«Բարդ անցյալներ, բազում ապագաներ». հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ

16/04/2021 schedule18:45

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

«Հուշարձանների պահպանությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է, և բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնա­սիր­ման, պահպա­նության, վերականգնման և օգտագործման տիրույթում հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը:

Հնագիտական ժառանգության հանրայնացումը և զբոսաշրջային ենթակառուցվածքների ընդլայնումն առանցքային գործընթացներ են, և այս տեսանկյունից նոր արգելոց-թանգարանների ստեղծումը քաղաքականության առաջնահերթություններից է:

Միաժամանակ կարևորվում են համայնքների ներգրավումը հուշարձանների պահպանության գործընթացներում և կրթական-լուսավորչական նախաձեռնությունների իրականացումը` միտված հանրության իրավագիտակցության, հուշարձանների հանդեպ հանրային պատասխանատվության բարձրացմանը:

Օրվա խորհրդին ընդառաջ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Ներկայացնելով 2020-2021 թթ. վերականգնման ոլորտի աշխատանքները՝ Հարություն Վանյանը փաստել է, որ 2020 թվականին պետական բյուջեի միջոցներով իրականացվել են Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու ամրակայման և տանիքների նորոգման, Սյունիքի մարզի Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու վերականգնման, Հոռոմի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։

Վերականգնվել է նաև Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» արձանը, որը տեղադրվել է Լոռվա Դսեղ գյուղում։ Պետական միջոցներով պատվիրվել են նաև մի շարք հուշարձանների ամրակայման և վերականգնման նախագծեր, օրինակ՝ Շատիվանք վանական համալիրի, Ագարակ հնավայրի, Մարմաշենի վանական համալիրի, Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման և թանգարանի կառուցման նախագծերը։ Այդ ամենից զատ՝ բարերարի հետ կնքված հուշագրի հիման վրա՝ նրա միջոցներով իրականացվում է Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնման աշխատանքը։

Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և Երևան-Սևան ճանապարհին տեղադրված՝ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման աշխատանքները: Կպատվիրվեն ևս մի քանի հուշարձանի վերականգնման նախագծեր, որոնց թվում՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարների վերականգնման, Հովհաննավանքի պարսպապատերի և կից կառույցների ամրակայման, տարածքի բարեկարգման, Բարձրաքաշի պեղման և ուսումնասիրման, Փարպիի՝ Ծիրանավորի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծերը:

Խոսելով հուշարձանների վերականգնման ոլորտում համագործակցությունների կարևորության մասին՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը հայտնել է, որ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բարերարների և ՀԿ-ների հետ՝ Երևանի Կարմիր կամրջի, Ավանի խոնարհված մատուռներից մեկի վերականգնման (որի վերականգնման նախագիծն անվճար կիրականացնեն նախարարության մասնագետները), Ոսկեվազի Սբ․ Հովհաննես եկեղեցու տարածքի բարեկարգման, Մաքրավանքի ամրակայման և վերականգնման, Պտղնու տաճարի ամրակայման և վերականգնման, Զորաց քարերի պեղված հատվածների ամրակայման, Կիրանցի 19-րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար։

«Գիտեք, որ արդեն սկսվել են Դվին հնավայրի մասնակի ամրակայման, վերականգնման և թանգարանացման աշխատանքները՝ Էկոնոմիկայի նախարարության պատվերով, իսկ օրեր անց էլ կսկսվեն Տավուշի մարզի Վարագավան համայնքի վարչական տարածքում գտնվող Վարագավանք վանական համալիրի փոքր գավթի վերականգնողական աշխատանքները, որի շուրջ ևս փոխգործակցության հուշագիր կկնքվի բարերարի և նախարարության միջև»,- ասել է Վանյանը և հավաստիացրել, որ շուտով կընդունվեն նաև «Դաշտադեմ ամրոց» և «Դվին մայրաքաղաք» արգելոց-թանգարանների նախագծերը, հաջորդիվ՝ «Հին Արտաշատ մայրաքաղաքը»։

Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ, շնորհավորելով ոլորտի մասնագետներին և հայ հանրությանը՝ որպես պատմամշակութային հարուստ ժառանգության կրողների, նշել է, որ ԿԳՄՍՆ-ի մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է հենց հուշարձանների պահպանությունը, և այդ համատեքստում առաջնային են հնագիտական ժառանգության հանրայնացումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը:

«Այս տեսանկյունից հատկապես կարևորվում է առաջիկայում սպասվող 2 նոր՝ Դվինի և Դաշտադեմի արգելոց-թանգարանների ստեղծումը, որոնք կավելանան նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին: Դա կնպաստի նոր զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, կառավարման համակարգի համալրմանը և հետագա զարգացմանը: Կարևորվում է նաև համայնքների ներգրավումը պատմամշակութային ժառանգության պահպանության գործընթացում, քանի որ առանց համայնքների անմիջական ներգրավման անհնար կլինի պահպանումը»,- շեշտել է Աստղիկ Մարաբյանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ապրիլի 12-ից Երևանում և մարզերում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանների մաքրման աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև դպրոցականները»:

Տպել
509 դիտում

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել