ՌԴ-ն միգրանտների համար խստացումներ է ծրագրում՝ ID քարտ ունենալու պահանջ, վերահսկողություն արբանյակային համակարգի միջոցով

Ռուսաստանում գտնվող 61 հազար հայաստանցի միգրանտները մինչև 2021 թվականի հունիսի 15-ը պետք է լքեն այդ երկիրը, հակառակ դեպքում Ռուսաստանը պատրաստ է նրանց արտաքսել, անգամ՝ փակել սահմանները։ Հայաստանից բացի՝ այս սահմանափակումը տարածվելու է ԱՊՀ մյուս երկրների՝ Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի չորս պետությունների վրա։ Այս խստացումներից բացի՝ ՌԴ-ը պատրաստվում է այլ միջոցներ կիրառել՝ օտարերկրացիների մուտքը երկիր սահմանափակելու համար: Նախագիծն անցել է հանրային քննարկումների փուլը, շուտով կներկայացվի Պետդումա:

Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը «Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ միգրացիոն ծառայության միակ անելիքը հիմա իրազեկումն է, միգրացիոն ծառայությունը չի կարող միջամտել այս գործընթացներին, քանի որ գործընթացը երրորդ երկրի կողմից վարվող քաղաքականություն է:

Նրա խոսքով՝ ներկայումս ՌԴ-ում միգրացիոն ոլորտի կոշտ խստացումներ են: Կան փոփոխություններ, որ արդեն ուժի մեջ են, փոփոխություններ կան, որ սպասվում են առաջիկայում:

«Դեկտեմբերի 8-ից արդեն գործում է միջազգային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ կիրառվող վերահսկողությունը: Խոսքն այն մասին է, որ օտարերկրյա փոխադրողը, եթե տուգանք ունի, սահմանահատման պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում, հնարավորություն ունի այն վճարելու եւ մուտք գործել երկրի տարածք, այլապես՝ նրա մուտքը պարզապես կարգելվի:

Ավելին՝ հունիսի 7-ից, եթե ՌԴ-ի տարածքում տուգանքներ կուտակվեն, օրինակ՝ երթեւեկության կանոնների խախտում եւ այլն, վարորդը կամ կազմակերպությունը երկիրը լքելու ժամանակ ստիպված է լինելու տուգանքները վճարել, այնուհետեւ շարունակել իր ճանապարհը: Առայժմ դա վերաբերում է բեռնափոխադրողներին, սակայն, երբ սահմանները բացվեն, ապա դա առնչվելու է նաև ուղևորափոխադրումներին»,- ասաց նա:

Նելլի Դավթյանը նշեց նաեւ, որ շուտով Պետդումայում կքննարկվեն մի շարք՝ արդեն ավելի գլոբալ փոփոխություններ: Դրանք նախատեսում են բազմապատիկ ավելի խստացումներ, իմիգրացիոն քաղաքականության մեխանիզմների փոփոխություններ եւ ավելի խիստ վերահսկողություն: Նրա խոսքով՝ փոփոխությունները վերաբերելու են նաեւ ԵԱՏՄ քաղաքացիներին:

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը, ներկայացնելով հանրային քննարկում անցած, բայց դեռ Պետդումայի կողմից չհաստատված նախագիծը, նշեց, որ առաջարկվում են բազում փոփոխություններ, որի արդյունքում ունենալու ենք մասսայական անօրինական միգրանտներ, գրեթե անհնար կլինի տարածաշրջան փոխելը, աշխատանք գտնելը, իսկ աշխատանք գտնելուց հետո անհնար կլինի այն փոխելը.

«Ներկայումս տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում, ԱՊՀ երկրների քաղաքացիները ՌԴ-ում առանց թույլատվական բնույթի փաստաթղթերի կարող են գտնվել 90 օր: Բավական է միայն 30-օրյա ժամկետում միգրացիոն հաշվառում անցնել: Նոր նախագծով առաջարկվում է այդ ժամկետը 6 անգամ կրճատել. 365 օրվա ընթացքում դարձնել 30 օր: Այսինքն՝ նոր օրենքի նախագծով 365 օրվա մեջ առանց թույլատվական բնույթի փաստաթղթերի կթույլատրվի գտնվել ընդամենը 30 օր:

Սա նշանակում է, որ եթե օտարերկրացին տարվա ընթացքում, օրինակ, գործուղման պետք է մեկնի 30 օրից ավելի ժամկետով, նա ստիպված է լինելու անցնել կարճաժամկետ գտնվելու ռեժիմին, անցնի բուժզննում, հանձնի մատնահետք, ունենա կամավոր բժշկական ապահովագրություն, հանձնի քննություն ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից, մշակույթից, ձեւակերպի չիպով ID քարտ, որին պետք է հետեւի գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգը: Այդ գործընթացները անելու են ոչ միայն մուտքի պահից սկսած, այլ նաեւ տարածաշրջան փոխելիս»,- ասաց նա, ապա հավելեց.

«Այսօր անձն իրավունք չունի իր գտնվելու վայրից 7 օրից ավելի բացակայելու: Հայտնաբերվելու դեպքում մուտքի արգելք է ստանում: Հիմա դժվար է դա բացահայտելը, բայց ակնկալվում է, որ նոր օրենսդրությամբ արբանյակային համակարգի միջոցով վերահսկելու են՝ անձը 7 օրից ավելի բացակայե՞ց, թե՞ ոչ: Այսինքն՝ ամեն ինչ պետք է անել 7 օրվա շրջանակներում:

Ներկայումս ժամկետը խախտողները 3 տարի ժամկետով մուտքի արգելք են ստանում: Այս դեպքում մուտքի արգելքի ժամկետը կարող է երկարացվել, կամ էլ պարզապես արտաքսում կլինի»:

Մասնագետի խոսքով՝ նոր փոփոխությամբ աշխատանքի իրավունք ունենալու են մշտական բնակվողները եւ երկարաժամկետ գտնվողները:

«ՌԴ-ում երկարաժամկետ գտնվող միգրանտը պետք է ձեւակերպի ID քարտ եւ հաշվառվի օտարերկրյա աշխատողների ռեգիստրում՝ եկամտահարկի ավանսային վճարումները կատարելու պայմանով: Նրանք պարտավորվելու են ստորագրել ՌԴ կառավարության վարած քաղաքականության հանդեպ լոյալության մասին համաձայնագիրը, հակառակ դեպքում նրան ուղղակի թույլ չի տրվի մուտք գործել կամ գործունեություն ծավալել Ռուսաստանում»:

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ լոյալությունը ենթադրում է, որ անձը ՌԴ տարածքում պարտավորվում է ենթարկվել այդ երկրի Սահմանադրությանը, օրենսդրությանը, ու որեւէ դեպքում չի բողոքարկելու Ռուսաստանի դեմ: Եվ, ըստ նրա, ստացվում է, որ եթե անձի նկատմամբ որեւիցե անօրինական բան կիրառվի, նա չի կարողանալու դիմել դատարան եւ պաշտպանել իր իրավունքները:

Նա նաեւ նշում է, որ ՌԴ-ում օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթը լինելու է ոչ թե իր անձնագիրը, այլ ՌԴ-ի կողմից տրված ID քարտը, որը հնարավոր կլինի ցանկացած ժամանակ չեղարկել կամ բռնագրավել ոստիկանության աշխատակցի կողմից: Այս փոփոխության արդյունքում անձը շատ արագ կարող է դառնալ անօրինական, որովհետեւ ուղղակի չի ունենա անձը հաստատող փաստաթուղթ:

«Հիմա մուտքի արգելք դրվում է գտնվելու ժամկետի գերազանցման, տուգանքների կամ հարկերի չվճարման, վարչական վտարման դեպքում կամ եթե անձը ճանաչվել է որպես անցանկալի անձ քրեական հանցագործություն կատարելուց հետո: Նոր կարգով, որպես անցանկալի անձ, առաջարկում են ճանաչել նաեւ երկարաժամկետ, մշտական բնակվողների՝ 15 եւ ավելի օր եկամտահարկի եւ կանխավճարային վճարումները ուշացնելու դեպքում:

Ներկայումս միգրանտները չեն վճարում այդ հարկերը, դրանք վճարում են գործատուները: Ստացվում է այնպես, որ եթե գործատուն 15 օր ուշացնի միգրանտի հարկի վճարումը, միգրանտը համարվելու է հարկերից խուսափող եւ դառնալու է անցանկալի անձ:

Քանի որ համակարգն ամբողջապես ավտոմատացվելու է, չի լինելու նաեւ բողոքարկել, այդ պահին որոշվելու է, եւ անձին վտարելու են երկրից»,- հաջորդ փոփոխության մասին նշեց Տաթեւիկ Բեժանյանը:

Նրա խոսքով՝ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են լինելու գրանցվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեգիստրում, իսկ գործատուն պարտավոր է լինելու գրանցվել էլեկտրոնային գործատուների եւ ձեռնարկատերերի էլեկտրոնային ռեգիստրում: Եթե օտարերկրացու ներկայացրածը բավարարի գործատուի պահանջներին, միայն այդ դեպքում նա կարող է անցնել այդ աշխատանքին:

«Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետի խոսքով՝ այս ամենի խստացման արդյունքում կդժվարանա նաեւ քաղաքացիություն ստանալու հարցը:

Մարիամ Գևորգյան

Տպել
2766 դիտում

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն