AstraZeneca-ից բարդացումներ լինում են 55-ից ցածր տարիքում. հնարավոր է պատճառը հակաբեղմնավորիչները, ծխախոտը և ալկոհոլն են

Երևանի պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվելու առաջին օրվանից՝ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ, մոտ 200 մարդ պատվաստվել է ամենից շատ քննարկվող և քննադատվող «AstraZeneca» պատվաստանյութով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Պիրիջիդա Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպես են այդ անձինք իրենց զգում, արդյոք պատվաստանյութին վերագրվող հնարավոր բարդությունները պատվաստումից հետո զգացվել են նրանցից որևէ մեկի մոտ: «Պատվաստվածներից մի քանիսի մոտ պատվաստվելուց հետո նկատվել է միայն ջերմության բարձրացում և նույն օրն էլ անցել է: Դա սպասվող ռեակցիա է: Ընդհանրապես բոլոր պատվաստումներից հետո 48 ժամվա ընթացքում հնարավոր է հետպատվաստումային ռեակցիաների առաջացում։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված անձանց տրվում են նաև հատուկ պատվաստման քարտեր, որտեղ նշվում են պատվաստման օրը, ժամը, պատվաստվողի անուն-ազգանունը և պատվաստանյութի անվանումը, դեղաչափը, սերիան, նաև նշված է, թե պատվաստվելուց հետո ինչ երևույթներ կարող են առաջանալ, որն է սպասվող և որ դեպքում արդեն պետք է դիմել բժշկի։ Սովորաբար պատվաստումից հետո բուժքույրը զանգի միջոցով տեղեկանում է պատվաստվողի վիճակի մասին, ինչպես նաև պատվաստվողն է տեղեկացնում բուժաշխատողին»,- ներկայացրեց Սիմոնյանը:

Աշխարհում գրեթե 118 երկիր օգտագործում է «AstraZeneca» պատվաստանյութը, 200 միլիոն մարդ արդեն պատվաստվել է «AstraZeneca»-ով: Մասնագետն ասում է՝ «AstraZeneca»-ի շուրջ աղմուկը բարձրացավ, քանի որ հետպատվաստումային դիտարկումը դրա վերաբերյալ ավելի շատ էր, իսկ առաջացող բարդությունները հանդիպել են 55 տարեկանից ցածր անձանց, հատկապես՝ կանանց մոտ։

«Կորոնավիրուսի դեպքում մենք ամեն ինչ կարդացինք, լսեցինք, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, մի քիչ էլ չափազանցված: Ճիշտ է Եվրոպական դեղերի գործակալությունը հաստատեց, որ «AstraZeneca»-ից հետո են այդ բարդությունները եղել, բայց ինչն է պատճառը և ինչով է դա բացատրվում, դեռևս հստակեցված չէ: Այսպիսի տեսակետ կա նաև, որ մինչև 55 տարեկան անձանց մոտ են բարդությունները հանդիպում, քանի որ նրանք առավել հաճախ են օգտագործում, օրինակ, հակաբեղմնավորիչներ, ալկոհոլ, ծխախոտ: Այդ պատճառով, ինչպես որոշ երկրներում, այնպես էլ մեզ մոտ որոշում կայացվեց «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստել 55 տարեկանից բարձր տարիքի անձանց, որոնց մոտ դրանց օգտագործումը հասնում է զրոյի»,- ասաց նա:

Պիրիջիդա Սիմոնյանի դիտարկմամբ՝ եթե պատվաստված մարդկանց մոտ առաջանում են բարդություններ, պետք է տարանջատել՝ այդ բարդությունները կապ ունե՞ն ներարկված պատվաստանյութի հետ, թե՞ անձը ի սկզբանե ուներ խնդիր, կամ այդ խնդիրը ընթացքում է առաջացել նրա մոտ և համընկել պատվաստանյութի ընդունման հետ:

Մեր հարցին՝ իսկ որն է կորոնավիուսային և այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի առաջացրած բարդությունների այն տոկոսը, որը համարվում է նորմալ, մասնագետը պատասխանեց. «Նորմալ գոյություն չունի, կա հաճախականության սահման, ինչպես նաև պատվաստումից հետո կան սպասվող, հաճախ հանդիպող և հազվադեպ հանդիպող ռեակցիաներ: Հաճախ հանդիպող ռեակցիաները կարող են հանդիպել մինչև 10 տոկոս դեպքերում, շատ հազվադեպը անաֆիլաքսիան է, որը 0.0001 տոկոսից էլ ցածր է լինում: Օրինակ՝ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումից հետո 1.7 մլն պատվաստվածից կարող է առաջանալ ընդամենը անաֆիլաքսիայի մեկ դեպք, սեզոնային գրիպի դեմ պատվաստումից հետո՝ մեկ միլիոնից մեկ դեպք»:

Աշխարհում մոտ 140 մլն մարդ է հիվանդացել կորոնավիրուսային վարակով, նրանց մոտ 3 մլն-ը մահացել է։ «AstraZeneca» պատվաստումից հետո առաջին 48 ժամերին նկատվող երևույթները նույն հաճախականությամբ են, ինչպես մնացած պատվաստումների դեպքում, սակայն 4-20-րդ օրը նկարագրված թրոմբոզների, գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքերը հազվադեպ են՝ 1 մլն պատվաստվածից 1-4 դեպք։

««AstraZeneca» պատվաստանյութի հետևանքով անաֆիլակտիկ շոկ, որպես հազվադեպ հանդիպող, նկարագրվում է, օրինակ՝ վերջերս աղմուկ բարձրացրած Վրաստանի դեպքը (երբ բուժքույրը պատվաստվելուց կարճ ժամանակ անց մահացավ-խմբ.), սակայն պետք է նշել, որ անաֆիլաքսիան կառավարելի է ճիշտ գնահատման և վարման դեպքում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ բոլոր պատվաստանյութերի դեպքում առաջացող բարդությունները նո՞ւյն են, թե՞ տարբեր, մասնագետն ընդգծեց, որ առաջին երեք օրերին հանդիպող երևույթները հիմնականում նույնն են, սակայն կարող են դիտվել տվյալ պատվաստանյութին բնորոշ երևույթներ, օրինակ՝ կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ պատվաստումից հետո 6-12-րդ օրը հնարավոր է մաշկի ցանավորում, պարանոցի ավշային հանգույցների մեծացում.

«Օրինակ՝ ԲՑԺ-ի, տուբերկոլոզի դեմ օգտագործվող պատվաստանյութով պատվաստումից հետո երեխաների 95 տոկոսի մոտ կարող է առաջանալ տեղային ռեակցիա, այսինքն՝ ներարկման տեղը կարմրում է, այտուցվում է, բուշտ է առաջանում և հետո բուշտը բացվում է, արտահոսք է լինում, արտադրությունը չորանում և վերածվում է սպիի, բայց ԲՑԺ-ն նաև հազվադեպ ռեակցիա կարող է տալ. ներարկման տեղի անոթափոսում՝ թևատակի կամ անրակի շրջանում, կարող է առաջանալ լիմֆադենիտ՝ ավշային հանգույցի մեծացում, որը որևէ առողջական խնդիր չի առաջացնում երեխայի մոտ: Բերանային պոլիոմելիտ պատվաստումից երկուսուկես միլիոնից մեկ դեպքում նկարագրվում էր պատվաստվողի վերջույթի սուր կաթված՝ պարեզ, այն անվանում են պատվաստանյութ ասոցացված պոլիոմելիտ, ինչ էր դա. պոլիոմելիտի պատվաստանյութի մի տեսակը կարող էր մուտացիայի ենթարկվել, փոփոխվել և վերածվել վայրի վիրուսի ու առջացնել կաթված»:

Սիմոնյանի կարծիքով՝ պատվաստանյութերի շուրջ բարձրացված աղմուկը գուցե նաև քաղաքականացված է, քանի որ կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխարհում արդեն  9-10 պատվաստանյութ է օգտագործվում, ինչպես նաև հակապատվաստումային շարժման հետևանք է:

«Օրինակ՝ 2017 թվականին Հայաստանում, երբ ներդրվեց մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը, շատ մեծ  աղմուկ բարձրացավ: Ե՛վ լրատվամիջոցներում, և՛ սոցիալական ցանցերում տեսանյութեր էին պտտվում, որտեղ հաշմանդամության սայլակների վրա նստած աղջիկներ էին, ցնցումների մեջ գտնվող 13-14 տարեկան երեխաներ, և դա իբր պատվաստվելու հետևանքով է: Այսինքն՝ այդ անձինք իրենց սև գործը արեցին, բայց 2018-2020 թվականներին մենք այդ պատվաստանյութով առանց խնդրի պատվաստեցինք տասնյակ հազարավոր մարդկանց:

Ընդհանրապես պատվաստումներից հետո հաճախ հանդիպող ռեակցիաները մարդկանց մոտ լինում են նաև վախի պատճառով, այսինքն՝ վախի հետ կապված կարող է լինել գիտակցության կորուստ, շնչառության խանգարում, այդ բոլորը կարող են բերել կարճատև ուշագնացության։ Նույն վիճակը ներարկման վախի հետ կապված կարող է դիտվել: Կարևոր է նաև հանրությանը ճիշտ բացատրել՝ ինչ համար է անհրաժեշտ պատվաստվելը, պատվաստանյութը: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ ամեն ինչ հասկանան»,- հավելեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը:

Տպել
1446 դիտում

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին