաքրքրության նվազման; Այնպես որ «ֆուտբոլը փրկվեց» արտահայտությունը կիրառելը դեռ վաղ է:

Տպել
745 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում