Կյանքից զրկելու դիտավորությամբ տղամարդը մեծ արագությամբ մեքենան վարել է համագյուղացու, նրա եղբոր և հորեղբոր ուղղությամբ

19/04/2021 schedule18:05

Ավարտվել է Շահումյան գյուղում տեղի ունեցած սպանության փորձի, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել․

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակչի և վերջինիս ընկերների կողմից սպանության փորձ, առևանգման փորձ և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակիչն իր վարած «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով ընկերների հետ գնացել է համագյուղացու տան բակ՝ պահանջելու վերջինիս եղբոր կողմից պարտք եղած գումարը: Դժգոհ մնալով նրա պատասխանից՝ 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել, որի ընթացքում գարեջրի շշով դիտավորությամբ հարվածել է համագյուղացու գլխին: Այնուհետև իջնելով մեքենայից, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ընկերների հետ՝ շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել համագյուղացու և նրա տան անդամներին՝ միաժամանակ բարձր հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Այդ ընթացքում Շահումյան գյուղի բնակիչը, ընկերների հետ պարտապանի եղբորն առևանգելու շուրջ այդ պահին ձևավորված նախնական համաձայնությամբ, հրահանգել է բացել  ավտոմեքենայի բեռնախցիկը, որի ժամանակ վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռնել է նրա գլխից և պարանոցից, իսկ ընկերները բռնել են նրա մարմնի տարբեր մասերից և նրա կամքին հակառակ, բացահայտ իրենց տան բակից առևանգելու նպատակով, փորձել են գցել ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն տղամարդու ընտանիքի անդամների միջամտության արդյունքում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցվել, որից հետո նրանք հեռացել են վերոնշյալ ավտոմեքենայով։

Կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 35-ամյա տղամարդն իր «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է փողոցից դեպի վերոնշյալ տան բակում գտնվող համագյուղացու, նրա հորեղբոր և մյուս եղբոր ուղղությամբ՝ վրաերթի ենթարկելով համագյուղացուն ու նրա հորեղբորը, ովքեր ստացած հարվածից ընկել են գետնին։ 35-ամյա տղամարդը, շարունակելով պարտապանի եղբորը կյանքից զրկելու իր մտադրությունը, ավտոմեքենան վարելով առաջ, դիտավորությամբ ձախ անիվով բարձրացել է նրա աջ ոտնաթաթի վրա և մեքենան կայանել նշված դիրքում՝ զրկելով նրան մեքենայի տակից դուրս գալու հնարավորությունից և փորձելով ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այնուհետև իջնելով մեքենայից, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները՝ 35-ամյա տղամարդն ու ընկերները հայհոյանքներ են հնչեցրել, սակայն լսելով, որ տղամարդու հարազատները ահազանգել են ոստիկանություն, նշված մեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նրա 4 ընկերներին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 35-ամյա տղամարդու և ընկերներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ գրավ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
1169 դիտում

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա