Հնարավոր չէ ՀՀ-ում 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալ. անհրաժեշտ է գումար եւ մարդկային ռեսուրս. ռազմական մեկնաբան

ՀՀ զինված ուժերում փոփոխություններ են սպասվում. արդեն շուրջ 1.5 ամիս է՝ ՀՀ եւ ՌԴ մասնագետներն աշխատում են ԶՈՒ բարեփոխումների ծրագրի շուրջ:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում որոշակի մանրամասներ է հայտնել այս թեմայի վերաբերյալ: Նա խոսել է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման, սահմանների պաշտպանությունը սահմանապահների վրա դնելու մասին: Միեւնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ քննարկումներ կան:

ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի հետ:

- Պարոն Հարությունով, արդեն շուրջ 1.5 ամիս է՝ մեկնարկել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Տեղեկություն ունե՞ք, թե ինչ փուլում է այն:

- Տեղեկություն, որպես այդպիսին, չկա ո՛չ ընթացքի մասին, ո՛չ այն մասին, թե ինչ կոնցեպտով է արվում: Ես կարծում եմ՝ այստեղ խնդիր կա, որովհետեւ այդ կոնցեպտը նախ եւ առաջ պետք է հիմնված լինի պատերազմի արդյունքների որոշակի վերլուծության վրա: Իսկ մենք այս պահին չունենք ինֆորմացիա՝ վերլուծություն արվել է, թե չէ, կամ թե ինչ արդյունքներ կան:

- Քանի որ ՌԴ-ի հետ համատեղ են իրականացվում այդ բարեփոխումները, կարելի՞ է ենթադրել, որ հենց ռուսական բանակի մոդելով ենք հայկականը փորձում բարեփոխել: Ո՞րն է այդ մոդելը:

- Ռուսական զինված ուժերն ունի աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը եւ շատ լուրջ մարտական փորձ ունի վերջին 10-12 տարվա ընթացքում, շատ բան կա սովորելու եւ շատ ռեսուրս կա, որը կարելի է օգտագործել: Ինչ վերաբերում է նրանց մոդելին անցնելուն, այստեղ խնդիրներ եմ տեսնում. իրենց մոտ շատ առանձնահատուկ է, որը մեզ մոտ շատ դժվար կլինի վերարտադրելը: Նրանց բարեփոխումները 2008 թվականից են սկսել, նախ՝ կրճատվել է ստորաբաժանումների քանակը, ձեւավորվել են բրիգադներ, ու եղել է ընթացք դեպի պրոֆեսիոնալիզմ: ՌԴ-ն ուներ շատ լուրջ մարդկային ռեսուրսներ, որը հնարավորություն է տալիս որոշակի աշխատավարձի պայմաններում որոշակի քանակ ապահովելուն: Իսկ Հայաստանում նախ աշխատավարձի առումով է խնդիր լինելու, բացի այդ՝ մարդկային առումով չունենք այնքան ռեսուրս, որոնք, օրինակ, մասնավորի փոխարեն կգան զինված ուժեր:

- Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը որքանո՞վ եք հնարավոր համարում առկա իրավիճակում: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

- Այստեղ մի քանի գործոն կա. նախ՝ գումար է անհրաժեշտ, այն երկրները, որոնք ունեն պրոֆեսիոնալ զինված ուժեր, հսկայական գումարներ են ծախսում դրա ապահովման համար: ՀՀ-ում ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակ ունենալը մարդկային ռեսուրսների առումով անհնար է: Բացի այդ՝ պրոֆեսիոնալ բանակը պետք է համապատասխան մարտական հնարավորություններ ունենա, ինչը ենթադրում է տեխնոլոգիական դաշտում մեծ ներդրումներ: Այս բոլորն իրար հետ անելը քիչ հավանական եմ համարում, կամ էլ պետք է բանակի ֆունկցիոնալ տեսքը փոխվի, այսինքն՝ այլ խնդիր դրվի: Մի այլ տարբերակ էլ կա՝ մասնակի պրոֆեսիոնալիզացումը: Այսինքն՝ զինծառայողների որոշակի մասը, օրինակ՝ սերժանտական կազմը կամ որոշ մասնագետներ, որոնք կարեւոր նշանակություն ունեն ժամանակակից մարտական գործողություններում, պրոֆեսիոնալ լինեն: Սրանք ուղղակի ենթադրություններ են, թե ռեալ ինչ ճանապարհով ենք գնալու, չգիտենք: Բայց մի բան էլ ասեմ. անցած պատերազմը ցույց տվեց պահեստազորի խնդիրը, պրոֆեսիոնալ զինված ուժերը այդ խնդիրը չեն լուծում: Եթե կորուստներ ենք կրում, ու պետք է համալրել, կարիք է առաջանում պահեստազորի հետ աշխատելու, ինչն այս պահին հայտնի չէ՝ ինչպես է լինելու:

- Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար ի՞նչ գումարներ են անհրաժեշտ, եւ ինչքա՞ն ժամանակում է հնարավոր բարեփոխումներ անել:

- Նույնիսկ գումարի առկայության դեպքում, դեմոգրաֆիկ պայմաններից ելնելով, հնարավոր չէ ՀՀ-ում 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալ: Եվրոպական այն երկրները, որոնք ունեն պրոֆեսիոնալ բանակ, բայց համեմատաբար փոքր բնակչություն, միեւնույն է, այդ բնակչությունն այնքան փոքր չէ, որքան Հայաստանում է: Բելգիան, Նիդերլանդները ավելի շատ բնակչություն ունեն եւ հնարավորություն ունեն 40-50 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալու: Ինչ վերաբերում է անհրաժեշտ գումարին, տարբեր երկրներում՝ ըստ կենսամակարդակի, այդ գումարները, թեկուզ աշխատավարձի չափի առումով, տարբեր են: Բայց առնվազն անհրաժեշտ է մեր ներկայիս ռազմական բյուջեից մի քանի անգամ ավելի շատ գումար: Հայկական կողմի համար շատ կարեւոր է ճիշտ վերլուծել պատերազմի հետեւանքները: Մեզ պատերազմում հաղթել է ոչ պրոֆեսիոնալ բանակ: Ադրբեջանական կողմը հաղթել է ավելի բարձր մակարդակի օպերատիվ կառավարման եւ տեխնիկապես ավելի առաջընթաց ունենալու շնորհիվ: Երեւի թե ամենառեալիստական տարբերակը ՀՀ-ի համար մասնակի պրոֆեսիոնալ բանակ ունենալն է:

- ՀՀ սահմանների պաշտպանությունը նախատեսված է դնել սահմանապահների վրա, իսկ ԶՈՒ-ն կզբաղվի մարտական պատրաստականության հարցերով: Ունե՞նք անհրաժեշտ ռեսուրս՝ սահմանապահ զորքերի միջոցով այդ գործընթացը կազմակերպելու:

- Փաստացի մինչեւ հիմա ի՞նչ է տեղի ունեցել, զինված ուժերն իրականացրել են, թե՛ սահմանապահ գործունեություն՝ Ադրբեջանին սահմանակից մասում, թե՛ նաեւ պաշտպանել են սահմանները: Բանակներն աշխարհում աշխատում են բուն զինված ուժերը պահել մարտական գործողությունների համար, իսկ սահմանների պահպանության խնդիրը լուծում են կա՛մ ուրիշ ստորաբաժանումների միջոցով, կա՛մ տեխնիկական միջոցներով: Օրինակ՝ Իսրայելն իր սահմանները հիմնականում անօդաչուներով եւ ռոբոտիզացված համակարգերով է վերահսկում: ՀՀ-ի պայմաններում դա հնարավոր է, եթե ուժերի բաշխում լինի, օրինակ՝ ուժեղացվեն սահմանապահ ուժերը, նրանց քանակն ավելացվի: Բայց ՀՀ-ի համար շատ կարեւոր է տեխնիկական առումով այդ խնդիրը լուծելը:

- ՀՀ-ն ի՞նչ քայլեր պետք է անի, որպեսզի հակառակորդին առնվազն համարժեք բանակ ունենա:

- Մեր բանակը մինչեւ պատերազմն էլ հակառակորդի բանակին համարժեք չէր: Այստեղ խնդիր ունեինք մեր ուժերը ճիշտ գնահատելու առումով: Կարծում եմ՝ այս հարցը դուրս է ռազմական ոլորտից, քանի որ դա կապված է այն պրոցեսների հետ, որոնք Հայաստանում տեղի են ունենում սոցիալական, տնտեսական ոլորտներում: Եթե Ադրբեջանին համարժեք բանակ ստեղծելու մասին ենք խոսում, այստեղ շատ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: Վերջին 30 տարում ՀՀ-ում մարդուժի որակն ընկել է, կրթական խնդիր կա: Ժամանակակից տեխնիկա կիրառելու համար գրագետ ու պատրաստված մարդիկ են պետք: Ադրբեջանն այդ հարցը լուծել էր՝ թե՛ երկար ժամանակ աշխատելու շնորհիվ, թե՛ իրենց դաշնակիցների միջոցով, թե՛ ֆինանսական ռեսուրսների: ՀՀ-ի համար այդ իմաստով կադրային խնդիր կա: Ամեն ինչ կախված է մարդկային ռեսուրսի որակից, գրագետ ու ինդուստրիալ հասարակության մարդու անհրաժեշտություն կա: Սա շատ գլոբալ խնդիր է, եւ, ցավոք սրտի, այս պահին ես այդ ռեսուրսները չեմ տեսնում ՀՀ-ում: Սա ոչ թե 1-2 տարում է հնարավոր լուծել, այլ՝ 10-20 տարում:

- Վարչապետը հայտարարեց Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու քննարկումների մասին: Ո՞րն է սրա նպատակը, լրացուցիչ անվտանգության խնդի՞ր ենք լուծում:

- Իրականում դա փաստացի եղել է պատերազմի ընթացքում, ինչ-որ ստորաբաժանումներ այդ ժամանակ Սյունիքում հայտնվել են: Խնդիրն այն է, որ հայկական կողմը փաստացի այս պահին չի կարող ապահովել այդ տարածքի պաշտպանությունը, ու ռուսական կողմի ներկայությունը, կարծում եմ, առաջին հերթին դրան է ուղղված լինելու: Կարծում եմ՝ դա դրական է այս պայմաններում՝ հաշվի առնելով, որ դա լրացուցիչ երաշխիք է ապահովում, որ ակտիվություն չլինի՝ հատկապես ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների ֆոնին:

- Պարո՛ն Հարությունով, Արցախի ՊԲ-ն ՌԴ խաղապահ ուժերի հետ կշարունակեն պահպանել Արցախի անվտանգությունը: Անհրաժեշտություն չկա՞ ՊԲ-ում արմատական փոփոխություններ անելու, թե՞ դա արդեն Արցախի ղեկավարության որոշելիքն է:

- Կարծում եմ՝ դա ավելի շատ ռուսական կողմի որոշելիքն է, որովհետեւ փաստացի իրենք են վերահսկում այդ տարածքն այս պահին: Կարծում եմ՝ այն բարեփոխումները, որոնք պետք է լինեն, ինչ-որ ձեւով համաձայնեցվելու են ՌԴ-ի հետ: Այս պահին դժվար է ինչ-որ ձեւ կանխատեսել, թե ինչպես պետք է լինեն այդ բարեփոխումները՝ հատկապես հաշվի առնելով այն մեծ կորուստները, որը ՊԲ-ն կրել է: Բայց պետք է ասել, որ այն տարածքներում, որտեղ ՌԴ-ն վերահսկում է, ռազմական ուժերը մոդիֆիկացվում են: Այսինքն՝ այդ փոխգործակցության արդյունքում Արցախի ՊԲ-ն մոդիֆիկացիայի կենթարկվի:

Տպել
4219 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին