«AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերով Գյումրիում մեկնարկել են պատվաստումները. կորոնավիրուսային պատկերը լարված է

Գյումրիում դժվարությամբ, բայց ապրիլի 15-ից մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Խնդիրը ոչ թե պատվաստանյութի առկայության կամ բացակայության, այլ մարդկանց վերաբերմունքի մեջ է:

«Տեղեկատվություն է, մարդիկ ստանում են, կարդում են, ինֆորմացված են, լուրեր են լսում: Մեր պատվաստանյութը հիմնականում «AstraZeneca»-ն է, որից եվրոպական շատ երկրներ հրաժարվեցին: Հիմա մարդուն հրավիրում են պոլիկլինիկա պատվաստման: Ասում է՝ գիտե՞ք՝ եվրոպական ինչքան երկրներ են հրաժարվել այս պատվաստանյութից, մեզ առաջարկում եք պատվաստվել: Այդ հարցին բուժաշխատողն ինչ պետք է պատասխանի: Բավական բարդ իրավիճակ է այդ իմաստով: Իմունիզացիայի պատասխանատուների աշխատանքը շատ բարդացած է այս պահին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականություննեը կատարող Լեյլի Ասլանյանը:

Շիրակի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca» և 362 դեղաչափ «Sputnik V» պատվաստանյութ է ստացել: Ըստ պատասխանատուի՝ «AstraZeneca»-ի առաջին խմբաքանակը նախատեսված է 65-ից բարձր տարիքի անձանց համար, տարեցների սոցիալական պաշտպանության կենտրոնների շահառուների և աշխատակիցների, 14-ից 65 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Այս տարիքային խմբի մեջ են մտնում նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող բուժաշխատողները:

Իսկ 2-րդ փուլն արդեն նախատեսվում է պետական ծառայողների, ԱԻՆ աշխատակիցների, ոստիկանների, ուսւցիչների, դասախոսների համար:

«AstraZeneca» պատվաստանյութով արդեն պատվաստվել է 26, «Sputnik V»-ով՝ 16 քաղաքացի: Գործընթացը շարունակվում է լուրջ բացատրական աշխատանքների ուղեկցությամբ: Անկախ տարիքային խմբից կամ մեկ այլ գործոնից, որը սահմանված է առողջապահության նախարարի հրամանով, պատվաստումը ոչ թե պարտադրվում, այլ առաջարկվում է:

«Մենք ունենք բնակչության սանիտարական անվտանգության մասին օրենք, որով հստակ սահմանված է, որ պատվաստումները ՀՀ-ում բացառապես կամավոր սկզբունքով են իրականացվում, նույնիսկ՝ ռիսկի խմբի քաղաքացիների համար:

Պետք է ուղղակի ներկայացնեն պատվաստման և չպատվաստվելու պարագայում առկա ռիսկերը, դրական ու բացասական կողմերը, հետո մարդը կորոշի՝ պատվաստվում է, թե ոչ: Մեր պատվաստումներից մինչ այս պահը հետպատվաստումային անբարեհաջող դեպք չենք ունեցել»,- նշեց մարզպետարանի պատասխանատուն:

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում կորոնավիրուսային վիճակը համարվում է լարված: «Բայց՝ կառավարելի»,- ընդգծում է Ասլանյանը:

Ստացիոնար բուժում է ստանում 156 քաղաքացի: Նրանցից 125-ը Շիրակի մարզից են:

99-ը հոսպիտալացված է Գյումրու ինֆեկցիոն, 57-ը՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում:  Երկու բաժանմունքն էլ 100 տոկոսով ծանրաբեռնված են: Տրիաժում կորոնավիրուսի կասկածով 11 հիվանդ կա: Ամբուլատոր բուժում է ստանում 562 հիվանդ:  

Տպել
2864 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա