Չեխիան վտարել է 18 ռուս դիվանագետի, Ռուսաստանը պատասխանել՝ 20 դիվանագետի արտաքսմամբ. լրտեսե՞լ են պաշտոնյաները

Օրերս Չեխիան 18 ռուս դիվանագետների արտաքսման մասին էր հայտարարել: Ի պատասխան դրա, Ռուսաստանը որոշել է վտարել  Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի: Նրանց հրամայված է եղել լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը մինչ ապրիլի 19-ի օրվա ավարտը », - ասված էր ՌԴ ԱԳՆ-ի կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:

«Դեսպանին էլ  հայտարարվել է վճռական բողոք Պրահայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության անձնակազմի դեմ Չեխիայի իշխանությունների անբարյացակամ արարքի կապակցությամբ: Վիտեսլավ Պիվոնկային տեղեկացվել է,  որ Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվու, նրանք լքել են ՌԴ տարածքը: Չեխական կողմին  նաև պահանջ է ներկայացվել Մոսկվայում դիվանագիտական առաքելության աշխատողների թիվը տեղական մակարդակում ընդունվածների կատեգորիայում հավասարեցնել Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների թվին: Դեսպանին տրվել է  համապատասխան գրություն », - հավելել է ՌԴ ԱԳՆ-ն:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և առաջին փոխվարչապետ Յան Համաչեկն էին շաբաթ օրը հայտարարել  Պրահայում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման մասին, որոնք, ըստ չեխական կողմի, «Ռուսաստանի հատուկ ծառայությունների սպաներ են ու լրտեսությամբ են զբաղվել»:

Այս քայլն արվել է 2014-ին Վրբետիցայում տեղի ունեցած  պայթյունների բացահայտված հանգամանքների կապակցությամբ: Ըստ քաղաքական գործիչների ՝ դրանում ներգրավված են «ռուսական հատուկ ծառայությունների ռազմական հետախուզության սպաներ»:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում իր վճռական բողոքն էր հայտնում Պրահային ՝ կապված «անհիմն պատրվակներով» ձեռնարկված քայլի հետ:

Չեխիայի վարչապետն էլ իր հայտարարություններում պնդում է՝ ռուսական հատուկ ծառայություններն անմիջական կապ ունեն զինամթերքի 2 պահեստների պայթեցման հետ՝ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ու դեկտեմբերի 3-ին, Վրբետիցայում:

Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ռուս Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի նկատմամբ՝ ծանր հանցագործությունների քննության շրջանակում:

Վարչապետ Բաբիշչն ասել է, որ Չեխիայի կառավարությունը պատրաստ է գաղտնազերծել Վրբետիցայում տեղի ունեցած միջադեպին ռուսական հատուկ ծառայությունների ներգրավման վերաբերյալ փաստաթուղթը: Միևնույն ժամանակ, Յան Համաչեկն էլ ասել է, որ իշխանությունները չեն պատրաստվում Ռուսաստանին տրամադրել հետաքննության վերաբերյալ բոլոր տեղեկությունները:

Դրանից հետո վարչապետը փոփոխել է իր հայտարարությունը ՝ նշելով,  որ Չեխիայի անվտանգության և տեղեկատվության ծառայության զեկույցը Վրբետիցայի  ռմբակոծությունների վերաբերյալ «չի կարող հրապարակվել» ՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Նա պարզաբանել է, որ զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունները պետական ահաբեկչության գործողություն չեն:

Ըստ Բաբիշի, Չեխիան «իրավական քայլեր» է նախապատրաստում 2014 թվականին պատճառված նյութական վնասի փոխհատուցում պահանջելու համար:

Երկրի փոխվարչապետն իր հերթին հայտարարել է, որ պայթյունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 3-ին Բուլղարիայում, որտեղ սպասվում էր զենքի և զինամթերքի առաքում:

Այս ամենի համատեքստում Պրահայում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ բախում է տեղի ունեցել  Ռուսաստանի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ավելի վաղ անհայտ անձանց կողմից Ռուսաստանի դեսպանատան պատերը ներկել են կետչուպով:

Չեխական աղբյուրների համաձայն, Բրնո և Կառլովի Վարի քաղաքներում Ռուսաստանի դեսպանատան և Ռուսաստանի երկու գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցները բաղկացած են 140 դիվանագետներից և տեխնիկական անձնակազմից:• Համաչեկը տվել է Պրահայից բոլոր ռուս դիվանագետներին վտարելու թույլտվություն, սակայն առայժմ բոլորը չէ, որ վտարված են:

ՌԴ ԱԳՆ-ն էլ որոշում է կայացրել, որ Ռուսաստանում է մնալու ընդամենը 5 չեխ դիվանագետ: Այս որոշման մասին հրապարակումից հետո Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Պաշտպանության կոմիտեն կոչ է արել ավելի կրճատել  հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան աշխատողների թվաքանակը:

Մոսկվայում Չեխիայի դեսպան Վիտեսլավ Պիվոնկան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Պիվոնկան հայտարարել է, որ տեղեկացված է չեխ  դիվանագետների արտաքսմանն ուղղված միջոցառումների, չեխ-ռուսական փոխադարձ քայլերի մասին:

Կրեմլը կտրականապես համաձայն չէ չեխական կողմի եզրակացություններում Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ մասնակցության վերաբերյալ հրապարակումների  հետ: ԱՅս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Պրահան տեղյակ է այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել ռուս դիվանագետների արտաքսման հետ կապված: Նա նաև նշել է, որ Արևմուտքը ցանկանում է «արգելափակել» տեղեկատվությունը Բելառուսում սպասվող պետական հեղաշրջման մասին Պրահայից ռուս դիվանագետների արտաքսման մասին հայտարարություններով:

Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում բանակցություններ վարել Չեխիայի ղեկավարության հետ:

Տպել
1346 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում